Pages

Thursday, 26 February 2009

... about 'Armenian - Karabakhtsi divide' re March 1 events

Quote of The Day
(in Armenian)

- Ինձ համար հասկանալի է դժգոհությունը այսօրվա կյանքից ու դրա հասցեագրումը իշխանությանը, քանի որ առաջին ու գլխավոր պատասխանատուն հենց նա է: Բայց ինձ համար, մեղմ ասած, հասկանալի չէ այդ դժգոհությունը իշխանավորների ծագումնաբանական տարածքի ու դրա բնակիչների դեմ ուղղելը: Մեղմ ասած՝ դա ազնիվ չէ: Ինչպես ասում են, ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարներին: Ժողովուրդ բառը ես կփոխեի հանրության ու կասեի, որ այսօր ես լուրջ հիմքեր չունեմ կարծելու, որ Արցախում եւ Հայաստանում հանրությունն ավելի լավն է, քան ղեկավարությունը: Սա դառը ու սարսափելի իրողություն է: Դժվար է հաշտվել այս մտքի հետ, բայց մեր ղեկավարությունը մեր իսկ բարքերի, հոգեբանության, ուժեղի ու թույլի, չարի ու բարու մեր պատկերացումների պրոդուկտն է: Սա ավելի դժվար ու դառն է ընկալելը: Ավելի հեշտ է ղարաբաղցիներին մեղադրելն ու նրանց քավության նոխազ դարձնելը, ավելի հեշտ է ուրիշի դեմ պայքարելը, քան ինքդ քո դեմ: Բայց այստեղ մի նրբերանգ կա՝ նրանք ո՞ր Ղարաբաղն են ատում: Նրանց իմացած Ղարաբաղը Հայաստանի ղարաբաղցի ղեկավարներն են: Նրանք այլ Ղարաբաղ չգիտեն: Ըստ էության, նրանք ընդհանրապես Ղարաբաղ չգիտեն: Ուրեմն՝ ինչո՞ւ զարմանալ, որ մարդիկ չեն ուզում ԼՂ-ի ճակատագիրը վստահել նրանց: Ես էլ եմ Ղարաբաղ, հայտնի տեսահոլովակի տրամաբանությամբ՝ ես եմ Ղարաբաղը եւ ուզում եմ հասկանալ, թե ինչու եմ արժանացել ատելության: Որ Ղարաբաղից «սպեցնա՞զ» է գալիս: Ե՞ս եմ ուղարկել: Ես շատ կուզենայի, ես աղոթում եմ, որպեսզի դա սուտ լինի, քանի որ հասկանում եմ, թե ինչպիսի սրբապղծություն է դա (թեեւ լսել եմ, որ եկողներ եղել են, բայց չեն մասնակցել ջարդին, այլ զբաղված են եղել պետական կարեւոր օբյեկտների պահպանությամբ): Իսկ ի՞նչ ենք արել, որպեսզի ԼՂ-ից ուրիշ բան գա՝ միտք, գաղափար, ազնվություն, աշխատասիրություն: Իսկ ի՞նչ ենք արել, որպեսզի ես կարողանամ ազդել ուղարկողի եւ ուղարկվելիքի վրա: ԼՂՀ ժողովրդավարացման բոլոր փորձերն էլ շնչահեղձ են եղել ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով, ընդ որում՝ դա այդպես է եղել ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Քոչարյանի օրոք, քանի որ ՀՀ ղեկավարությունը միշտ էլ ձգտել է կառավարելի իշխանություն ունենալ ԼՂՀ-ում: Բարեփոխման մեր փորձերն արժանացել են ոչ միայն ՀՀ իշխանությունների հակազդեցությանը, այլև հայաստանյան հանրության քար անտարբերությանը: Ուստի, այսօր անարդար է մեզ մեղադրելը: Նորերս նշեցինք ԼՂՀ առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանի ծննդյան 50-ամյակը: Արթուրի կորուստը մեծ կորուստ էր հայության համար: Ոչ միայն Արթուրը չկա, այլեւ նրա դպրոցը՝ ազնվության, բարոյականության, հայրենասիրության դպրոցը: Մեռավ այս դպրոցը, սպանվեց: Եւ ինչպես ղարաբաղցիներն են ասում՝ մեր մեջքը կոտրվեց, մեր մեջքը մինչեւ հիմա ծկթում է:

*Gegham Baghdasaryan, an independent MP from Karabakh, interview with pro-opposition Haykakan Zhamanak daily

1 comment:

nazarian said...

Hmm, an MP feels powerless to know whether troops from his country were sent to Armenia. What kind of a representative of his constitutents is he if he cannot present a motion to investigate? He's an MP after all, it's his job.