Due to total media blackout and censorship of Internet in Armenia, just like in old good Soviet times, underground publications ("samizdat") started coming out to fill in the information vacuum.
http://samizdatam.blogspot.com/ (in Armenian)
http://armenaker.blogspot.com/ (selected articles in English)
1st edition of Samizdat - via Aramazd and Nazarian. "Fortunately, we have Internet now in addition to the traditional methods of samizdat to disseminate information." "The sources and authors are kept secret to protect them from the Armenian state."
Issues of Samizdat (in Armenian) will appear in the comments section of this post too.
Here is what Wikipedia has to say about Samizdat:
Samizdat (Russian: самиздат) was the clandestine copying and distribution of government-suppressed literature or other media in Soviet-bloc countries. Copies were made a few at a time, and those who received a copy would be expected to make more copies. This was often done by handwriting or typing.
This grassroots practice to evade officially imposed censorship was fraught with danger as harsh punishments were meted out to people caught possessing or copying censored materials.
Vladimir Bukovsky defined it as follows: "I myself create it, edit it, censor it, publish it, distribute it, and [may] get imprisoned for it."
20 comments:
Ընդհատակյա թերթ
ԹՈՂԱՐԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ. 03.03.2008
Օմբուդսմենը հարցնում է
մարտի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով նա մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին տվել է իր գնահատականը եւ մի շարք հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին: «Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում: Կատարվածի իրական մեղավորներին որոշելու համար` Հարությունյանը հետեւյալ հարցերն է առաջադրել ՀՀ իշխանություններին. «Ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել` խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ»: Բացի այդ, օմբուդսմենը ցանկանում է նաեւ պարզել` արդյո՞ք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ: Այնուհետեւ Հարությունյանը արձանագրել է. «Մեզ համար դժվար է իրականությունը բացահայտել, բայց մեկ հարց մնում է անպատասխան: Ի՞նչն էր պատճառը, որ Ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք եւ անաչառ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում:
ցավակցել է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երեկ ցավակցություն է հայտնել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին եւ հանդարտության եւ զսպվածության կոչ արել: «Խորապես ցավակցում եմ անխտիր բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, անկախ այն բանից` նրանք ժողովրդի, թե ոստիկանության ներկայացուցիչներ են», - ասված է Լեւոն Տեր-Պետրասյանի այսօր տարածած հայտարարության մեջ: «Կոչ եմ անում հանդարտության եւ զսպվածության, վստահ լինելով, որ գործված ոճիրների բոլո պատասխանատուները վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առջեւ», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ
Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները լայն արձագանք են գտել արտերկրում:
Մասնավորապես, վրացական ոչ կառավարական կազմակերպությունները, հայ համայնքի հետ մեկտեղ, կիրակի օրը Թբիլիսիում ՀՀ դեսպանատան առջեւ խաղաղ ցույց են կազմակերպել` ՀՀ իշխանություններից պահանջելով ձեռնպահ մնալ Երեւանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ կիրառելուց: Դեսպանատան առջեւ հավաքված 200-ից ավելի ցուցարարներ վանկարկում էին. «Մի կրակեք», «Կյանք առանց բռնության»:
Այնուհետեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները Վրաստանում Հայաստանի դեսպանին են ներկայացրել փաստաթուղթ, որով դատապարտել են մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Մենք կտրականապես դեմ ենք ուժի կիրառմանը, առավել եւս, եթե այն կիրառվում է սեփական ժողովրդի նկատմամբ»: Փաստաթղթով նաեւ ցավակցություն է հայտնվում հանրահավաքի ցրման ժամանակ մահացածների ընտանիքներին: Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են մարտի 3-ից նմանատիպ բողոքի ակցիաներ կազմակերպել Վրաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների առջեւ: Իր հերթին, Վրաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է հատուկ հայտարարություն, որով դատապարտել է «Հայաստանի իշխանությունների այնպիսի գործողությունները, ինչպիսին են խաղաղ ցույցի նկատմամբ ուժի գործադրումը, արտակարգ դրության հռչակումը եւ ընդդիմության լիդերների ձերբակալությունները»: Միաժամանակ, «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան իշխանություններին կոչ է արել հետաքննություն սկսել իրավապահների կողմից բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ չափից ավելի բիրտ ուժի կիրառման կապակցությամբ:
Մարտի 1-ի իրադարձություններին լայնորեն անդրադարձել են ռուսական եւ օտարերկրյա այլ լրատվամիջոցներ: Այսպես օրինակ` ռուսաստանյան «Նովիե իզվեստիա» պարբերականը երեկ հրապարակված հոդվածում գրում է, որ շաբաթ օրը իրավապահները ցրել են Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպված ընդդիմության անժամկետ հանրահավաքը: Հոդվածագիրը նշում է, որ ոստիկանական ջոկատներն առանց նախազգուշացման գրոհել են ընդդիմության կողմնակիցների վրանների վրա` օգտագործելով մահակներ եւ էլեկտրաշոկ: Հոդվածագիրը վկայում է, որ հատուկ ջոկատայիններն անխնա ծեծում էին ցուցարարներին, այդ թվում` կանանց եւ երեխաներին, որոնց մի մասին հաջողվել է ճեղքել «օղակը» եւ հասնել տարբեր երկրների դեսպանատների մոտ: «Նովիե իզվեստիան» գրում է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը բռնությամբ մտցրել է մեքենան եւ տարել նրա տուն, որը շրջապատվել է զինվորականների կողմից` Տեր-Պետրոսյանին առնելով փաստացի տնային կալանքի տակ: Պարբերականը շեշտում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն անմիջապես դատապարտել են ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւ այլոք:
Բրիտանական «BBC» կայքէջը եւս անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: «BBC»-ն գրում է, որ շաբաթ օրն առավոտյան ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի են ունեցել բախումներ, ինչի հետեւանքով 8 մարդ մահացել է: Բրիտանական պարբերականը գրում է, որ հայաստանյան ընդդիմությունը, որը բողոքում է փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների կեղծման դեմ, հայտարարել է, որ պայքարը շարունակելու է մինչեւ վերջ: Պարբերականը մեջբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ ընդդիմության պայքարը իշխանությունների դեմ կարող է շարունակվել երկար տարիներ, քանի դեռ ատելի, հանցավոր ռեժիմը չտապալվի` ավելացնելով, որ իր կողմնակիցները չեն նահանջելու եւ չեն վախենում ո՛չ բանտերից եւ ո՛չ էլ նրանց սպառնալիքներից:
Իր հերթին, ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը եւս երեկ հրապարակված ընդարձակ հոդվածում անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին: Հոդվածագիրը մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես են իր առջեւ ոստիկանները դաժան ծեծի ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, որոնց հետապնդել են մինչեւ Մյասնիկյանի հրապարակ: Պարբերականը գրում է, որ ցուցարարներին ցրելուց հետո վերջիններս սկսել են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան առջեւ եւ վանկարկել. «Սերժիկ, հանցագործ», «Հաղթանակ», «Լեւոն»: Հոդվածագիրը նաեւ նշում է, թե դեսպանատան առջեւ հավաքված բազմահազար ցուցարարներին որոշ ժամանակ անց կրկին մոտեցել են հատուկ ջոկատայինները, որոնց հարձակումից պաշտպանվելու համար` հավաքվածները սկսել են բարիկադներ պատրաստել, «զինվել» երկաթե ձողերով: «Կոմերսանտը» գրում է, որ երեկոյան կողմ ցուցարարների գլուխների վրայով լուսարձակող փամփուշտներ էին արձակվում, ապա իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումներ սկսվեցին, որի ընթացքում 8 մարդ մահացել է, 100-ից ավելին` վիրավորվել: Հոդվածագիրը գրում է, որ ցուցարարները հեռացան Մյասնիկյանի հրապարակից միայն այն բանից հետո, երբ նման կոչով նրանց դիմեց 1-ին նախագահը:
մտահոգված է
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ իր մտահոգությունն է հայտնել հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ մտահոգված է «Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ` տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները: Ակնհայտ է, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար»: Դեւիսը, միաժամանակ, հույս է հայտնել, որ արտակարգ իրադրությունը կվերացվի շատ շուտով` իշխանություններին հորդորելով քննարկել սահմանված սահմանափակումների արդարացիության հարցը, հատկապես` զանգվածային լրատվության, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեպքում` գտնելով, որ այդ սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է: Դեւիսի խոսքերով, արտակարգ իրավիճակը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների եւ ազատությունների իրագործումը: «Կոնվենցիայի թիվ 15 հոդվածի համաձայնª Հայաստանի կառավարությունը պետք է տեղեկացնի ինձ իր ձեռնարկած միջոցների եւ դրանց հիմնավորվածության մասին: Ակնկալում եմ, որ դա կարվի առանց հապաղելու»,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը:
հարցազրույց է տվել
Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, որը երկու օր է, ինչ գտնվում է Հայաստանում, երեկ օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույց է տվել: Դրա ընթացքում նա, մասնավորապես, նշել է, թե «իշխանությունները հիմա պետք է հաղթահարեն քաղաքական այն իրավիճակը, որը շատ լավ չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շատ մեկուսացած է հիմա: Եթե հիմա սկսենք մեկս մյուսին մեղադրել, դա կտանի փակուղի»: Ապա շարունակել է. «Միակ բանը, որ կարող ենք անել, պատասխանատվություն ստանձնելն է. այդքան մարդ է մահացել: Հիմա ամենակարեւորն էª փորձել բռնել քաղաքական լուծում գտնելու ուղին»: Տալվիտիեն նշել է, որ իր նպատակն է եղել, որ ձերբակալությունները սահմանափակվեն միմիայն ապացույցներով:
Իշխանությունները երաշխավորել են, որ իրավիճակը հանդարտվելուն պես` հնարավորինս շուտ կվերացնեն արտակարգ դրության իրավիճակը, անգամ եթե դա լինի 20 օրից շուտ: Հեյկի Տալվիտիեի կարծիքով, քաղաքական երկխոսության համար ժամանակ է պետքª նկատի ունենալով կողմերի հարաբերությունները: Եվրոպայից ժամանած պատվիրակը նշել է, որ իր նպատակն է եղել, որ ձերբակալությունները սահմանափակվեն միմիայն ապացույցներով: Եվրոպացի դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դե յուրե տնային կալանքի տակ չէ, իսկ դե ֆակտոª այո: «Իշխանությունը պետք է ցույց տա, որ ընդդիմությունն էլ իր ուրույն տեղը պետք է ունենա իշխանության մեջ»,- եզրափակել է Հեյկի Տալվիտիեն:
պատվեր
Երեկ մի քանի ժամ շարունակ խուզարկություն է կատարվել Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի եւ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Երջանիկ Աբգարյանի բնակարաններում: Եղիազարյանն ու Աբգարյանը ձերբակալված են: Նրանք կասկածվում են պետական իշխանությունը բռնի կերպով յուրացնելու փորձի մեջ (ՀՀ ՔՕ-ի 300 հոդված): Այժմ նրանք գտնվում են ԱԱԾ «Երեւան» քրեակատարողականում (ԱԱԾ մեկուսարան): Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, որ իրեն մեղսադրվող արարքի հետ ոչ մի կապ չունի եւ այդ ամենը համարում է իշխանությունների կողմից իջեցված պատվեր:
արտահերթ
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, օրերս նախատեսվում է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Իշխանությունները պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկել ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին, ովքեր, ինչպես հայտնի է, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Ի դեպ, առաջին երեքը այժմ ձերբակալված են:
բողոքումեն նաեւ լոսանջելեսահայերը
ՀՀ իշխանությունների դեմ Լոս Անջելեսում կազմակերպված հանրահավաք-բողոքին, որը նվիրված էր Երեւանում տեղի ունեցած դեպքերին, մասնակցել է մոտ 20 հազար մարդ:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԴՐԵՑԻՆ ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ
2.03.2008
Մարտի 1-ի վաղ առավոտյան, ռետինե մահակներով ու էլեկտրաշոկերով զինված ոստիկանները լցվել են Ազատության հրապարակ եւ ընդամենը 10-15 րոպեների ընթացքում բռնի ուժով ցրել են խաղաղ նստացույցի մասնակիցներին. բռնի ցրման գործընթացը զուգակցվել է դաժան ծեծուջարդով: Խաղաղ ցույցի մասնակիցների մի մասը, սակայն, դուրս գալով Ազատության հրապարակից ոչ թե ցրվել են, այլ ուղղվել են դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան շենք: Այստեղ ցուցարարներին կրկին դիմավորեցին ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, որոնք ժամը 11:30-ի մոտակայքում նորից անցան ծեծուջարդի: Սակայն, այս բախումից հետո մարդկանց հոսքը դեպի Ֆրանսիայի դեսպանատուն ոչ թե դադարել է, այլ սկսել է էլ ավելի շատանալ: Դեպքի վայր եկան §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Մինչ մարդկանց հոսքը շարունակվում էր, ոստիկաններն ու «Ժառանգության» պատգամավորները բանակցում էին` հետագա քայլերի շուրջ: Բանակցություններին ոստիկանների կողմից մասնակցում էր ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, ով աչքի ընկավ հատկապես իր ագրեսիվությամբ: Աֆյանն առաջարկում էր, որպեսզի ցուցարարները հավաքվեն եւ երթով հասնեն դեպի «Դինամո» մարզադաշտ: «Ժառանգության» պատգամավորները, սակայն, բացառում էին այդ տարբերակը` կասկածելով, որ դեռ ժամեր առաջ մարդկանց դաժանորեն ծեծի ենթարկած ոստիկանները ընդամենը ցանկանում են օղակել ցուցարարներին` վերջիններիս հետ ավելի հեշտ հաշվեհարդար տեսնելու համար: Ու մինչ բանակցությունները շարունակվում էր, ցուցարարների հեսքը շարունակվում էր. ընդ որում, բոլորի պահանջը մեկն էր` իշխանությունները պետք է անհապաղ հնարավորություն տան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին գալ ցուցարարների մոտ, ովքեր պատրաստ էին կատարել միայն նրա հրահանգները: (Հիշեցնենք, որ մարտի 1-ի վաղ առավոտվանից Լեւոն Տեր-Պետրոսյանը դե ֆակտո գտնվում է տնային կալանքի մեջ, չնայած իշխանությունները հայտարարում էին, թե դա տնային կալանք չէ): Ու թեեւ բանակցություններ արդյունք չտվեցին, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները սկսեցին հեռանալ դեպքի վայրից:
Մարդիկ մտածեցին, թե հայրենի իրավապահների խիղճն արթնացել է ու նրանք տեղի են տալիս:
Իրականում ոստիկանները դիրքավորովում էին: Նրանց մի մասը, սկսեց շարժվել դեպի քաղաքապետարանի շենքը: Ոստիկանների հետքերով շարժվեց նաեւ ցուցարարների մի մասը, ինչպես նաեւ մի քանի սադրիչներ: Վերջիններս փորձեցին բախում հրահրել` փորձելով հարվածել ոստիկաններին: Սակայն, այդ ժամանակ քաղաքապետարանի մոտ գտնվող ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ծածկեց ոստիկանին, ինչի պատճառով էլ սադրիչը մեջքից դանակահարեց պատգամավորին: Հետո, հենց ինքը` Արմեն Մարտիրոսյաննը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն դանակահարել է սադրիչ, քանի որ ցուցարարները դեմքով ճանաչում էին իրեն եւ նման բան չէին անի: (Նշենք, որ Մարտիրոսյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան հազիվ են փրկել հաշմանդամ մնալուց): Իսկ այդ ընթացքում ցուցարարներին միացան նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վերջիններիս հետ հեռախոսով կապվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ, հանդարտության կոչ անելով, հորդորեց մարդկանց հրապարակում մնալ այնքան ժամանակ, մինչեւ ինքը կգա այնտեղ: Ցուցարարները լսեցին նախագահի կոչը եւ պատրաստակամություն հայտնեցին մինչեւ վերջ մնալ հրապարակում: Ու մինչ խաղաղ ցուցարարները հանրահավք էին անցկացնում Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ, իշխանությունները մոտակա տարածքներում մոբիլիզացրել էին ուժային կառույցներին, որոնք էլ արդեն երեկոյան ժամը 21-ի կողմերը հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Այդ ժամանակ էր, որ լսվեցին առաջին կրակոցները: Նշենք, որ թեեւ զինվորականները սկզբից կրակում էին միայն օդ, սակայն դատարկ փամփուշտներին զուգահեռ կրակում էին նաեւ մարտական փամփուշտներով: Իրավիճակը գնալով լարվում էր, ինչը վերածվեց բախման: Հատուկ ջոկատայինները հարձակվեցին ցուցարարների վրա, ովքեր սկսեցին պաշտպանվել ձեռքի տակ եղած փայտե եւ մետաղե ձողերով: Այսինքն, ցուցարարներւ ձեռքին զենք չի եղել: Ուստի անհասկանալի է, թե այդ ինչպե±ս ստացվեց, որ հետո մի քանի ոստիկաններ են տեղափոխվել հիվանդանոց հրազենային վնասվածքներով: (Ասում են, որ զինվորականները հենց իրենք են կրակել ոստիկանների հետեւից, որպեսզի վերջիններս հանկարծ հետդարձ չանեն): Զինված ոստիկանների եւ ցուցարարների բախումը գնալով ավելի էր ուժգնանում, իսկ որոշ մարդիկ էլ, ովքեր որեւէ կապ չունեին ցուցարարների հետ, պոկվեցին ցուցարարների խմբից եւ հասան մինչեւ Մաշտոցի պողոտա` ջարդելով խանութների ապակիներն ու վառելով մեքենաները: Բախումն այնքան ուժեղ էր, որ այլեւս որեւէ բան հասկանալ հնարավոր չէր, Գրիգոր Լուսավորիչ փողոցն ու Մաշտոցի պողոտայի մի մասը կորել էր ծխի ու կրակի մեջ: Իրավիճակն արդեն անվերահսկելի էր. մինչեւ այն պահը, երբ 1-ին նախագահը կապվեց Արամ Սարգսյանի հետ ու հորդորեց մարդկանց ցրվել: Ընդգծենք, որ մարդիկ հրապարակից հեռացան միայն առաջին նախագահի կոչով եւ ոչ թե ոստիկանների միջամտության շնորհիվ, ինչպես հետո հեռուստաեթերով գլուխ էր գովում Ռ. Քոչարյանը:
հայտարարություն
2008թ. մարտի 1-ին, վաղ առավոտյան, Երեւանի Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին բռնությամբ դուրս մղելուց հետո վերջիններս ինքնաբուխ կերպով հանրահավաքը շարունակեցին Մյասնիկյանի հրապարակում:
Գործող վարչախումբը քաղաքացիների խաղաղ հանրահավաքը դարձյալ բռնությամբ ցրելու գործողությունների դիմեց, որոնց հետեւանքով եղան բազմաթիվ վիրավորներ եւ, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ զոհեր:
Այս իրավիճակից միակ ելքը, ինչպես նշել էինք դեռեւս ս/թ փետրվարի 29-ին արած մեր հայտարարությունում, տնային կալանքի տակ գտնվող ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին անմիջապես ազատ արձակելն ու ժողովրդին անմիջականորեն դիմելու հնարավորություն տալն էր: Մի բան, որ իշխանությունների մերժողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել: Չնայած դրան, հանրահավաքում ելույթ ունեցողներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի զայրույթը մեղմելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Սակայն իշխանությունների կողմից սադրանքները շարունակվեցին ներդրված գործակալների միջոցով, ովքեր հանրահավաքի վայրից մեծ հեռավորության վրա գտնվող Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութների ցուցափեղկեր, թալանել որոշ խանութներ եւ վնասել մեքենաներ:
Սույնով մենք հայտարարում ենք, որ այդ սադրիչները որեւէ կապ չունեն հանրահավաքի մասնակիցների հետ, նրանք ներդրվել եւ ուղղորդվել են գործող վարչախմբի կողմից, ուստի կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Ժողովրդի նկատմամբ մարտի 1-ին կիրառված այս ահաբեկչությունը եւս մեկ սեւ էջ է Քոչարյան-Սարգսյան զույգի հանցավոր գործունեության մեջ:
Իշխանությունների կողմից գործադրված այս երկարատեւ բռնություններից ու սադրանքներից հետո, երբ ժողովրդի մեծ մասն արդեն ցրվել էր, եւ Մյասնիկյանի հրապարակում մնացել էր 5-6 հազար բորբոքված մարդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ին առավոտյան ժամը 4-ին հեռախոսով դիմեց նրանց եւ կոչ արեց ոստիկանության եւ բանակի հնարավոր նոր բռնի գործողություններից խուսափելու համար ցրվել տները եւ սպասել ներկա իրադրության մեջ Համաժողովրդական շարժման ղեկավարության գործունեության ծրագրի հրապարակմանը: Տեր-Պետրոսյանի կոչը ժողովրդին փոխանցեցին Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հավաքվածները, ընդառաջելով իրենց առաջնորդի կոչին, խաղաղ հեռացան իրենց տները:
Մենք կշարունակենք քաղաքական պայքարը հանուն ժողովրդավարության եւ օրինականության:
Լեւոն Տեր-Պետրոսյանի
նախընտրական շտաբ
Երեւան
2 մարտի, 2008թ.
ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ
Երեկվա դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հրապարակել է մարտի 1-ի առավոտյան ժամը 07-ի սահմաններից սկսած մինչեւ երեկ բերման ենթարկված, այնուհետեւ ձերբակալված անձանցից միայն 15-ի անունները:
Երեկ երեկոյան տարածված հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է եւս 30 անձանց: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տրամադրված տվյալների համաձայն, երեկվա դրությամբ ձերբակալվածները 62-ն են, իսկ 11 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետեւ ազատ արձակվել: Ի դեպ, ձերբակալվածների մի զգալի մասը շարքային քաղաքացիներ են, որոնք երբ մարտի 1-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում տեղեկացել են խաղաղ ցուցարարներին ուժով ցրելու մասին, շտապել են քաղաքի կենտրոն` տեղում կատարվածի մասին իմանալու համար, բայց նրանց Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ոստիկանություն: Ինչեւէ, ստորեւ ներկայացնում ենք երեկվա դրությամբ ձերբակալված քաղաքացիների ցուցակը:
Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
Դավիթ Առաքելյան
Վահագն (Վարդգես) Հայոցյան
Մասիս Այվազյան
Լեւիկ Խաչատրյան
Աշոտ Մանուկյան
Մուշեղ Սաղաթելյան
Կորյուն Մհերյան
Երվանդ Ավեյան
Վեմիր Մխիթարյան
Գեւորգ Սիմոնյան
Ծատուր Սեւոյան
Տիգրան Բաղդասարյան
Սարգիս Հացպանյան
Համլետ Աբրահամյան
Համլետ Աբրահամյան
Արտակ Սարգսյան
Պետրոս Շահբազյան
Հովհաննես Ղազարյան
Սամվել Հարությունյան
Իսահակ Մալխասյան
Ավետիք Ներսիսյան
Միսակ Հովակիմյան
Սամվել Աբովյան
Նարեկ Շահինյան
Խաչիկ Գասպարյան
Քրիստ Գասպարյան
Արթուր Գասպարյան
Հակոբ Հակոբյան
Սուրեն Բարսեղյան
Արթուր
Հակոբ Բաղվիշյան
Մարտիկ
Սեդրակ
Մյասնիկ Մալխասյան
Վլադիմիր Առաքելյան
Տիգրան
Ջիվան Հովհաննիսյան
Կարապետ Ռուբինյան
Տարոն Գալստյան
Քյարամ Ամոյան
Աշոտ
Ռաֆայել
Սաշա Առաքելյան
Վարուժան Ներսիսյան
Վաղինակ Աբովյան
Արտյոմ Սերոբյան
Աշոտ Ֆելիկյան
Յուրա Զաքարյան
Գեղամ Հարությունյան
Հարություն Բարսեղյան
Հմայակ Հայրապետյան
Շոթա Սաղաթելյան
Երջանիկ Աբգարյան
Դավիթ Համբարձումյան
Արմեն Մանուկյան
Սիմոն Սիմոնյան
Գուրգեն Եղիազարյան
Արմեն Վարազդատի Մաղաթյան
Սամվել Վարդգեսի Մուրադյան
Համլետ Հայրապետյան
Տեր Հուսիկ Լազարյան
Բերման են ենթարկվել, ապա ազատ են արձակվել.
Սարգիս Մարգարյան
Աբրահամ Մաթեւոսյան
Արմեն Օհանյան
Արամ Մանուկյան
Հրանտ Բագրատյան
Գագիկ Շամշյան (լրագրող)
Լեւոն Բարսեղյան
Աշոտ Երջանիկի Բարսեղյան
Նելլի Գերասիմի Բարսեղյան
Արամ Աշոտի Բարսեղյան
Հովհաննես Մարության
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ
Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ին ստորագրած հրամանագիրը, որով Երեւանում մարտի 1-ից 20-ը սահմանվում է արտակարգ դրություն, դեռ երկար ջուր կհավաքի:
Բանն այն է, որ այդ փաստաթուղթը որեւէ իրավական քննադատության չի դիմանում, եւ բավական է դրան մոտենալ իրավական տեսանկյունից, որպեսզի համոզվես, որ այն հակասահմանադրական եւ անօրինական է: Հրամանագրի պաշտոնական տարբերակը հրապարակված է ՀՀ նախագահի ինտերնետային կայքում: Ըստ այդմ, պարզվում է, որ նրա կազմման ընթացքում չեն պահպանվել իրավական ակտին բնորոշ տեխնիկական կանոնները, որոնք սահմանված են «ՀՀ իրավական ակտերի մասին» օրենքով: Բանն այն է, որ հրամանագիրը չի պարունակում հերթական համարը եւ դրա բնույթը ամրագրող նշատառը, այն է` «Ն», «Ա» կամ «Լ»: Առաջինը նշանակում է նորմատիվ, երկրորդը` անհատական, իսկ երրորդը` անհատական լոկալ իրավական ակտ: Սակայն այս ամենը հրամանագրի անօրինականության ամենամեղմ կողմն է: Քոչարյանի հրամանագրի 4 կետի թվով 7 ենթակետերում մանրամասնեցված են այն սահմանափակումները, որոնք կիրառվում են արտակարգ դրության ժամանակ: Մարդկանց եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հրամանագրում նշված սահմանափակումներն այնպիսին են, որ դրանք կարող են ամրագրվել բացառապես օրենքներով: Ասենք, ԶԼՄ գործունեության սահմանափակումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով: Սակայն այս փաստը չի խանգարել, որպեսզի Քոչարյանն իր հրամանագրով սահմանափակի ԶԼՄ-ների գործունեությունը` նրանց թողնելով միայն պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելու գործառույթը: Իսկ ինչպե±ս պետք է ապահովեն այդ նորմի կիրառումը: Ինքնին հասկանալի է, որ այդ հնարավոր է անել միայն մամուլը գրաքննելով: Բայց ինչպե±ս կարող են այդ անել, երբ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով մամուլի գրաքննությունն ուղղակի արգելված է: Նույնը վերաբերում է նաեւ քաղաքացիներին բռնի իրենց բնակության վայրերը վտարելու մասին դրույթին: Սա նույնպես հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր բնակության վայրը: Այսինքն` ոչ ոք չի կարող մարզերից Երեւան տեղափոխված մարդկանց արգելել մայրաքաղաքում կամ այլ վայրում ապրել:
Ի դեպ, հրամանագիրը հակասահմանադրական է նաեւ այն պարզ պատճառով, որ բացակայում են դրա կայացման հիմքերը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն, արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Իսկ ՀՀ սահմանադրական կարգը սահմանված է Սահմանադրության 1-ին անփոփոխելի հոդվածով` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այսինքն` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը վերը բերված կարգերից մեկի փոփոխմանն ուղղված իրական վտանգը կամ սպառնալիքն է: Իսկ կոնկրետ անձի իշխանությունը չի կարող համարվել սահմանադրական կարգ: Այսինքն` ժողովուրդը, որին պատկանում է իշխանությունը, կարող է եւ լիարժեք իրավունք ունի պահանջել այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը եւ հեռացումը: Քոչարյանի հրամանագրի հակասահմանադրականության իրավական հիմնավորումները կարելի է շատ երկար շարունակել, սակայն կարծում ենք, որ վերը բերվածը բավարար է:
Ի դեպ, տեղի ունեցածի հակասահմանադրականության ապացույցներից մեկը նաեւ այն փաստն է, որ ՀՀ զինված ուժերը մայրաքաղաք են տեղափոխվել արտակարգ իրավիճակ հայտարարելուց շատ ավելի շուտ: Այսինքն` ՀՀ իշխանությունները արտակարգ իրավիճակ հայտարարելու ծրագիրը նախապես են մշակած եղել:
թույլ չեն տվել
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել մտնել դիահերձարան: Այստեղ հրաժարվել են վերցնել անգամ պատգամավորների գրությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց, որ իրենք դիահերձարանից գնացել են ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման մեկուսարան: Այստեղ եւս պատգամավորներին թույլ չեն տվել ներս մտնել: Տիկին Փոստանջյանը, սակայն, մեզ հայտնեց, որ իրենց հանդիպել են պահման մեկուսարանից դուրս եկող փաստաբանների, որոնք ասել են, որ ներսում կան բազմաթիվ մարդիկ: Ընդ որում, նրանց մեջ եղել են նաեւ քաղաքացիներ, ովքեր ունեցել են արյունահոսող վերքեր: Այս մարդկանց մի մասը ոստիկանության մեկուսարան է բերվել երեկ:
ցրել են
Գյումրիի «Ասպարեզ» ակումբը տեղեկացնում է, որ մարտի 2-ին Գյումրիի Թատերական հրապարակի մոտ ոստիկանները հարձակվել են այնտեղ եկող մարդկանց եւ լրագրողների վրա:
Ոստիկանները հրմշտել են Գյումրիի հրապարակում ինքնաբուխ հավաքվող մարդկանց: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վ. Հարությունյանը հարձակվել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի վրա, քաշքշել է նրան եւ հրամայել հեռանալ այդտեղից: Ոստիկանները քաշքշել են նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Արմինե Վարդանյանին եւ «ԳԱԼԱ»-ի օպերատորին, ապա փորձել նրանց բերման ենթարկել: Քաշքշել են նաեւ «Ազատություն» ռ/կ Գյումրիի թղթակից Սաթենիկ Վանթյանին, իսկ «Առավոտ» օրաթերթի թղթակից Նունե Արեւշատյանից խլել են նրա ֆոտոխցիկը: Լրագրողները, ինչպես նաեւ հանրահավաքի եկող մի քանի այլ քաղաքացիներ, տարվել են ոստիկանության Գյումրիի քաղաքային բաժին: Մի քանի ժամ շարունակ լրագրողներին ոստիկանության բաժնում պահելուց հետո նրանց ազատ են արձակել` առանց արձանագրություն կազմելու:
վախեցած են
Երեկ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը հրաժարվել է տպագրել «Առավոտ» օրաթերթը, որը նախատեսվում էր լույս ընծայել լրիվ դատարկ էջերով: Դա եւս իշխանությունները թերեւս համարել են իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ:
aper this samizdat is all great but we I seriously think we have to forget about all this protests fast and fight of the Azerbaijan forces before they take advantage of our weakness...
Here is a well-considered article on all of Armenia's elections, and how this one compares.
http://www.opendemocracy.net/ article/democracy_power/ caucasus/armenia_elections
In particular, bloggers will be interested in this:
"But in addition, what is different this time is that individuals have begun using new forms of communication technology - mobile-phones, email, blogs, and video-sharing websites such as YouTube - to share and exchange information and opinions about the latest developments. These innovative means of sharing information, news, and comments have circumvented the official television and radio channels' information blockade, and created a "virtual public sphere" for debate and deliberation."
http://hnazarian.blogspot.com/2008/03/samizdat-volume-12.html
Samizdat volume 1.2
Ոչ մի կալանք
Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ իշխանության ամենավերին օղակների կողմից (հիմնականում ակնարկվում է Ռոբերտ Քոչարյանը) ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը հրահանգվել է Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը իմանալուց հետո նրան ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` նրա կողմից զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով:
Նիկոլ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը երբեք օրինական կամ ապօրինի զենք չի կրել եւ զինված չէ: Նա նաեւ մեզ տեղյակ պահեց, որ վերջին օրերին իրենց բնակարանում խուզարկություն իրականացնող ԱԱԾ սպաներից մեկը փորձել է իրենց բնակարանում ատրճանակ տեղադրել, ինչը նկատվել եւ կանխվել է խուզարկությանը ներկա իրենց ազգականների կողմից:
Ինչո՞ւ չեն տպագրվել թերթերը
Երեքշաբթի` մարտի 4-ին Հայաստանի կրպակներում չհայտնվեցին մի շարք թերթեր: «Հայկական ժամանակ» «Առավոտ», «168 ժամ», «Տարեգիր», «Հայք», «Ժամանակ Երեւան» եւ այլն:
Որն է սրա պատճառը: Մարտի 1-ին Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Հրամանագրի այս դրույթը լրատվամիջոցներին բացատրելու համար երկուշաբթի խմբագրություններ են այցելել ԱԱԾ երեք աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են ԶԼՄ-ների պատասխանատուներին այն մասին, որ եթե հրապարակումները դուրս գան «պաշտոնական տեղեկատվության սահմաններից», ապա տվյալ լրատվամիջոցի գործունեությունը կդադարեցվի:
Ո՞րն է «պաշտոնական տեղեկատվությունը»: Արդյոք պաշտոնական տեղեկատվույթուն չի՞ համարվում ԱԺ «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության հայտարարությունը: Կամ արտակարգ դրությունը հայտարարված է միայն Երեւանում եւ արդյոք թերթերը կարող են տարածվել հանրապետության մյուս մարզերում: Այս հարցերին ԱԱԾ աշխատակիցները խոստացել են պատասխանել ԶԼՄ պատասխանատուներին, բայց հետագայում հայտարարել են, թե իրենք հրամանագրի վերը նշված դրույթին ավելացնելու ոչինչ չունեն: Մի քանի թերթեր, մասնավորապես «Հայկական Ժամանակը», «Տարեգիրը» եւ այլն, պատրաստել են թերթերը եւ բնագրերը տարել տպարան: Դրանցում տեղ գտած հրապարակումները որեւէ կերպ սահմանափակված չեն եղել «պաշտոնական տեղեկատվության սահմաններով»: Խնդիրն այն է, որ հրամանագիրը հակասահմանադրական է եւ դրանով նախատեսված սահմանափակումները կոպտորեն խախտում են մարդու հիմնարար ազատությունները: Սակայն տպարանում թերթի պատասխանատուները հանդիպել են ԱԱԾ աշխատակցի, որը, ինչպես պարզվել է հետագայում, պետք է ուշադրությամբ կարդա տպագրության նախապատրաստվող թերթերի բոլոր նյութերը: Վերջինս հենց այդպես էլ արել է: Նա կարդացել է բոլոր նյութերը, հեռախոսով պատմել դրանց բովանդակության մասին իր վերադասին, վերջինս էլ արգելել է դրանց տպագրությունը:
Այս ամենի մեջ կան շատ ուշագրավ մանրամասներ: Նախ ԱԱԾ աշխատակից-գրաքննիչը թերթերի պատասխանատուներին հայտնել է, որ ինքը թերթերի հետ որեւէ գործ չունի եւ իր գործը բացառապես տպարանի հետ է: Այսինքն ինքը ոչ թե թերթին է արգելում տպագրվել, այլ տպարանին է արգելում, կամ ինչպես ինքն է բնորոշել, «առաջարկում», որ տվյալ թերթը չի կարելի տպագրել: Ընդ որում այդ «առաջարկը» բանավոր է: Այսինքն եթե հետագայում թերթի եւ տպարանի միջեւ ծագի տվյալ համարը չտպագրելու հետ կապված ֆինանսական վեճ, ապա ԱԱԾ-ն այստեղ որպես պատասխանող կողմ հանդես չի գա, որովհետեւ նա ընդամենը «բանավոր առաջարկ է ներկայացրել»:
Մյուս ուշագրավ պահը հենց ԱԱԾ աշխատակցի ներկայությունն է տպարանում: Խնդիրն այն է, որ նույնիսկ վերոնշյալ հակասահմանադրական հրամագրի 3-րդ կետով սահմանված է. «Արտակարգ իրադրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը»: ԱԱԾ-ի մասին ոչ մի խոսք չկա, մինչդեռ «իրավական ռեժիմի ապահովումը» տպարանում իրականացրել է ԱԱԾ աշխատակիցը:
Այս գիշեր «Չորրորդ իշխանության» հերթական համարը անցել է նույն ճանապարհով: «ՉԻ» -ի տպագրման պատասխանատուն իր հետ տպարան է հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկու աշխատակիցների: Սակայն գրաքննիչները նույն կերպ, առանց որեւէ ձեւակերպված պատճառաբանության արգելել են «ՉԻ»-ի տպագրությունը:
Բայց որոշ թերթերի դեպքում գրաքննիչները անելիք չեն ունեցել: Մասնավորապես «Առավոտ» օրաթերթի խմբագիրը որոշած է եղել հրապարակել թերթը դատարկ էջերով: «Տիգրան մեծ» տպարանի ղեկավարությունը սրա մեջ անչափ վտանգավոր ենթատեքստ է տեսել եւ առանց գրաքննիչներին սպասելու հրաժարվել է տպագրել այն:
Ամենաուշագրավն այն է, որ «բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» գործող մեր հեռուստաընկերությունների եթերը արտակարգ դրություն հայտարարելուց հետո բացարձակապես ոչնչով չի տարբերվում այն եթերից, որը մեր տներն էր հորդում մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ: Նույն վայրահաչությունները, նույն «օբյեկտիվ» տեղեկատվությունը…: Այսպիսով պետք է եզրակացնել, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի` զանգվածային լրատվությանը վերաբերող դրույթների միակ նպատակը ուղղակի իրականությանը համապատասխնող որեւէ տեղեկատվությունից մարդկանց զրկելն է:
Նիկոլ Փաշինյանի տանը
Այսօր մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի մի խումբ աշխատակիցներ նույն օրը առավոտյան ներխուժել են Նիկոլ Փաշինյանի բնակարան եւ մի քանի ժամ անցկացրել այնտեղ:
Ըստ իրենց բանավոր հայտարարության նրանք նպատակ են ունեցել բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները ի պատասխան իր հարցին, թե արդյոք իրենք ունեն իր բնակարան մտնելու սանկցիա, հայտարարել են, որ իրենք նման բանի կարիք չունեն եւ առանց դրա էլ իրավունք ունեն մտնել եւ ստուգել բնակարանը: Նիկոլ Փաշինյանին տանը չհայտնաբերելուց հետո, ոստիկանները ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի բարձրաստիճան աշխատակցի գլխավորությամբ մոտ չորս ժամ նստել են իրենց տանը, իսկ հեռանալուց կազմել են արձանագրություն, որն ինքը հրաժարվել է ստորագրել:
Նշենք, որ ՀՀ կենտրոնի ոստիկանության սույն աշխատակիցների վերոնշյալ գործողությունները եղել են ապօրինի, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն բնակարանի զննումը կարող է կատարվել միայն հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի գրավոր որոշմամբ: Ինչ վերաբերվում է չորս ժամ շարունակ տանը նստելուն եւ տան անդամներին ըստ էության տեղաշարժի ազատությունից զրկելուն, ապա դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ օերենսդրությամբ մարդուն տրված իրավունքների նկատմամբ:
Ամերիկահայերը մտահոգված են
Ամերիկայի հայկական համագումարը մարտի 3-ին տարածել է հայտարարություն Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Դրանում, մասնավորապես, նշվում է. «Ամերիկայի հայկական համագումարը միանում է աշխարհի բոլոր հայերին` սգալու 2008թ. մարտի 1-ին Երևանում պոռթկած բռնության հետևանքով անիմաստ մարդկային կյանքերի կորուստը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին «գործել օրենքի շրջանակներում, զերծ մնալ բռնություններից», ինչպես նաև ապահովել իրադարձությունների արդար ու հավասարակշռված լուսաբանումը մամուլում: Այս կրիտիկական պահին Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը լուրջ փորձություն է անցնում: Մենք հույսով ենք, որ իշխանությունները հնարավորինս շուտ կհայտարարի արտակարգ իրավիճակի դադարեցումը: Կոչ ենք անում բոլոր կողմերին գործել օրենքի շրջանակներում: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել խաղաղություն և կարգ ու կանոն, և խստիվ պահանջում ենք ամեն գնով խուսափել բռնությունը վերսկսելուց: Այժմ, երբ Սահմանադրական դատարանում անց է կացվում գործի դատաքննությունը, կոչ ենք անում ապահովել իրավական գործընթացի անկախությունը և Սահմանադրական դատարանի բարի համբավի պահպանումն` ի նպաստ հայ ժողովրդի»:
Ցենզուրան վարում են ԱԱԾ-ականները
Ռոբերտ Քոչարյանի կողմից Երեւանում Արտակարգ իրադրություն մտցնելուց հետո, դադարեցին լույս տեսնել նաեւ անկախ թերթերը:
Ինչպես հայտնի է, նախորդ օրը ԱԱԾ աշխատակիցները տպարանից ետ են ուղարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի շուռտիպները, իսկ երեկ էլ այդ ճակատագրին է արժանացել «Չորրորդ իշխանություն» թերթը: Մեր տեղեկություններով, Քոչարյանի կողմից արտակարգ իրադրություն մտցնելուց հետո, «ՉԻ»-ի խմբագրակազմը պաշտոնական նամակներ էր գրել նախագահի աշխատակազմին, կառավարություն, ԱԺ, Ոստիկանություն եւ ԱԱԾ` խնդրելով պարզաբանել, թե արտակարգ դրության պայմաններում ինչպիսի՞ սահմանափակումներ կան, եւ ո՞ր մարմինն է գրաքննություն իրականացնելու: Բոլոր նամակները մնացել են անպատասխան, ինչից հետո, այնուամենայնիվ, հաշվի առնելով արտակարգ դրությունը, խմբագրակազմը որոշել է թերթի էջերում տեղադրել ներկա ներքաղաքական իրավիճակին չառնչվող նյութեր: Օրինակ` առաջին էջում տեղադրվել է Վազգեն Սարգսյանի լուսանկարը (այսօր Սպարապետի ծննդյան օրն է), եւ շնորհավորանք: Առաջին էջում նշվել է նաեւ, որ Սպարապետի զինվորների թիվը երկուսով պակասել է: Երկրորդ էջում զետեղվել էին 1988-ի շարժման լուսանկարներ, ինչպես նաեւ նյութեր` այդ տարիների մասին. թե ինչպես էին խորհրդային իշխանությունները փորձում մարել համաժողովրդական շարժումը, ինչպես էին հեռուստատեսությամբ նսեմացնում շարժման գաղափարը, ինչպես էին պիտակավորում շարժման առաջնորդներին: Չորրորդ էջում զետեղվել են հատվածներ Աստվածաշնչից: Զետեղվել էին նաեւ հոդվածներ աշխարհի հայտնի 15 բռնապետների կյանքի, նրանց կատարած հանցագործությունների եւ մահվան մասին: Կար նաեւ նյութ այն մասին, թե ինչպես էր Հիտլերը հրդեհել Ռեյխստագը` դրանում մեղադրելով իր հակառակորդներին ու իշխանությունները կենտրոնացնելով իր ձեռքում: Բացի այդ, «ՉԻ»-ի լրագրողները ԱԺ վերջին նիստի մասին (որտեղ 4 պատգամավորներին զրկել են անձեռնմխելիությունից) հարցում էին անցկացրել խորհդարանում եւ թերթում դրել էին պատգամավորների կարծիքները: Ահա այս նյութերով շուռտիպները գիշերը տարվել են տպարան, որտեղ սակայն թերթի աշխատակիցներին դիմավորել են ԱԱԾ 2 աշխատակիցներ: Վերջիններս ուշադիր զննել են թերթի շուռտիպները, հետո հայտարարել, թե դրանք տպագրման ենթակա չեն: Երբ թերթի աշխատակիցները փորձել են պարզել, թե ինչո՞ւ, ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել են պատասխանել հարցերին:
Հացադուլ է անում
Աժ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով («Պետական իշխանությունը յուրացնելը»), արդեն երրորդ օրն է` հացադուլ է անում: Մինչ այդ նա գրավոր հայտարարություն է ներկայացրել մեկուսարանի ադմինիստրացիային, ինչը, սակայն, անարձագանք է մնացել:
Ռուբինյանն իրեն քաղբանտարկյալ է համարում եւ գտնում է, որ հետապնդումների է ենթարկվում իր քաղաքական դիրքորոշման եւ հայացքների պատճառով:
Կարապետ Ռուբինյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ նրա հացադուլի մասին տեղյակ է պահվել «Կարմիր խաչին»: Փաստաբանի փոխանցմամբ, Կարապետ Ռուբինյանի մոտ առողջական խնդիրներ գոնե առայժմ չեն ծագել եւ նա մարտական է տրամադրված:
Պրեսկոտն է գալիս
Վաղը` մարտի 6-ին, Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ:
Նախատեսված են Պրեսկոտի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների հետ:
Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ջոն Պրեսկոտը մարտի 7-ին խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների հետ:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ:
Ինչ կա-չկա մայրաքաղաքում
Արդեն քանի օր է` Երեւանի բնակիչների եւ հյուրերի առօրյայի մի մասն է դարձել մայրաքաղաքի փողոցներում ոստիկանների ու զինվորականների հետ հանդիպումը: Վերջիններն, ի դեպ, ավտոմատներով զինված են այնպես, որ դա ոչ ոքի աչքից չվրիպի:
Զինվորականների կարելի է տեսնել Երեւանի հատկապես կենտրոնական փողոցներում ու կառավարական շենքերի շրջակայքում: Հանրապետության հրապարակում հարյուրավոր զինվորականներ կան, ոստիկանության ու նաեւ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ կառավարության շենքի մուտքի երկու կողմերում ռազմական ոստիկանության մեկական զրահամեքենա է կանգնած: Հրապարակում գտնվող որոշ զինվորականների, ըստ ամենայնի, այցելում են իրենց հարազատները, որովհետեւ այսօր կեսօրին, օրինակ, այնտեղ կարելի էր ականատես լինել համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդկանց գրկախառնության տեսարանների: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ «ծառայող» զինվորականներին, ապա երեկ նրանցից մի քանիսը մոտակա գետնանցումում առեւտուր անող պապիկից հետաքրքրվում էին, թե որտե՞ղ զուգարան կա: Պապիկը պատասխանեց` չկա: Իսկ այսօր արդեն գարշահոտության պատճառով այդ գետնանցումով անցնել չէր լինում: Ընդհանրապես, քաղաքում տիրող հոգեբանական մթնոլորտի վերաբերյալ էլ կարելի է արձանագրել, որ օդում կարծես անորոշություն ու սպասում է կախված: Մարդիկ սպասում են ինչ-որ բանի` վստահ լինելով, որ սրանով ամեն ինչ չվերջացավ: Որտեղ երկու հոգի են իրար հանդիպում, կարելի է չկասկածել, որ նրանց խոսակցության թեման մարտի մեկի իրադարձություններն են: Ու ընդհանրապես, բոլորի մտքում կարծես հենց միայն դա է: Իսկ համատարած անորոշության եւ ինչ-որ լուռ խմորումների ֆոնի վրա հատուկ ընդգծվում ու արդեն արտասովոր են թվում այլ թեմաներով խոսակցությունները, երբ տրանսպորտում երիտասարդները քննարկում են ինչ-որ հարսանեկան արարողության նախապատրաստության հարցեր:
Այս ժամանակահատվածի համար առանձնահատուկ է նաեւ տեղեկատվության «քաղցը»: Եւ եթե մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը միայն մարզերի բնակիչներն էին զանգահարում Երեւանում ապրող իրենց ծանոթներին` ցանկանալով հավաստի տեղեկություններ ստանալ, ապա այս օրերին արդեն նաեւ Երեւանի բնակիչներն են իրականությունը գլխիվայր ներկայացնող պաշտոնական տեղեկատվությունից զատ, ինֆորմացիայի այլ աղբյուրներ որոնում: Արտակարգ դրության պատճառով նաեւ տեղեկատվական բլոկադայի մեջ գտնվող մարդկանցից շատերը հույս ունեն, որ այս վիճակը երկար չի շարունակվելու թեկուզ միջազգային կառույցների ճնշումների արդյունքում, որովհետեւ չեն կարող երկիրը միջնադար շպրտել ու այնտեղ էլ պահել:
Վանաձորում արգելել են
Թեեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դանիելյանը արգելել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հանրահավաք անցկացնել:
Սաքունցը մտադիր էր հանրահավաքներ անցկացնել մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին, Վանաձորի Արցախի պուրակում` մարդկանց իրազեկելու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Սակայն, Վանաձորի քաղաքապետն ու քաղաքի ավագանին որոշել են, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է Երեւանում առկա լարվածությունը տեղափոխել նաեւ Վանաձոր: «Հաշվի առնելով Վանաձոր քաղաքի բնակչության մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետեւանքների, որոշում եմ արգելել անցկացնել հանրահավաք»,- սա քաղաքապետի պաշտոնական հիմնավորումն է: Սույն հայտարարությունը ստանալուց հետո, Սաքունցը հայտարարել է, որ փաստորեն Վանաձորում իրավապահ մարմինները ֆիքսում են, որ իրենք անզոր են կանխելու հանրահավաքների ընթացքում մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնալու հավանականությունը: Ըստ Սաքունցի, այդ որոշմամաբ Վանաձորի քաղաքապետն ու ավագանի խախտել են Վանաձորի քաղաքացիների տեղեկատվություն ստանալու եւ հանրահավաք անցկացնելու իրավունքը: Սաքունցը մտադիր է դատական կարգով բողոքարկել քաղաքապետարանի որոշումը:
Ամենայն իշխանավոր կաթողիկոսը
Պաշտոնական տեղեկատվության հիթ-շքերթի առաջին եռյակում մի լրատվություն էլ կա այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Եթե առաջին նախագահին այցելած լիներ աստծո օծյալ վեհափառը, Տեր- Պետրոսյանն անպայման իր տան դուռը պատկառանքով բաց կաներ նրա առաջ: Բայց եթե եկողը Քոչարյանի կրոնի գործերով բաժնի վարիչն է ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամը, ո՞ր մեղքի համար նա պիտի հյուրընկալեր անկոչ եկվորին: «Քո տիրոջը փնտրիր երկնքում, այլ ոչ թե երկրի վրա» ավետարանչական պատգամը կաթողիկոսի համար վաղուց ի վեր նույնիսկ մի հասարակ երկընտրանք էլ չէ, այլ հստակ կողմնորոշում` հօգուտ երկրորդի: Եվ այդ «երկրային» հնազանդությունը վարակի պես ընդօրինակում են նրա ենթակաները, որոնք դեռ երեկ սև ցուցապաստառների փոխարեն ոստոստում էին Սերժ Սարգսյանի շուրջբոլորը, իսկ այսօր դատարկ եկեղեցիներում հոգեհանգստի արարողություններ են կազմակերպում` մտմտալով այն մասին, որ հետագայում նման դեպքերի համար կարելի է ավտոբուսներով ժողովուրդ բերել, լսարան ապահովել ու լիքը պահել «խաչհամբույրի» գանձանակը:
Միայն Տեր-Պետրոսյանի դուռը չէ, որ այսուհետ փակ կլինի Գարեգին Երկրորդի համար: Փակ կլինեն այն բոլոր հավատացյալների սրտերը, որոնք օրեր շարունակ ակնկալում էին իրենց հովվապետի խոսքն ու ներկայությունը, սակայն նրան միայն տեսնում էին կառավարության աստիճաններով վերուվար վազվզելիս: Փակ կլինեն նրանց սրտերը այն մարդու առաջ, ով կարող էր մտահոգվել ցլամարտի հրապարակում դաշունահարված ցլերի համար, սակայն աչք չթարթեց, երբ մայրաքաղաքի հրապարակներում խոշտանգում ու գնդակահարում էին իր ժողովրդի զավակներին:
«Ես լվանում եմ իմ ձեռքերը»,- միայն այսպես պիտի հնչի կաթողիկոսի լռությունը: Եվ հետայսու հավատավոր ժողովրդի առաջ Սուրբ Գրքից Պիղատոսի պատմությունը մեջբերելուց առաջ արժե մտածել, թե այդպիսի բազում մեծ ու փոքրիկ պիղատոսիկներ չե՞ն վխտում արդյոք հենց Մայր Աթոռի շրջակայքում:
Ազատ քրիստոնյա
Հ.Գ.- Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները հսկում են Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ (կամ փոխնորդ` ի՞նչ տարբերություն) Նավասարդ Կճոյանի նստավայրը: Տեսնես կա՞ այնպիսի ոստիկանական հատուկ ստորաբաժանում, որ կարող է մարդուն պաշտպանել Աստծու դատաստանից:
Գալան եթերում է
Չնայած իշխանությունների բոլոր փորձերին, (եւ մասնավորապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անմիջական ջանքերին), Հայաստանի միակ անկախ եւ անաչառ հեռուստաընկերությունը շարունակում է եթեր հեռարձակվել:
Ճիշտ է, օրերս Գյումրիի տնտեսական դատարանը բավարարել էր Գյումրիի քաղաքապետարանի դիմումը, որով վերջինս պահանջում էր ազատել Գյումրիի հին հեռուստաաշտարակը, որտեղից «ԳԱԼԱ»-ն եթեր է հեռարձակվում, սակայն, օրենքով նախատեսված կարգով, հեռուստաընկերությունը իրավունք ունի մեկ ամսվա ըթնացքում բողոքարկել դատարանի որոշումը:
Այնպես որ, Գյումրիի հին աշտարակը առայժմ «ԳԱԼԱ»-ի տրամադրության տակ է: Ուշագրավն այն է, սակայն, որ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում բացարձակապես ապաքաղաքական լուրեր: Մեր տեղեկություններով, չնայած Ռոբերտ Քոչարյանի «Արտակարգ իրադրության մասին» հրամանագրով արտակարգ իրադարություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն, մարզային բոլոր լրատվամիջոցները, եւ մասնավորապես ԳԱԼԱ-ն, ներքին կարգով զգուշացվել են, որեսզի զերծ մնան պաշտոնական տեղեկատվությունից դուրս տեղեկություններ հաղորդելուց: «ԳԱԼԱ»-ն սակայն, հրաժարվել է եթերում հնչեցնել պաշտոնական տեղեկությունները, եւ վազող տողով հայտարարվում է, որ հեռուստաընկերությունը բոյկոտում է իշխանությունների հրամանը, եւ եթեր չի հեռարձակում միակողմանի տեղեկատվություն:
Քոչարյանը չդիմացավ
Այսօր Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է հերթական մամլո ասուլիսը, որտեղ հայտարարել է, թե Մարդու Իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր «ամենաանհաջող կադրն է»:
Ռոբերտ Քոչարյանը Արմեն Հարությունյանի մասին նման կարծիք է կազմել ներքաղաքական իրավիճակի մասին վերջինիս կողմից արված հայտարարությունից հետո: Քոչարյանը հայտարարել է, թե օմբուդսմենի հայտարարությունը նշանակում է, որ վերջինս «չի տիրապետում իրավիճակին եւ չի հասկանում, թե ինչ է խոսում»:
Այսօր սպարապետի ծնունդն է
Ամեն տարի այս օրը Եռաբլուր են այցելում Սպարապետի հարազատներն ու զինակիցները, ինչպես նաեւ կառավարության, ՀՀԿ եւ ԵԿՄ անդամները:
Անցյալ տարի, նույնիսկ, այդ օրվա կապակցությամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող սպարապետի եղբորըª Արմեն Սարգսյանին երկօրյա ազատություն էր տրվել: Երեկ, սակայն, այդ ավանդույթը խախտվել է: Հայտնի պատճառներով Եռաբլուր այցելելու հնարավորությունից զրկվել են Սպարապետի եղբայրները, ԵԿՄ նախագահ, Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը, Վազգեն Սարգսյանի մի շարք այլ զինակիցներ: Երեկ Եռաբլուր է այցելել (ավելի ճիշտ, այցելելու հնարավորություն է ունեցել) միայն Սերժ Սարգսյանը:
Քոչարյանը «փըխկ» արեց
Փետրվարի 21-ից հետո Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ արտակարգ խորհրդակցություններ է հրավիրել, Հայաստանի բոլոր ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությունների նվիրված էին Երեւանի Ազատության հրապարակում ծավալված համաժողովրդական ալիքը ճնշելու ուղիների փնտրտուքին: Եւ ահա հավաստի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ այդ խորհրդակցություններից մեկի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը իր ենթականերին ասել է հետեւյալը.«Էս երեւանցիք ինչ են որ, մի հատ փըխկ անեմ, փախնելու են»: «Փըխկ»-ը, փաստորեն, իրականացվեց մարտի մեկի գիշերը Երեւանի քաղաքպետարանի մերձակա հրապարակում, երբ ՀՀ զինված ուժերը կրակ բացեցին այնտեղ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ:
SOS Արմենիա
Թբիլիսիիում բացվել է «SOS Արմենիա»-ի գրասենյակը, որը նպատակ ունի տեղեկացնել համաշխարհային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին:
Գրասենյակը բացվել է համանուն նախաձեռնության շրջանակներում, որը ստեղծվել է Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միության կողմից: Նախաձեռնությանը աջակցում են նաեւ մի շարք հ/կ-ներ, ինչպես նաեւ տարբեր էթնիկական եւ տարիքային խմբերի ներկայացուցիչներ: «Sos Արմենիա»-ի գրասենյակը տեղեկատվություն է հաղորդում հիմնականում ինտերնետի միջոցով, ինչպես նաեւ բողոքի ցույցեր է անցկացնելու միջազգային կազմակերպությունների Թբիլիսիում տեղակայված գրասենյակների մոտ: Մասնավորապես, այսօր նախատեսված է բողոքի ցույց Եվրահանձնաժողովի Թբիլիսյան գրասենյակի մոտ: Իսկ վաղը, նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ վրաստանյան մի շարք խոշոր հ/կ-ներ, հայաստանյան իրադարձությունների առնչությամբ նամակներ են հղելու ՄԱԿ, Եվրախորհուրդ, Եվրամիություն, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներին:
Ադրբեջանցիներն էլ չլինեին, ինչ էին անելու
Ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը երեկ հրապարակված հոդվածներից մեկում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին տեղի ունեցած ահեղ մարտերին` հանդես գալով դրա շուրջ սեփական մեկնաբանությամբ եւ ուշագրավ շեշտադրումներով:
«Կոմերսանտը» գրում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում ընդդիմության կազմակերպած զանգվածային ելույթները ցրելուց եւ մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո հայաստանյան իշխանությունները փորձում են համընդհանուր ուշադրությունը սեւեռել ղարաբաղյան հակամարտության գոտու վրա: Հոդվածագիրը նշում է, որ նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրավիրել էր ճեպազրույց, որի ժամանակ Ադրբեջանին մեղադրել է հայկական դիրքերի վրա հարձակման մեջ` նշելով, թե պաշտոնական Բաքուն այդ կերպ փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ճնշում գործադրի պաշտոնական Երեւանի վրա:
Միաժամանակ, հոդվածագիրը ընդգծում է, որ կատարվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի արած հայտարարությունը սկզբունքորեն տարբերվում էր Օսկանյանի հնչեցրածից: Հոդվածագիրը, մեջբերելով Ադրբեջանի ԱԳ նախարար Խազար Իբրահիմի խոսքերը, նշում է, որ Հայաստանի իշխանությունները արտաքին թշնամու գործոնի օգտագործման միջոցով փորձում են հայ հասարակության եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից, իսկ որպես արտաքին թշնամու գործոն օգտագործելով Ադրբեջանը: Պարբերականը մեջբերել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությունը, ըստ որի` ադրբեջանական կողմի հարձակումը հայկական դիրքերի վրա, ապա դրա գրավումը եւ հայկական ուժերի կողմից դրա ետ գրավման մասին Օսկանյանի հայտարարությունները որակվել է որպես «հարեւան երկրի գլխավոր դիվանագետի ոչ հարուստ երեւակայության արդյունք»: Միաժամանակ, հոդվածագիրը զարմանք է հայտնում, որ Ղարաբաղում ընթացող մարտերի կապակցությամբ ասուլիս է հրավիրել ոչ թե երկրի պաշտպանության նախարարությունը, այլ ԱԳՆ-ը: «Հենց դիվանագետներին է հանձնարարվել այդ պատասխանատու առաքելությունը իրականացնելու գործը, այն է` ժողովրդին տեղեկացնել, որ հայրենիքը վտանգի մեջ է, իսկ այդ պահին ընդդիմությունը պայքար է մղում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար»:
thanks, Nazarian
Armenia: Samizdat & the Internet
*http://samizdatam.blogspot.com/2008/03/05-2008.html
5 March 2008
Լեւոն Զուրաբյանի զրույցը «Ազատություն» ռադիոկայանի հետ
«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ:
«Ընդդիմության դեմ ծրագրված է լայնամասշտաբ ռեպրեսիաների մի ծրագիր, առանցքային մարդիկ կամ ձերբակալված են, կամ գտնվում են հետախուզման մեջ: Իշխանությունները ցույց են տալիս, որ միակ լեզուն, որով իրենք կարող են խոսել ընդդիմության եւ ժողովրդի հետ` բռնությունն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Լեւոն Զուրաբյանը: Իշխանության այս պահվածքը Լեւոն Զուրաբյանը «շատ անհեռանկար որոշում» է համարում: «Ամենախելացի բանը, որը կարող էին անել այսօրվա իշխանությունները` ժողովրդին ներկայացնող առաջնորդների հետ երկխոսություն հաստատելը կլիներ: Մենք ուղղակի պահանջում ենք անվավեր ճանաչել ընտրությունները եւ անցկացնել նոր ընտրություն: Սա միակ ձեւն է Հայաստանում հաստատել համերաշխություն»,-հավելել է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամը:
Առաջին նախագահը եկավ ՍԴ
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումների քննարկումը:
