Saturday 15 March 2008
Levon Ter-Petrosyan: Europe's double standards
*English version
(in Armenian, via Zhamanak)
Լեւոն Տեր-Պետրոսյան. Եվրոպայի երկակի չափորոշիչները
Նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհություն է հայտնել եվրոպացի դիտորդների պահվածքից: «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա պնդել է, թե եվրոպացիները իրենց երկրներում չէին հանդուրժի նույնը, ինչ հանդուրժում են Հայաստանում: «Մի պարզ հարց տամ՝ եթե ձերբակալվեին տիկին Քլինթոնի 50 կողմնակիցներ կամ պարոն Սարկոզիի 50 կողմնակիցներ, ի՞նչ կկատարվեր Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Այնտեղ դա անթույլատրելի է: Իսկ այստեղ կարելի է: Այնտեղ եվրոպացիները նման բան թույլ չեն տա: Իսկ այստեղ թույլ են տալիս: Եթե գոյություն ունեն չափանիշներ, ապա դրանք գոյություն ունեն բոլորի համար: Այն, ինչ չի հանդուրժվում Եվրոպայում, չպետք է հանդուրժվի նաեւ այստեղ: Այդ պատճառով էլ մենք դժգոհ ենք դիտորդների դիրքորոշումից», - ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ստացվում է այսպես՝ ժամանում են եվրոպացիները եւ օրինականացնում են անօրինական ընտրությունները: ԵԱՀԿ-ն եւ Եվրախորհուրդը՝ մեր կազմակերպություններն են, մենք դրանց լիիրավ անդամն ենք: Մեր կառավարությունները դրանց նկատմամբ պարտավորություններ ունեն, բայց այդ կազմակերպություններն էլ մեր ժողովուրդների նկատմամբ պարտավորություններ ունեն: Եվ մենք պահանջում ենք, որ դրանք կատարվեն», - փաստել է Հայաստանի առաջին նախագահը: «Կոմերսանտ»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը չմնար իր առանձնատանը եւ գնար ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների մոտ, նախագահության նախկին թեկնածուն պատասխանել է. «Ի՞նչ կլիներ: Կսպանեին: Նրանց հենց դա էլ պետք էր: Հետո դա կվերագրեին ինչ-որ խուլիգանների: Կասեին, թե մի քանի հոգի, որոնք ինձանից դժգոհ էին, սպանեցին ինձ: Եվ դա ավելի շատ կապակայունացներ իրադրությունը», - եզրափակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Gotch'er back, bro.
English translation:
http://armenaker.blogspot.com/2008/03/ter-petrossian-they-would-have-killed.html
Thanks!!! Your link of English version added to my post.
Post a Comment