Pages

Wednesday, 22 July 2009

Unanswered Questions: Families and friends of Tehran-Yerevan flight victims protest at Caspian Airline and Iran aviation authorities

Via a friend on Facebook, I received the following info: "Today 22nd of July, at 11:30 more than 250 Iranian-Armenians & Iranian Muslims from the families and friends of 'Tehran-Yerevan' flight victims, gathered in front of the so-called 'Caspian Airlines' headquarter in order to raise their anger toward the indifference and insolence of this airline management, the Iranian Aviation Organisation and the Transportation Ministry."

Iranian Armenian journalist Vartan Davtian provides more details on his blog posting also pictures of the action. He indicates that families and friends of the victims are outraged with the lack of transparency on causes of that accident, and there were calls to boycott the airline.
Այսօր կէսօրին, ժամը 11.33 –ին Թեհրան – Երեւան տխուր չւերթի զոհերի ընտանիքները եւ մի խումբ թահրանահայեր համախմբւելով չւերթը իրականացնող «Քասփիան» ընկերութեան գրասենեակի առջեւ, բողոքեցին վթարի պատճառները չյայտարարւելու եւ այս թւով զոհերի նկատմամբ կիրառած անտարբերութեան քաղաքականութեան դէմ։ Թէեւ ընկերութեան պատասխանատուները անգամներ ցուցարարներին շէնքի ներսը հրաւիրեցին բացատրութիւններ տալու համար, սակայն նրանք չընդունելով, պահանջեցին իրենք՝ պատասխանատուները դուրս գան եւ բացատրութիւններ տան բողոքող հանրութեանը։ Ներկաները առանձին արտայայտութիւններով ակնարկեցին մի շարք թերութիւնների, որոնք մինչեւ օրս դրանց համար բացատրութիւններ չեն տրւել։ Ներկաները, որոք իրենց հետ կրում էին զոհերի անհատական եւ հաւախմբւած լուսանկարները, ժողովրդից ուզեցին որ բոլկոտի ենթարկեն թէ՛ «Քասփիան» ընկերութիւնը, եւ թէ՛ «Թոփոլոֆ» տեսակի օդանաւները։ Այդ ընթացքում, զոհերից մէկի հարազատը միւս զոհերն կողմից ընթերցեց 14 կէտերից բաղկացած մի բողոքի բանաձեւ, որը հաստատւեց ներկաների կողմից։ Վերջում նոյն բանաձեւը որպէս համախօսական ստորագրւեց ներկաների կողմից ու յանձնւեց պատասխանատուներին։ Նոյնը պիտի յանձնւի նաեւ պատական միւս պատասխանատուներին։ Նշելի է, որ օդանաւային այդ ընկերութիւնը փորձեց նոյն օդանաւի տեխնիկական մասնագէտ՝ Գրիգոր Յովհաննիսեանի միջոցով պարզաբանումներ կատարեն դէպքի մասին, սակայն ցուցարարները խուսափեցին լսել նրան։ Ցոյցը կազմակերպւել էր ինքնակոչ կերպով՝ զոհերի հարազատների կողմից ու ընթացաւ խաղաղ կերպով։

*photos - via Vartan Davtian blog

No comments: