Pages

Saturday 15 May 2010

Be careful: Date rape drug in Armenia is a reality

According to the Women's Resource Centre in Armenia, they received number of calls from women and young girls to their hotline alerting on this issue. You don't have to panic or stop enjoying your time and having great night outs with drinks or not. This is an info for you to consider and be careful, to understand that using date rape drugs is a reality in Armenia.

Wikipedia: "Date rape drug refers to a drug that can be used to assist in the commission of a sexual assault, such as date rape. Drugs used to facilitate rape may have sedative, hypnotic, dissociative, and/or amnesiac effects, and can be added to a food or drink without the victim's knowledge.

The act of adding such substances to drinks is known as "drink spiking". The reasons for drink spiking range from personal amusement or maliciousness to theft or (sexual) assault".
***
Զգուշացում

Արդեն որերորդ դեպքն է, որ կանայք և երիտասարդ աղջիկները զանգում են մեր Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գծին /0800-01-280/ և հայտնում, որ իրենք անհասկանալի կերպով խնջույքի ընթացքում կորցրել են իրենց գիտակցությունը /քնել/ մեկ բաժակ ալկոհոլ խմելուց հետո, արթնանալով զգացել են սուր ցավեր սեռական օրգանների շրջանում և հասկացել, որ բռնաբարվել են: Հնարավոր է, որ այս ամենը Ձեզ իրական չի թվում և որ շատ դեպքերում մենք նման երևույթներ դիտում ենք ընդամենը գեղարվեստական ֆիլմերում, բայց ցավոք նման դեպքերը իրականություն են և բավականին հաճախ են պատահում:

Սիրելի կանայք և աղջիկներ զգույշ եղեք խնջույքների ընթացքում ինչ-որ բան խմելուց, քանի որ շատ հնարավոր է, որ ձեր խմիչքի մեջ որևէ թմրեցնող կամ քնեցնող նյութ խառնած լինեն: Զգույշ եղեք նույնիսկ, երբ տվյալ խմիչքն առաջարկում է Ձեր իսկ ընկերը կամ զուգընկերը, քանի որ շատ դեպքերում դա արվում է հենց ծանոթ մարդկանց կողմից, ում մենք վստահում ենք և շատ դեպքերում մատուցողի կամ "բարմենի" հետ պայմանավորվածության արդյունքում: Շատ կարևոր է, որ երբ առաջին անգամ ինչ - որ քիչ ծանոթ, միգուցե առաջին հայացքից վստահելի թվացող, անձնավորության հետ պատրաստվում եք գնալ որևէ ակումբ, գնացեք միգուցե ընկերուհու կամ մեկ այլ վստահելի անձի հետ, ուշադիր եղեք: Ես չեմ փորձում վախեցնել Ձեզ, ուղղակի մի փոքր ուշադիր և զգույշ լինել եմ խնդրում:

Եթե նման իրավիճակում եք հայտնվել, անպայման պետք է որքան հնարավոր է շուտ գնալ և բժշկական ստուգում անցնել /սեռավարակներ և արյուն/: Տարբեր թմրեցնող նյութեր մի քանի օրվա /շաբաթվա/ ընթացքում արյան մեջ մնում են և կարելի է դրանց առկայության մասին վկայող ապացույցներ ունենալ:

Ամեն դեպքում միշտ հիշեք, որ օգնության և աջակցության համար կարող եք դիմել մեր կենտրոն` տեղեկատվություն ստանալու նպատակով:

Անուշ

<Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն> ՀԿ
Թեժ - գիծ 0800 - 01 - 280

No comments: