Pages

Tuesday, 4 March 2008

Heritage party MPs condemn state violence against peaceful protesters, restrictions of civil liberties and political persecutions in Armenia

...including arrests of fellow MPs for political reasons.

*original Armenian version of Statement (via E-channel)

«Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը

«Ժառանգություն» խմբակցությունը խստագույնս դատապարտել է մարտի 1-ի վաղ առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում, ապա` նույն օրն ու լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոչ համարժեք ու անթույլատրելիորեն ծայրահեղ ուժի գործադրումը: Փաստացի` վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ զանգվածային բռնությունների կիրառումը հանգեցրեց նոր, էլ ավելի լայնածավալ բռնությունների եւ զոհերի: Նույն օրը երեկոյան գործող նախագահի կողմից Երեւան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն` դեմ գնալով Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի, այդ թվում` 15-րդ հոդվածի պահանջներին:

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը, դրանում ամրագրված, իրավիճակն էլ ավելի շիկացնող միջոցառումները, մասնավորապես` քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, քաղաքական ու քաղաքացիական բազում իրավունքների եւ ազատությունների նկատմամբ դրված արգելքը որակեցին ծայրահեղ եւ լարվածությունն էլ ավելի մեծացնող քայլ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կարեւորեցին իրավիճակի հանգուցալուծման քաղաքական քայլերի նախաձեռնումը, արյունահեղությանն ու բռնություններին վերջ դնելը, բոլոր հանցագործությունների բացահայտումն ու մեղավորներին պատժելը:

Սակայն այսօր գումարված արտահերթ նիստում, լսելով մեր չորս գործընկերներին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը վկայում է, որ մենք չենք գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը եւ իշխանության այս` իրադրությունն ապակայունացնող հերթական քայլի հնարավոր հետեւանքները:

Մենք արձանագրում ենք, որ այդ մարդկանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը քաղաքական հաշվեհարդար է, որից ձեռնպահ մնալու կոչով, ի թիվս այլոց, հանդես է եկել ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Այս 2 օրերի ընթացքում զբաղված լինելով մեր 4 գործընկերների եւ բազում այլ ձերբակալվածների փնտրտուքով եւ բազմիցս բախվելով մեր պատգամավորների կողմից նրանց գտնվելու վայրը պարզելու ու նրանց հետ տեսակցություն ունենալը խափանող փաստերին ու պաշտոնյաներին, մենք հավաստում ենք, որ նրանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը անկողմնակալ, անաչառ չէ եւ դուրս է օրենքից: Այդ մասին է վկայում նաեւ փաստը, որ նշված անձանցից շատերի փաստաբաններին արգելվել է տեսակցել իրենց պաշտպանյալի հետ: Իսկ մեր գործընկերների ու բազում այլ ձերբակալվածների ֆիզիկական ու առողջական վիճակը իսկապես մտահոգիչ է, քանի որ նրանցից ոմանք ենթարկվել են բռնությունների: Մեր 4 գործընկերներին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելն ու նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը գնահատում ենք իբրեւ մեր երկրին, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը մարտահրավեր նետելու հերթական անխոհեմ քայլը:

Մենք կոչ ենք անում Ազգային ժողովի մեր բոլոր գործընկերներին` չխորացնել վրդովված հայ ժողովրդի եւ իշխանության միջեւ անջրպետը եւ դեմ կանգնել այս միջնորդությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Անթույլատրելի է, որ մենք, լինելով ՀՀ իշխանության օրենսդիր օղակը, դուրս դնենք մեր երկիրն ու մեզ միջազգային իրավունքի եւ պարտավորությունների շրջանակներից: Անթույլատրելի է իշխանության որոշ շրջանակների` այս իրավիճակում ամեն գնով հաղթող դառնալու մոլուցքը: Մենք հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազին` գիտակցելու իր այս միջնորդագրի վտանգավորությունը եւ կոչ ենք անում ետ վերցնել այն: ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության բավարարումն ունենալու է բումերանգի էֆեկտ եւ այստեղ գտնվող պատգամավորներից որեւէ մեկը չի կարողանալու պաշտպանել իրեն այդ բումերանգի հետադարձ հարվածից, քանի որ քաղաքացիական համբերության բաժակը լցվել է:

