Pages

Friday 20 February 2009

Letter to the Ombudsman: Armenian opposition challenges constitutionality of declaring state of emergency on 1 March 2008

Armenian opposition challenges constitutionality of declaring state of emergency on 1 March 2008, referring to the “irrefutable evidence” of using army to settle internal political crisis, in breach of Armenia’s Constitution. In a letter to the human rights Ombudsman, released over the last hour or so, opposition Armenian National Congress calls Armenian Ombudsman to take the case to the Constitutional Court of Armenia and challenge the constitutionality of the presidential decree.

Letter to the Ombudsman in full (in Armenian) is provided in the comments section below.

1 comment:

artmika said...

20.02.2009
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Պարոն Արմեն Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հանրային հանձնախումբը ներկայացրել է զեկույց, որտեղ անհերքելի փաստեր կան 2008թ. Մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈւ մասնակցության, ՀՀ ՊՆ ստորաբաժանումների եւ զինտեխնիկայի տեղաշարժի, Երեւան քաղաքում տեղակայման եւ ներքաղաքական գործընթացներում ներգրավվածության մասին:
ԶՈՒ ներգրավման համար իրավական հիմք է ծառայել ՀՀ նախագահի 01.03.2008թ. “Արտակարգ դրություն հայտարարելու մասին” հրամանագիրը, որի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանը եւ ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
ՀՀ Սահմանադրության 56 հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի հրամանագրերի եւ կարգադրությունների շրջանակները“Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում”) ։
ՀՀ Նախագահը խախտել է Սահամանադրությամբ իրեն տրված լիզորությունները, հրապարակել է հրամանագիր, որը ըստ էության հակասում է ՀՀ Սահմանադրությանը մասնավորապես՝
ա) 8.2 հոդվածը արգելում է ՀՀ ԶՈՒ օգտագործումը ներքաղաքական հարցերում, սահմանում է դրա օգտագործումը բացառապես ՀՀ սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության եւ երկրի անվտանգության պաշտպանության համար (“Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո”)։
բ) 55.13 հոդվածը սպառիչ թվարկում է ՀՀ Նախագահի կողմից Զինված ուժերի օգտագործման հնարավոր դեպքերը (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 55 Հանրապետության Նախագահը՝ 13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին: Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։ Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով): Ուստի ԶՈՒ օգտագործման վերոհիշյալ գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
Բնական է, որ ԶՈՒ օգտագործման դեպքերը եւ պայմանները հստակ նախատեսող այս հոդվածների առկայության պայմաններում դրանց օգտագործման հնարավորություն չի ընձեռում նաեւ Արտակարգ դրության իրավական ռեժիմին վերաբերող 55.14 հոդվածը (Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով. )։ Հենց այս հոդվածն է վկայակոչված որպես հրամանագրի իրավական հիմք, որը ոչ մի կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ։ Նման հնարավորություն չի ընձեռում նաեւ Սահմանադրության անցումային դրույթների 117.6 հոդվածը (ՀՀ. Սահմանադրություն, Հոդված 117
Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո` 6) մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին uպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մաuին ուղերձով դիմում ժողովրդին)։
Դրանցում որեւէ խոսք չկա Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում զինված ուժերի օգտագործման մասին։

Այսպիսով՝ 2008թ. Մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից հրապարակած հրամանագիրը՝ ԶՈՒ ներգրավմամբ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին՝ հակասահմանադրական է։ Հակասահմանադրական հրամանագրով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ Սահամանադրության 2-րդ գլխի հոդված 29-ով ամրագրված իրավունքը (Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք): Ըստ էություն, խախտվել են Սահմանադրությամբ սահմանված այլ իրավունքներ եւս։

Քանի որ ՀՀ Նախագահի վերոհիշյալ հրամանագիրը` Արտակարգ դրություն հայտարարելու մասին, ինչպես նաեւ արտակարգ դրւթյան իրավական ռեժիմի իրականացումը` ՀՀ բանակի ներգրավվածաության պայմաններում հակասում է ՀՀ Սահամանադրությանը, օգտվելով մեզ տրված իրավունքից եւ, որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց, առաջնորդվելով «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 8, 9-ով.
Խնդրում ենք`օգտվել ՀՀ Սահմանադրության հոդված 101-ով Ձեզ վերապահված իրավունքից, եւ ՀՀ Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ՀՀ Նախագահի կողմից հրապարակված իրավական ակտի, 01.03.2008թ. Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ՀՀ Սահմանադրությանը համապատսխանության հարցը: (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 101.8 Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝ մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով):

Կից ներկայացնում ենք

 “Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հանրային հանձնախմբի” զեկույցը եւ եզրակացությունները
 Տեսասկավառակներ մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին ՀՀ ՊՆ ստորաբաժանումների եւ զրահատեխնիկայի ներգրավվածության վերաբերյալ:
 ՀՀ Նախագահի 01.03.2008թ. հրամանագիրը Արտակարգ դրություն հայտարարելու մասին: