Pages

Tuesday, 22 April 2008

A1+ covers story of gay Armenian in LA who committed suicide after being forced into marriage

http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=59803

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ
[11:17] 22 Ապրիլի, 2008

Ամերիկայի Լոս Անջելոս քաղաքի հայկական համայնքում մեծ աղմուկ է բարձրացել 22-ամյա համասեռամոլ տղայի ինքնասպանության պատմությունը: Երեկ արդեն հայկական ֆորումներում եւ ինտերնետային բոլոր միջոցներով բազմաթիվ քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում եւ խնդրում տարածել հաղորդագրությունը:

Պատճառն այն է, որ տղան ինքնասպանություն է գործել ընտանիքի կողմից ճնշման արդյունքում աղջկա հետ ամուսնանալուց հետո: Տղայի ընկերներից մեկը պատմում է, որ տղայի ծնողները ամաչում էին նրա համար, ճնշում էին գործադրում` ապրելու հայկական համայնքում ընդունված ավանդույթի համաձայն: ՚Նա վերջին օրերին խիստ սթրեսի մեջ էր եւ հոգեկան ճնշված վիճակումՙ,-պատմում է ընկերը:

Սփյուռքահայության շրջանում աղմուկը բարձրացել է եւ քննարկման մասնակիցները ասում են, որ սա հաճախ հանդիպող դեպքերից մեկն է, եւ մեր հասարակությունում դեռ շարունակվում է հոմոֆոբիան օրինաչափ լինել:

*For details of this story, see here