Pages

Saturday, 13 March 2010

Must see and read! Samvel Karapetyan about Armenian church led cinema demolition plans in downtown Yerevan... and MUCH more

[For my previous post in English detailing the background of this story, see S.O.S. SAVE Cinema Moscow Open-Air Hall in Yerevan]

Anyone who knows Armenian, anyone who cares about building a secular modern society in Republic of Armenia, must see and read this interview by Samvel Karapetyan. I mean, ABSOLUTE MUST! Best interview in years...

*source: A1+

«Էջմիածինը կարծես այլմոլորակային կառույց լինի»



«Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնության կազմում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» ղեկավար Սամվել Կարապետյանը: Հիշեցնենք, որ Կառավարության որոշման համաձայն` «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում պատրաստվում են վերակառուցել 1930թթ.-ականներին հիմնովի քանդված Պողոս-Պետրոս եկեղեցին:

-Պարոն Կարապետյան, բոլորը Ձեզ ճանաչում են որպես հուշարձանների պաշտպան, ի՞նչն է պատճառը, որ Դուք այսօր դեմ եք, որ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում, ինչպես եղել է նախկինում, վերականգնվի Պողոս-Պետրոս եկեղեցին:

- Ինձ համար հուշարձաններ են մեր նախնիներից ժառանգած ամեն ինչ եւ տարբեր ժամանակներից` թե մինչ Քրիստոնեությունը եւ թե Քրիստոնեությունից հետո: Ինձ համար բնապաշտական Գառնիի տաճարը նույնքան կարեւոր է, որքան եկեղեցիները: Ինչ վերաբերում է Պողոս-Պետրոս եկեղեցիին, այն հիմնադրված է եղել 5-րդ դարում: Հետագայում այն վերականգնվել է 7-րդ դարում, նույնիսկ մնացած որմնանկարներ կան: Եկեղեցին վերանորոգվել է նաեւ 12-րդ դարում, իսկ հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում եւ 20-րդ դարում հիմնահատակ քանդվել են` հակառակ նրան, որ թե Ալեքսանդր Թամամյանը, թե Ալեքսանդր Քալանթարը, եւ թե Մոսկվայից որմնանկարների մասնագետ Չիրիկովը ասել են, որ եկեղեցին արժեքավոր էր եւ չի կարելի քանդել: Եկեղեցու ներսում եղել են նաեւ հին տաճարի ճարտարապետական տաճարի բազմաթիվ բեկորներ:

- Իսկ որտե՞ղ են այսօր այդ բեկորները, Դուք հետաքրքրվե՞լ եք:

- Արժե հետաքրքրվել: Շատ կարեւոր է, թե ինչ են արել այդ բեկորների հետ: Կեղծում են, երբ ասում են, թե պետք է վերականգնեն եկեղեցին, քանի որ դրա համար անհրաժեշտ են քանդված տաճարի բեկորները, որոնք այսօր չկան: Պողոս-Պետրոսը հնարավոր չէ վերականգնել, քանի որ այն կառուցված է եղել տաշու շարով` փոքր քարերով եւ պատերի հիմնամասում ունեցել է հատվածներ, որոնք ավանդված են եղել վաղ միջնադարից` 5-րդ եւ 7-րդ դարից: Այսօր նաեւ ճիշտ չեն նշում եկեղեցու տարածքը: Այն ոչ թե եղել է «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի, այլ հենց «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում: Ընդհանրապես վերականգնում են այն հուշարձանը, որն իր տեղում, սակայն ինչ-որ չափով քանդվել է, այս դեպքում մենք վերականգնելու նյութ չունենք:Այսօր նույնիսկ Զվարթնոցի տաճարը հնարավոր չէ վերականգնել, քանի որ քարերի նույնիսկ 10 տոկոսը կա իր տեղում: Այսինքն, գրեթե նոր եկեղեցի պետք է կառուցել, դրա համար էլ չեն վերականգնում Զվարթնոցը եւ նման շատ հուշարձաններ:

- Այսինքն` Կառավարության որոշման համաձայն` պետք է նոր եկեղեցի կառուցե՞ն «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տարածքում:

