Pages

Thursday 27 October 2011

Member of "Army in Reality" group Lala Aslikyan is detained

UPDATED: Lala Aslikyan has been released (see comments section for reports in English)

Breaking news (AM only):

 
ՀԱՂՈՐԴՈՒՄ

2011թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության շենքի մոտ պետք է տեղի ունենար Հայաստանի զինված ուժերում մահացած զինծառայողների ծնողների և “Բանակն իրականում” նախաձեռնող խմբի հերթական ակցիան` զինծառայողների սպանությունները բացահայտելու և գործերի քննությունը պատշաճ կերպով
վարելու պահանջով: Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ակցիան կայանա նախատեսված վայրում և բռնություն են կիրառել զինծառայողների ծնողների նկատմամբ` հրմշտելով նրանց և խոչընդոտելով խաղաղ հավաքի անցկացումը: Ակցիայի մասնակիցներն արձագանքել են` արտահայտելով իրենց վերաբերմունքը ոստիկանների բռնությունների նկատմամբ:

Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով ցուցարարներից մեկի` “Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի նկատմամբ, նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի մոտ, որտեղ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ` պահանջելու ազատել Լալա Ասլիկյանին, կրկին տեղի է ունեցել միջադեպ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը փորձ է արել մեքենայով վրաերթ կատարել ցուցարարների ուղղությամբ և հարվածել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Արդեն կես ժամից ավել է Լալա Ասլիկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կանգնած է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի մուտքի մոտ և նրան թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության բաժին: Մոտ 20 ոստիկան կանգնած են ոստիկանության բաժնի մուտքի մոտ, իսկ 30-ը ավելի հեռու` խոչընդոտելով ցուցարարներին մոտենալ ոստիականության բաժնի շենքին: