Pages

Sunday, 23 March 2008

To regain our “Right to walk”: “Authorities continue detention of our symbol of freedom – Liberty sq”

‘Daily walks’ - from 6pm, Yerevan, Liberty sq

Statement by “National awakening” coalition of NGOs
(in Armenian)


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 23, 2008

Հարգելի հայրենակիցներ,

Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի։ Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը։ Ժողովրդի փորձերը նշել այդ օր որպես ազգային սգո օր /մի բան, որ հանցանք գործած իշխանությունը անամոթաբար հրաժարվեց անել/ խափանվեցին բազմահազար ոսիկանական զորքի կողմից։

Այսուհետ պարզ է, որ իշխանությունները իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը՝ Ազատության հրապարակը։ Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը։

Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը ամեն օր ժամը 18.00-ից սկսած ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները։

Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը։ Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունները միակ հենքը՝ սվիններն են։ Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով։ Իրականացնելով մեր հրապարակներում զբոսնելու իրավունքր, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին:

«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միություն

*photo - via Zhamanak newspaper

No comments: