tag:blogger.com,1999:blog-4331396433182434044.post1314844385213707179..comments2023-09-24T12:47:57.051+01:00Comments on Unzipped: Opposition Group To Challenge Emergency Rule In Courtartmikahttp://www.blogger.com/profile/11207317653711435445noreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-4331396433182434044.post-52153280698092635302008-03-07T20:40:00.000+00:002008-03-07T20:40:00.000+00:00Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել ...Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խմբակցության դիմումը պատրաստվում է եւ առաջիկա օրերին կուղարկվի Ստրասբուրգ:

"Կարող ենք այսպես հիմնավորել, որ մեր ներպետական մեխանիզմները արդյունավետ չեն, եւ այս ճանապարհով ավելի արդյունավետ պայքար կլինի այս հրամանագրի դեմ, քան այն ժամանակ, եթե մենք ինչ-որ մի նախագիծ ներկայացնեինք [Ազգային ժողով]: Միեւնույն է, այդ նախագիծը Ազգային ժողովում չէր անցնելու", - լրագրողներին այսօր ասաց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ պատգամավորի, ոչ միայն Հանրապետության նախագահի հրամանագիրն է անօրինական, այլեւ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահ մարմինների իրականացրած "զննությունը":

"Քրեական դատավարության մեջ զննություն, խուզարկություն եւ այլն դատավարական գործողություններ են, որոնք տեղի են ունենում որոշման հիման վրա, եւ որոշումը նախապես այդտեղ գտնվող անձանց պետք է իրազեկեին, տեղյակ պահեին», - պարզաբանեց Փոստանջյանը: - «Կարծում եմ, եթե տվյալ պահին այդ գործընթացները ղեկավարվում էին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, գոնե իրեն, գոնե հրապարակավ, գոնե բարձրախոսի միջոցով պետք է ասվեր, որ պատրաստվում է իրականացվել նման գործընթաց, ինչը այդ պահին տեղի չի ունեցել":

"Ոստիկանության աշխատակիցները, առանց որեւիցե արձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ձեռք են տալիս այդտեղ գտնվող զենք, զինամթերքին», - շարունակեց պատգամավորը: - «Լրագրողներին արգելել են Ազատություն հրապարակում նկարահանումներ կատարել: Հարձակումներ են եղել լրագրողների վրա":artmikahttps://www.blogger.com/profile/11207317653711435445noreply@blogger.com