/for English version - see Unzipped: Gay Armenia/
Հայկական կազմակերպությունները, ճանաչված անձինք կոչ են անում իրավական բարեփոխումներ իրականացնել ԼԳԲՏ համայնքի խտրականության դեմ
ՀՀԿառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին
(Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.) — Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին և եկեղեցիներին՝ կոչ անելով նրանց դատապարտել վերջերս տեղի ունեցած ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումները և աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական և քաղաքական բարեփոխումներին:
«Հայաստանի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այն քաղաքականության, օրենքների և սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ, որոնք շարունակում են խթանել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու բռնությունը»,- ասում է գրող Նենսի Կրիկորյանը: «Առանց հստակ օրենսդրական, քաղաքական բարեփոխումների և կրթական ծրագրի, նման հարձակումները կշարունակվեն և Հայաստանի կառավարությունը չի կարող պաշտպանել ԼԳԲՏ համայնքը բռնությունից ու խտրականությունից»:
Կառավարությանն ուղղված նամակի համար առիթ հանդիսացավ վերջերս Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակումը ինը հոգու վրա, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ: Հարձակումը ատելությունը և խտրականությունը պատկերող անհանգստացնող և ցայտուն օրինակ է: Համաձայն հաղորդման՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ըստ որի օգոստոսի 3-ին հարցաքննել է զոհերին և ձերբակալել է մի քանի կասկածյալների և հաջորդ օրը ազատ է արձակել նրանց, սակայն, ըստ երևույթին որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:
«Մասնավորապես մտահոգիչ էր այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (Ծառուկյան դաշինքից) իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանից հեռացնել ԼԳԲՏ անձանց»,- նշում է Երևանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող Սարգիս Պալխեանը: «Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ողջունելի ժեստ էր, սակայն դա մեղմ է ու բավարար չէ նշանակալից փոփոխություններ նախաձեռնելու համար»:
Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքներ (տես՝ Amnesty International- ի հաշվետվությունը): Հայաստանի օրենսդրությունը չի արգելում խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատնամբ աշխատանքի, բնակարանային կամ սոցիալական նպաստների հարցերում, ինչպես նաև չի սահմանում որպես ատելության հիմքով իրագործված հանցագործություն (hate crime) ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված հարձակումները:
Նամակում մանրամասն ներկայացված է Հայաստանի կառավարությանն ուղղված կոչը.
· սահմանել օրենսդրական բարեփոխումների ժամանակացույց և օրակարգ, որպեսզի ԼԳԲՏ անձանց տրամադրվի օրենքով սահմանված հավասար իրավունքներ.
· առաջարկել ծրագիր, որը կնպաստի ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեջ հանդուրժողականությանն ու հարգանքի խթանմանը՝ հրապարակային հայտարարությունների և հանրային կրթական ծրագրերի ստեղծման միջոցով.
· հանդես գալ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված բոլոր հարձակումները դատապարտող և մեղավորներին հետաքննելու, պատժելու և ԼԳԲՏ անձանց պաշտպանելու պարտավորությունները կատարելու հայտարարությամբ:
Այն կոչ է անում Հայաստանի քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպություններին, ներառյալ բոլոր դավանանքների հայկական եկեղեցիներին, հստակ արտահայտել իրենց աջակցությունը նման բարեփոխումների օրակարգին և ծրագրին, և դատապարտել ԼԳԲՏ համայնքի դեմ հարձակումները: Հայաստանի ընտրողները, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպությունների աջակիցները, իրավունք ունեն իմանալ, թե ինչ դիրքորոշում ունեն իրենց կուսակցություններն ու կազմակերպությունները այս հարցի շուրջ:
«Հայաստանի նոր կառավարությունը շատերին հույս է ներշնչել, որ երկրում կլինեն իրական բարեփոխումներ թափանցիկության, արդարության և հավասարության հարցերի շուրջ: ԼԳԲՏ հիմնախնդիրների բարեփոխումները պետք է լինեն այս նոր խոստումների մի մասը»,- նշում է Նենսի Կրիկորյանը: «Կրոնի», «մշակույթի» և «արժեքների» վրա հիմնված հնացած և կեղծ հիմնավորումներն այլևս չեն կարող քողարկել ատելությունը, բռնությունն ու անհանդուրժողականությունը Հայաստանի ԼԳԲՏ անձանց նկատմամբ»:
