Pages

Showing posts with label dubai. Show all posts
Showing posts with label dubai. Show all posts

Saturday, 7 February 2009

It’s Dubai calling for Arthur Baghdasaryan

Ever wondered what Arthur Baghdasaryan is up to nowadays? Yes, the former fake oppositionist, current head of the National Security Council of Armenia Arthur Baghdasaryan. Apparently, he is busy with establishing the “organisation which shares our ideology”... in Dubai where he had lavish New Year celebrations this year with some of his party comrades. Pay attention to the word “ideology” here, that is his Orinats Yerkir party's "ideology". A laughing stock.
***

Լավ է՝ թրաֆիկինգի զոհ չեն դարձել
168 Zham, via Tert.am

Երեկ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողներին փորձում էր համոզել, որ Ամանորին ՕԵԿ-ական պատգամավորները մեկնել են Դուբայ ոչ թե հանգստանալու, այլ իրենց «հերթական կառույցն այնտեղ ստեղծելու նպատակով»։ Հարցին, թե ի՞նչ ծրագրի շրջանակներում են իրենք Դուբայի ամենաթանկ հյուրանոցում մնացել, և արդյոք ո՞չ պետբյուջեի միջոցներով՝ Հ. Բիշարյանը պատասխանեց. «Որևէ կուսակցություն պետբյուջեի հաշվին որևէ տեղ չի գնում։ Կարծում եմ, շատ մարդիկ, կուսակցություններ դրսում են լինում, բայց քննարկման չի ենթարկվում՝ ով ուր է գնում։ Այո, ՕԵԿ-ն իր նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ մեկնել էր Դուբայ, և սա մեր հերթական հանդիպումն էր դրսի հայկական համայնքի հետ։ Կարծում եմ՝ այստեղ որևէ արտառոց բան չկա, թե ինչպիսի հյուրանոցում, ովքեր էին գնացել»։ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հավելեց. «Մենք մեր աշխատավարձով տոմս ենք գնել և գնացել ենք մեր հերթական կառույցը բացելու Դուբայում»։ «Դուբայում «Օրինաց Երկիր» կուսակցությո՞ւն եք ստեղծում» հարցին Հ. Մարգարյանը պատասխանեց. «Մեր քաղաքական ուժին հարող հասարակական կազմակերպություն, որն այնտեղ կրում է մեր գաղափարախոսությունը»։ ՕԵԿ պատգամավորների «պարզաբանումները» մեղմ ասած, արժանահավատ չեն, քանի որ Ամանորին ոչ ոք գործնական հանդիպումներ, այն էլ՝ Դուբայում, չի ունենում։

ՕԵԿ-Ը՝ ԴՈՒԲԱՅՈՒՄ
Aravot, 7 February 2009

«Մենք մեր աշխատավարձով տոմս ենք գնել եւ գնացել ենք մեր հերթական կառույցը բացելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ի դեպ, նմանատիպ կառույցներ մենք ունենք եւ Ֆրանսիայում, եւ Գերմանիայում, ասեմ ավելին, Գերմանիայում այդ կառույցների մասնակից է նաեւ նույն իմ անուն-ազգանունով եւ հայրանունով իմ եղբոր որդին, որը բնակվում է այնտեղ եւ Գերմանիայի քաղաքացի է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես բացատրեց ՕԵԿ-ի ղեկավար կազմի՝ Արաբական Էմիրություններ կատարած վերջին այցի մանրամասները ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, եւ երբ լրագրողները զարմացան, թե ինչպես է կուսակցական կառույց հիմնվել այլ երկրում, պարոն Մարգարյանը նոր բացատրություն տվեց. «Ոչ թե կառույց, մեր քաղաքական ուժին հարող հասարակական կազմակերպություն, որը կրում է մեր գաղափարախոսությունը»: