Pages

Wednesday, 2 July 2008

To Armenian citizens... from Nikol Pashinyan, in hiding since 1 March 2008


"To Armenian citizens:
Armenia's future depends on one person, and that person is YOU!..
Nikol Pashinyan"

Received via Payqar.org, from Nikol Pashinyan (handwritten), Editor-in Chief of opposition Haykakan Zhamanak daily, member of the (Armenia's former president and leader of opposition movement) Levon Ter-Petrosyan Central Campaign Headquarters, in hiding since 1 March 2008...

3 comments:

Anonymous said...

....
Սակայն դու իրավունք չունես մտածել, քո փոխարեն կմտածի Լևոն Տեր-Պետրոսյանը, քո անելիքը կասի Լևոն Տեր-Պետրոսյանը

Դու իրավունք չունես այլ բան ասել քան Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները

Դու իրավունք չունես կասկածի տակ առնել Լևոն Տեր-Պետրոսյանի ասած բոլոր խոսքերը

Ինչպես Արամ Սարգսյանը հայտարարեց Մարտի մեկին,_ դու Լևոն Տեր-Պետրոսյանի զինվորն ես

Իսկ հանկարծ, եթե փորձ անես այլ կերպ մտածել, ապա դու Հայաստանի ապագայով չես մտածում և դու չունես ապագա:

Չփորձես խորհել և վերլուծել Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը, դրանք անքննելի են:

Գոյություն ունի մեկ կարծիք, մնացախ կարծիքները խառայում են վազակապետությանը, բազմակարծությունը Հայաստանի թշնամին է, այն պառակտում է ժողովրդին: Դարձին Լևոն Տեր-Պտրոսյանի մտքերի կրողը, դարձիր այդ մտքերի տարածողը, պատճեիր ու տարածիր բոլոր այն նյութերը, որոնք քեզ կտրամադրեն, եթե մեկը փորձ անի հակաճառել, իմացիր, նա ծախված է, նա չի մտածում Հայաստանի ապագայով, ամեն գնով պայքարիր նրա դեմ: Քո պայքարի համար Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը օգտագործիր որպես զենք:

........

Anonymous said...

"բազմակարծությունը Հայաստանի թշնամին է"
Դուք մեկ արտահայտությամբ բավականին դիպուկորեն նկարագրեցիք վերջին տարիների քոչարյանա-սերժա-դաշնակ պրոպագանդայի էությունը: Եթե ինչ որ մեկը ասում է որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի շարժվում կամ որ Ռոբասերժը մեզ դեպի անդունդ են տանում, ապա անպայման как минимум թուրքիայի կամ ադրբեջանի ագենտ է, դավաճան, գունավոր հեղափոխություն կազմակերպող, ազգը ուրացող, և այլն և այլն և այլն: Առողջ դիսկուսիա ոչ մի կերպ չի ստացվում, որովհետև ցանկացած քննադատ հաստատ Հայաստանի վատն է ուզում, ցանկացած ընդդիմախոս հաստատ Սորոսի կողմից է ֆինանսավորվում:

ԼՏՊ-ի դեպքում ճիշտ հակառակն է իրականությունը: Լևոն Տեր Պետրոսյանը թերևս առաջին և վերջին հայ պետական գործիչն էր որ համարձակվեց բարձրաձայն հայտարարել որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, և մինչև օրս էլ իրենք իրենց հայրենասեր համարող բայց հայրենիքի համար ոչինչ չարած զանազան խեղկատակներ նրան դատապարտում են այս հայտարարության համար: Ժողովրդավարական երկրում անհնար է որ բոլորս միանման մտածենք, այդ պառակտման մասին վայրահաչությունները (որոնք միանշանակ միայն իշխանամետ ճամբարից են լսվում) անհեթեթություն են առաջին հերթին որովհետև տարակարծությունը ազատ անկախ Հայաստանի Հանրպատետության սահմանադրությամբ ամրապնդված իրավունքներից է:

Իսկ ինչ վերաբերվում է Լևոնին հակաճառելուն: Միակ հակափաստարկը որ լսել եմ հետևյալն է. ինքը խոսելու տեղ չունի: Ընդունում եմ, բայց այնուամենայնիվ բովանդակությունը մնում է նույնը և ես մինչև օրս Լևոնի ասածները հերքող փաստեր դեռևս չեմ լսել:

Anonymous said...

..."Չփորձես խորհել և վերլուծել Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը, դրանք անքննելի են:"... // "Անանիմոզ" //

Որտեղի՞ց է գալիս այս ոճը, որը դանիացի փիլիսոփայի խոսքերով (մեջբերում եմ)ոչ այլ ինչ է, քան՝ փնթի մտածողության դեբոշ։

Կարծում եմ սրա հիմքերը մեր Հայաստանցի ընթերցողի գնահատման կարողությունների թերագնահատման մոլորության մեջ է։

Արդեն տասնամյակ շարունակ մեզ փորձում են համոզել, որ մենք ինֆանտիլ ենք։ Սա արվում է դիտավորյալ, որպեսզի հիմնավորվի "ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին" խաբեությունը՝ որևէ պատասխանատվությունից խուսափելու համար։

Դուք՝ Անանիմոզ, կարծում եմ Հայաստանյան ժամանակից ետ եք մնացել, թերևս՝ մեկ ժամով...