Հարգելի գործընկերներ, մեր պետության համար այս բախտորոշ պահին սրտով, մտքով, խղճով խնդրում ենք ձեզ` չդառնալ մեր ժողովրդի վերջնական վիհի անդառնալի խորացման մասնակիցը:

4 մարտի 2008թ.
ք. Երեւան

2 comments:

artmika said...

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

«Ժառանգության» խմբակցության հայտարարությունը

3 մարտի 2008թ., Երեւան: Երեկ` մարտի 2-ին, ինչպես արդեն հաղորդվել է, ընդդիմության զանգվածային ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու կասկածանքով ձերբակալվել են Ազգային ժողովի երկու պատգամավոր` Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը: «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանի եւ Զարուհի Փոստանջյանի բոլոր փորձերը` այցելել ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության նախնական կալանավայր, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, պահվում են պատգամավորները, ինչպես նաեւ հաճախել Երեւան քաղաքի դիահերձարանները, բախվեցին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հարուցած խոչընդոտներին, ինչը ՀՀ ԱԺ պատգամավորների իրավունքներն ու լիազորությունները կարգավորող օրենքի կոպիտ խախտում է:

Այնինչ որոշ ձերբակալվածների փաստաբաններից ստացված տեղեկությունները թույլ են տալիս պնդել, որ նախնական կալանքի վայրում ներկայումս պահվում են ակնհայտորեն ֆիզիկական բռնության հետքերն իրենց վրա կրող մեծ թվով մարդիկ, ինչն էլ, ըստ երեւույթին, «Ժառանգության» ներկայացուցիչներին նախնական կալանավայր չթողնելու բուն պատճառն է:

Մենք անհանգստացած ենք ձերբակալվածների հետ կապված իրավիճակով, որը հաստատում է այն մտավախությունները, որ հանրապետության իրավապահ մարմինները մտադրություն չունեն անկանխակալ ու անաչառ քննություն ապահովել ինչպես այս, այնպես էլ մահացու ելքով ավարտված մյուս դեպքերում:

Ելնելով վերոշարադրյալից, դիմում ենք միջազգային հանրությանը` ի դեմս ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության, կոչ անելով ապահովել հետագա քննչական միջոցառումներին միջազգային փորձագետների մասնակցությունը:

artmika said...

Below is English version of previous comment

Heritage MPs Address the International Community

Yerevan-On March 2, Armenian National Assembly members Miasnik Malkhasyan and Hakob Hakobyan were arrested on suspicion of provoking disorderly conduct during the political opposition’s recent demonstrations. Heritage Party parliamentarians Larisa Alaverdian’s and Zaruhi Postanjian’s subsequent attempts to visit the preliminary confinement unit of the Special Sixth Department of the National Police, where the two deputies are currently being detained, as well as the morgues of the Armenian capital, have met up against administrative obstacles placed by the relevant executive bodies. This fact stands as a severe violation of the law which regulates the rights and privileges of members of the National Assembly.

In addition, the reports received from the legal defenders of several arrestees allow us to assert that all of Yerevan’s detention halls are full of people who have become the patent victims of police brutality. And this fact is the real reason why the Heritage MPs were not permitted to visit the above-mentioned confinement unit.

We are deeply concerned with the present condition of those who are currently in custody, and this situation confirms the public fear that the country’s law enforcement bodies actually do not intend to carry out a fair and unbiased investigation into this and all other tragic events which have taken the lives of Armenian citizens.

In view of the aforementioned, we address the world community, which is represented here by the OSCE/PACE observation mission, and insist that international experts also partake in the future examinations of this national calamity.

The Heritage Parliamentary Group