- Այո, ուզում են նոր եկեղեցի կառուցել, սակայն մի խաչմերուկ վերեւ եկեղեցի կա`13-րդ դարում կառուցված Կաթողիկե եկեղեցին, որի հյուսիսային պատին կից, 2 մետր հեռավորության վրա արդեն օծում է կատարվել`հայ եկեղեցուն անհարազատ սուրբի անունով: Մենք չենք ունեցել Սուրբ Աննա: Մի հատ էլ Սուրբ Աննա կա Վայքում: Նման սուրբ մենք երբեք չենք ունեցել: Եթե բարերարի անունը չլիներ Աննա, այլ լիներ Դեզդեմոնա, ապա Սուրբ Դեզդեմոնա կլիներ, որովհետեւ Աննան ընդամենը բարերարի կնոջ անունն է: Այդ տարածքն արդեն օծված է եւ նոր եկեղեցի պետք է կառուցեն, որը պետք է ճնշի Կաթողիկեն, որն իսկապես գոհար է: Մենք չունենք հարգանք մեր հուշարձանների նկատմամբ: Ես ուրախ կլինեի, եթե ժամանակին Պողոս-Պետրոս եկեղեցու բոլորները պահպանած լինեին եւ այսօր տեղադրեին Կաթողիկեի բակում` որպես բաց թանգարան:

- Ձեր կարծիքով մենք այսօր նոր եկեղեցիներ կառուցելու կարիք չունե՞նք:

- Բարեբախտաբար, մենք այսօր չունենք այդքան խավարամիտ ժողովուրդ: Ամաչելու բան է. Եվրոպայում, ընդհանարապես որեւէ զարգացած երկրում եկեղեցի չեն կառուցում, եղածներն են փակվում կամ վերածվում են համերգասրահների, ցուցասրահների, թանգարանների, սակայն դադարում են գործել իբրեւ եկեղեցիներ: Եկեղեցիներ այսօր կառուցվում են ամենախավար քրիստոնյա երկրներում եւ մզկիթներ են կառուցվում մահմեդական երկրներում, որովհետեւ զարգացած մահմեդական երկիր չկա: Ցավոք, մեզ մոտ էլ սկսել են եկեղեցիներ կառուցել: Չի կարելի:

- Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճն այսօր իրենից ճարտարապետական արժեք ներկայացնո՞ւմ է, ի՞նչ դեր ունի երեւանցիների կյանքում:

- Եթե ճարտարապետները գտնում են, որ այն իր ժամանակի ճարտարապետությունն է արտացոլում, իսկ նման կարծիք ոչ մեկ հոգի է հայտնել, ապա այն պետք է պահպանվի, առավել եւս, որ նոր եկեղեցի կառուցելու կարիք չկա: Ես հայտնվել եմ «Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունում երկու հիմնավոր պատճառով` վերականգնելու նյութ չկա եւ երկրորդ` մենք պետք է կարողանանք դուրս գալ խավարի ճիրաններից: Մենք նոր եկեղեցիների կարիք չունենք: Եթե մեր եկեղեցին այդքան մտածում է իր ազգի մասին, ապա նախ թող իր ծխի, իր հոտի համար տուն կառուցի: Մարդիկ Հայաստանը լքում են, որովհետեւ չեն կարողանում ապրել, իսկ իրենք կառուցում են մի օբյեկտ, որտեղ պետք է մոմ վառեն Հայաստանից արտագաղթածնե՞րը, ովքե՞ր պետք է մոմ վառեն: Դեռ քո հոտին ամրացրու, հետո որպես շինարար անմահացիր: Միայն եկեղեցի կառուցելով չէ, որ կարելի է հիշատակ թողնել. հազար ու մի խնդիր ունի այսօր ազգը` աշխատատեղից սկսած, գյուղեր կան, որ դեռ դպրոց չունեն: Այս ի՞նչ մանյա է եկեղեցի կառուցելը:

- Կառավարության որոշման համաձայն` «Մոսկվա» կինոթատրոնի տերը, որը այս օրերին անհասանելի է դարձել լրագրողների համար, ինքնակամ է այդ տարածքը հանձնել Սուրբ Էջմիածնին` Պողոս-Պետրոս եկեղեցի կառուցելու համար: Ձեր հիմնավորումներից հետո` զերծ կմնամ «վերականգնել» կամ «վերակառուցել» բառերից:

- Դարեր շարունակ եկեղեցիներ կառուցել են մեղքերի թողության համար: Այդքան մեղք ունե՞ն: Թող ճիշտ ապրեն, համեստ ապրեն, ազնիվ ապրեն եւ վերջում էլ ստիպված չլինեն եկեղեցի կառուցել:

- Վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցու տարածքները տարբեր ճանապարհներով ավելանում են: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

- Դա վտանգավոր երեւույթ է: Մենք բոլորս պարտավոր ենք հիշել Պապ թագավորին, երբ նա ստիպված եղավ դուրս գալ եկեղեցու դեմ, միայն այն պատճառով, որ եկեղեցին այնքան տարածքներ էր ձեռք գցել, որ եկեղեցու հարստությունը ավելի մեծ էր, քան պետության: Մենք դեռ այդ վտանգավոր վիճակը չունենք, սակայն եթե այսպես շարունակվի մի 10 տարի, ապա մենք լուրջ խնդիրներ կունենանք: Մեր եկեղեցին, տնտեսական առումով, երբեք սատար չի եղել պետությանը եւ չի եղել: Պետություն պահելու համար պետք է բանակ պահել, որի համար մեծ հասույթներ են պետք: Չի կարելի վանքապատկան կարգավիճակի մեջ այդքան լուրջ հասույթներ եւ մեծ տարածքներ ունենալ:

- Ձեր կարծիքով եկեղեցին իր վրա պետք է վերցնի բանակի ծախսե՞րը:

- Եթե 1700 տարի չի վերցրել, այսօր հրաշք տեղի չի ունենա: Ես դրան չեմ հավատում: Ես փաստերին եմ հավատում, իսկ փաստերը վկայում են, որ 1915թ. Մեղ եղեռնի նախօրեին Արեւմտյան Հայաստանի ամենահետին գյուղում գոնե մի մատուռ կար, իսկ որոշ գյուղեր մի քանի եկեղեցիներ ունեին, եւ ունեինք ծով հոգեւորականություն, բայց հնարավոր եղավ, չէ՞, մեզ եղեռնի ենթարկել: Լուսանկարներում տեսնում ենք` քահանան քայլում է առջեւից, հանգիստ, իր ամբողջ հոտը հետեւից գցած, ընդամենը մեկ-երկու թուրք զինվորի ուղեկցությամբ` ուղիղ դեպի Դեր Զոր: Մենք տեսնում ենք, որ եկեղեցու կարիք չունենք: Եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Տեր-Զոր գնացած չէր լինի` հոգեւորականների գլխավորությամբ: Հոգեւորականները ժողովրդին մարտի կկոչեին, այլ ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկեին եւ հանուն ոչնչի նահատակեին ազգին: Եթե եկեղեցին իր հոտի հոգսը քաշող լինի, ապա այսօր հստակ կտեսնի, իր ժողովրդի իրական հոգսը: Այսօր գյուղեր կան, որ եկեղեցի են կառուցել, բայց երբ գնում ես` նույնիսկ դուռը բաց չէ եւ գյուղում չգիտեն էլ, թե բանալին ում մոտ է:Այս հիմքի վրա, ես տեսնում եմ, որ էջմիածինը անհաղորդ է իր հոտին: Էջմիածինը կարծես այլմոլորակային կառույց լինի Հայաստանի տարածքում:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը

3 comments:

artmika said...

Petition: SAVE 'Moscow' Cinema's Open-Air Hall

Henry Dumanian said...

I don't particularly see how this is related to a secular society. I mean, the crust of what he said was more about money management and properly allocating resources than anything else.

But great video nonetheless.

artmika said...

SAVE Cinema Moscow Open-Air Hall: poster and quote