***
Բաց նամակ Հայաստանի վարչապետին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանապետին, Արդարադատության նախարարին, Սփյուռքի նախարարին, Հայաստանի քաղաքական կուսակցություններին և միջազգային հայկական կազմակերպություններին
20 Օգոստոս 2018
Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում վերջերս տեղի ունեցած հարձակումը ինը հոգու վրա, որոնց մեջ կային ԼԳԲՏ ակտիվիստներ, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելությունը և խտրականությունը պատկերող անհանգստացնող և ցայտուն օրինակ է: Համաձայն հաղորդման՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ըստ որի օգոստոսի 3-ին հարցաքննել է զոհերին և ձերբակալել է մի քանի կասկածյալների և հաջորդ օրը ազատ է արձակել նրանց, սակայն, ըստ երևույթին որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել: Մասնավորապես մտահոգիչ էր այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (Ծառուկյան դաշինքից) իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանից հեռացնել ԼԳԲՏ անձանց: Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը շատ ողջունելի ժեստ էր, սակայն միայն դա բավարար չէ:
Հայաստանի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այն քաղաքականության, օրենքների և սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ, որոնք շարունակում են խթանել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու բռնությունը: Առանց հստակ օրենսդրական, քաղաքական բարեփոխումների և կրթական ծրագրի, նման հարձակումները կշարունակվեն և Հայաստանի կառավարությունը չի կարող պաշտպանել ԼԳԲՏ համայնքը բռնությունից ու խտրականությունից:
Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքներ (տես՝ Amnesty International- ի հաշվետվությունը):
Հայաստանի օրենսդրությունը չի արգելում խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատնամբ աշխատանքի, բնակարանային կամ սոցիալական նպաստների հարցերում, ինչպես նաև չի սահմանում որպես ատելության հիմքով իրագործված հանցագործություն (hate crime) ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված հարձակումները: Հայաստանի նոր կառավարությունը շատերին հույս է ներշնչել, որ երկրում կլինեն իրական բարեփոխումներ թափանցիկության, արդարության և հավասարության հարցերի շուրջ: ԼԳԲՏ հիմնախնդիրների բարեփոխումները պետք է լինեն այս նոր խոստումների մի մասը: «Կրոնի», «մշակույթի» և «արժեքների» վրա հիմնված հնացած և կեղծ հիմնավորումներն այլևս չեն կարող քողարկել ատելությունը, բռնությունն ու անհանդուրժողականությունը Հայաստանի ԼԳԲՏ անձանց նկատմամբ:
Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը.
- սահմանել օրենսդրական բարեփոխումների ժամանակացույց և օրակարգ, որպեսզի ԼԳԲՏ անձանց տրամադրվի օրենքով սահմանված հավասար իրավունքներ.
- առաջարկել ծրագիր, որը կնպաստի ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեջ հանդուրժողականությանն ու հարգանքի խթանմանը՝ հրապարակային հայտարարությունների և հանրային կրթական ծրագրերի ստեղծման միջոցով.
- հանդես գալ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված բոլոր հարձակումները դատապարտող և մեղավորներին հետաքննելու, պատժելու և ԼԳԲՏ անձանց պաշտպանելու պարտավորությունները կատարելու հայտարարությամբ:
Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական կուսակցություններին հստակ արտահայտել իրենց աջակցությունը նման բարեփոխումների օրակարգին և ծրագրին, և դատապարտել ԼԳԲՏ համայնքի դեմ հարձակումները: Հայաստանի յուրաքանչյուր ընտրող իրավունք ունի իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի յուրաքանչյուր կուսակցություն այս հարցերի շուրջ:
Մենք կոչ ենք անում միջազգային հայկական կազմակերպություններին, ներառյալ բոլոր դավանանքների հայկական եկեղեցիներին, իրենց աջակցությունը ցուցաբերել նման բարեփոխումների օրակարգին և ծրագրին, և դատապարտել ԼԳԲՏ համայնքի դեմ հարձակումները: Աշխարհի յուրաքանչյուր հայ, որն աջակցում է այս կազմակերպություններին, իրավունք ունի իմանալ, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք այս հարցերում:
Ստորագրող կողմեր
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ (Հայաստան)
Association Hyestart (Շվեցարիա)
Charjoum (Ֆրանսիա)
Collectif de Soutien aux Militants Arméniens Jugés à Paris (Ֆրանսիա)
GALAS (Gay and Lesbian Armenian Society) (ԱՄՆ)
Նոր Զարթոնք (Թուրքիա)
PINK Armenia (Հայաստան)
Կանանց ռեսուրսային կենտրոն (Հայաստան)
Կանանց աջակցման կենտրոն (Հայաստան)
No comments:
Post a Comment