Pages

Wednesday, 5 March 2008

Ter-Petrosyan congratulates Russia's newly elected president "from house arrest"

Levon Ter-Petrosyan congratulated Russia's newly elected president Dmitry Medvedev and signed the letter "...from house arrest, Levon Ter-Petrosyan". Interestingly, he specifically mentioned that Armenia-Russia relationships are devoloping based on bilateral treaty signed in 1997 (during Ter-Petrosyan presidency).

There are unconfirmed reports that during his pre-election trip to Moscow Armenia's first president and presidential candidate Levon Ter-Petrosyan met Dmitry Medvedev.

Շնորհավորել է տնային կալանքից

Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ Դմիտրի Մեդվեդեւին շնորհավորական նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանում, մասնավորապես, նշվում է.

«Հարգարժան Դմիտրի Անատոլիեւիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ընտրվելով Ռուսաստանը ձեռք կբերի այնպիսի առաջնորդի, որը, մի կողմից կշարունակի Ռուսաստանի դերը աշխարհում կայուն կերպով ամրապնդելու հաջող կուրսը, իսկ մյուս կողմից, երկրում առկա փոփոխություններին նոր դինամիզմ կհաղորդի, որոնք ուղղված են արդյունավետ եւ մրցունակ շուկայական տնտեսության ստեղծմանը: Ժողովրդավարական եւ լիբերալ սկզբունքներին Ձեր հավատարմությունը, անկասկած, պետք է նպաստի Ռուսաստանի հեղինակության բարձրացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Համոզված եմ նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք զարգանում են 1997 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» Մեծ պայմանագրի հիման վրա, Ձեր ընտրվելով նոր ազդակ կստանան:
Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պաասխանատու գործում:

Խորը եւ բարեկամական զգացմունքներով` տնային կալանքից`
Լեւոն Տեր-Պետրոսյան

No comments: