Pages

Wednesday 6 July 2011

Re: the ‘issue’ of foreign-language schools in Armenia (AM)

Անձամբ ես ռուսական դպրոց եմ գնացել Երևանում: Առանձնապես չեմ բողոքում իմ հայերենի իմացության առումով: Միշտ էլ գրել և կարդացել եմ հայերեն (ռուսերենի և անգլերենի հետ մեկտեղ), և հիմնական խոսակցական լեզուս հայերենն է եղել:

Օբյեկտիվորեն հասկանում և ընդունում եմ օտարալեզու դպրոցներին դեմ պայքարողների որոշ պատճառաբանումները: Բայց համաձայն եմ նաև այս կարծիք արտահայտողի հետ, որ մի տեսակ ֆանատիզմի աստիճանի է հասնում այս ամենը, և անհանդուրժողական մթնոլորտի` այլ կարծիք արտահայտողների նկատմամբ:

2 comments:

Ankakh_Hayastan said...

Կլոր շղթայի պես մի բան է: Անգլիացիք ասում են՝ self-fulfilling prophecy. Համակարգը լավ չի, սարքելու տեղ ռուսական դպրոց են բացում ու լցնում իրենց էլիտա երեխեքին: Դրամական ու ուսուցչական ռեսուրսները հայկական դպրոցներից վեռցնում՝ լցնում են ռուսական դպրոցներ: Հետո արդեն կարդարանան, թե տեսեք՝ հայկական դպրոցներից գրագետ մարդ չի դուրս գալիս, լավ է գոնե ռուսական դպրոցներից գրագետ մարդիկ են ավարտում:

Այսպես էլ էս գավառամտության ու ռուսամոլության վերջը չենք կարողանում տալ:

artmika said...

Gites inch, es dem chem sahmanapak tvov otar lezuneri khoracvats usucmamb dprocneri goyutyane, orinak, ruseren, angleren ev ayln. Bayc myus koghmic el kisum em ayn anhangstutyune, vor sa karogh e veratsvel evs mi ‘elitar sherti’ ev i hashiv haykakan dprocneri. Myus koghmic el, nuynisk mer nerka hamakargum arden ayd shertavorume ka, ev krtakan makardake dprocnerum shat anhavasar e ev arden isk bazhanvats elitar/voch elitar. U indz tvum e, vor sheshte nman kerp dnelov u kentronanalov ays otaralezu dprocneri khndri vra, menq sheghvum enq bun problemic - krtakan makardaki barelavum ev voraki shertavorman veracum.