Նիստի սկզբում ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Պարգեւ Օհանյանը ՍԴ անդամներին տեղեկացրեց, որ առաջին նախագահը ցանկանում է գալ դատարան եւ տաս րոպեանոց հայտարարությամբ հանդես գալ ինչի համար, նա խնդրում է ընդմիջում հայտարարել: Այս հայտարարությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Վահե Գրիգորյանը շարունակեցին ներկայացնել իրենց դիմումի բացատրությունները: Բացատրությունների հիմնական մասում դիմողները ներկայացրեցին ընտրությունների ընթացքում արձանագրված մի քանի հարյուր ընտրախախտումների, առաջին նախագահի կողմնակիցների նկատմամբ բռնությունների եւ ահաբեկումների դեպքերը: Ընդմիջումից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես դիմող դատարանում կարող է ելույթ ունենալ բացատրությունների ներկայացման եւ եզրափակիչ խոսքով հանդես գալու փուլերում: ՀՀ առաջին նախագահը մոտ կես ժամ անց եկավ նիստերի դահլիճ: Նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիների գերակշիռ մասը ՀՀ առաջին նախագահին տեսնելուց հետո ոտքի կանգնելով սկսեց ծափահարել: Այս տեսարանը մեղմ ասած նյարդայնացրեց դահլիճում գտնվող ՀՀԿ-ականներին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, երբ նա դուրս եկավ միջանցք լրագրողները շրջապատեցին նրան` փորձելով որոշ հարցեր ուղղել, սակայն, ՀՀ առաջին նախագահը լրագրողներին առաջարկեց բավարարվել ՍԴ նիստում հնչեցրած իր ելույթով:
ՍԴ նիստի օրվա երկրոդ մասը անցավ սովորական դատաքննության մթնոլորտում: Իհարկե, երբեմն ընդհանուր մթնոլորտը խաթարում էր ԿԸՀ նախագահ Ազարյանը, որը պարբերաբար այնպիսի անհեթեթություններ էր դուրս տալիս, որ դահլիճում նստածները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը: Նման իրավիճակներում ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը մեղմ ասած չէր կարողանում իրեն վերահսկել եւ սկսում էր հոգեկան անհավասարակշռության նշաններ ցույց տալ`ծամածռելով դիմագծերը:
Ինչեւէ, ՍԴ նիստը կշարունակվի վաղը:
դատապարտել է
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն երեկ Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը:
«Սա բացասական զարգացում է, որի առիթով մենք ափսոսանք ենք հայտնում», - նշել է Ժոզե Լելլոն` ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
իզուր են տանջվում
Գործող ռեժիմի ենթակայության տակ գտնվող հեռուստաընկերություններով քարոզչական այն բոլոր հնարքները եւ ինֆորմացիոն բլոկադան, որ այս օրերին փորձում են կիրառել իշխանությունները` հոգաբանական ճնշում գործադրելու հայ ժողովրդի վրա, լրիվ հակառակ ազդեցությունն է ունենում: Իշխանությունների կիրառած այդ հնարքներն արդեն զավեշտի են հասնում:
Նրանք այնքան են կորցրել իրենց եւ այնպես են ուզում մարդկանց այլ բան համոզել, որ ոստիկանության նկարահանած տեսանյութերում ցույց են տալիս կադրեր, թե ինչպես են իրենք Ազատության հրապարակում տեղի ունեցած վայրագություններից հետո մի կողմ տանում մոխրի կույտը եւ տակից ցույց տալիս պլաստմասայե ներարկիչներ: Այդ շպրիցներով իբր Ազատության հրապարակում նստացույցի նստածները թմրանյութ են ներարկել իրենց: Մարդկանց մի մասը ցասումով, մի մասը ծիծաղելով հարց է տալիս` այդ ինչպե±ս պատահեց, որ կրակի մեջ պլաստմասայե շպրիցը չայրվեց: Նույն բնական հարցը տրվում է նաեւ Ազատության հրապարակում իբր հայտնաբերված զենքի կապակցությամբ` ինչու են ոստիկանները մերկ ձեռքերով վերցնում զենքը, փոխանակ զգուշությամբ այն դնեն ցելոֆանի մեջ` հետագայում մատնահետքեր հանելու համար: Ի վերջո, ոստիկանությունը, որն այդքան ցանկանում է հայտնաբերել հանրահավաքի մասնակիցներին, կարող էր մատնահետքերով գտնել, թե ում է պատկանել այդ զենքը: Այսինքն, ողջ հասարակության համար էլ հասկանալի է, որ ե’ւ ներարկիչները, ե’ւ զենքը պարզապես ոստիկանության կողմից է դրված եղել Ազատության հրապարակում եւ հիմա փորձում է հասարակությանն այլ բան համոզել: Մի խոսքով, ամբողջ այս փորձերը` մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրել` այն հույսով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի սկսած համաժողովրդական շարժումը կմարի, լրիվ հակառակ էֆեկտն է տալիս ու միայն ավելի է գրգռում հասարակությանը:
Բռնությունները շարունակվում են
Շարունակվում են ստացվել տեղեկություններ այն մասին, որ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվածների հանդեպ ոստիկանությունում եւ Ազգային անվտանգության ծառայությունում կիրառվում են բռնություններ:
Հիշեցնենք, որ դեռ դեպքերից 1 օր անց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները չէին կարողացել մուտք գործել ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման մեկուսարան, սակայն այնտեղից դուրս եկող փաստաբանները փաստել էին, որ ներսում կան բազմաթիվ ձերբակալվածներ, իսկ նրանցից ոմանք նույնիսկ արյունահոսող վերքերով: Այն, որ ձերբակալվածների հանդեպ բռնի ուժ է կիրառվում, վկայում է թեկուզ այն, որ նախօրեին ԱԱԾ-ի սեւ դիմակավորների կողմից Ազգային ժողով բերված Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանն այնքան էր ծեծի ենթարկվել, որ չէր կարողանում էր խոսել ու դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում: Մենք պարբերաբար լուրեր ենք ստանում նաեւ այն մասին, որ ձերբակալվածներից շատերին թույլ չեն տալիս անգամ փաստաբանների հետ հանդիպել:
Չփորձեք անունս տալ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը եւ այլ պաշտոնյաներ վերջին օրերին անդրադառնալով մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին շոշափում են Դավիթ Շահնազարյանի անունը, փորձեցինք պարզաբանում ստանալ նրանից այս առիթով:
Դ.Շահնազարյանը հայտարարեց հետեւյալը. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը, որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագորոծությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով»: Դ.Շահնազարյանի հետ հարցազրույը` առաջիկայում:
Մեղադրանք առաջադրեցին
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ Ռուբինյանին արդեն մեղադրանք է առաջադրվել:
Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի («Պետական իշխանությունը յուրացնելը») առաջին մասի եւ 225-րդ հոդվածի («Զանգվածային անկարգություններ») երրորդ մասի հատկանիշներով: Հովիկ Արսենյանը սա տրաֆարետային մեղադրանք է համարել եւ որպես ապացույց ավելացրել այն հանգամանքը, որ վաղը միջնորդություն է ներկայացվելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` եւս 11 հոգու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ: Արսենյանը հաղորդեց նաեւ Կարապետ Ռուբինյանի տված գնահատականը: Այն է` կատարվողը քաղաքական տեռոր է` մազոխիզմի աստիճանի հասնող:
Երեւանյան «դիրքերում»
Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան մարտական գործողություններ են սկսվել ղարաբաղաադրբեջանական շփման գծի Մարտակերտի հատվածում:
Ըստ ՀՀ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել այդ հատվածի հայկական դիրքերից մեկը:ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Մարտակերտի զինվորները եղել են մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակի խաղաղ ժողովրդի վրա կրակ բացող զորքի առաջին շարքերում: Ներկայումս էլ նրանք շարունակում են կանգնած մնալ մայրաքաղաքի փողոցների իրենց «դիրքերում»:
Շնորհավորել է տնային կալանքից
Ռուսաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ Դմիտրի Մեդվեդեւին շնորհավորական նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Հարգարժան Դմիտրի Անատոլիեւիչ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ընտրվելով Ռուսաստանը ձեռք կբերի այնպիսի առաջնորդի, որը, մի կողմից կշարունակի Ռուսաստանի դերը աշխարհում կայուն կերպով ամրապնդելու հաջող կուրսը, իսկ մյուս կողմից, երկրում առկա փոփոխություններին նոր դինամիզմ կհաղորդի, որոնք ուղղված են արդյունավետ եւ մրցունակ շուկայական տնտեսության ստեղծմանը: Ժողովրդավարական եւ լիբերալ սկզբունքներին Ձեր հավատարմությունը, անկասկած, պետք է նպաստի Ռուսաստանի հեղինակության բարձրացմանը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:Համոզված եմ նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք զարգանում են 1997 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» Մեծ պայմանագրի հիման վրա, Ձեր ընտրվելով նոր ազդակ կստանան:Ձեզ հաջողություն եմ մաղթում Ձեր պաասխանատու գործում: Խորը եւ բարեկամական զգացմունքներով` տնային կալանքից` Լեւոն Տեր-Պետրոսյան
Կոչ է արել հարգել ցուցարարների իրավունքները
Կանադայի արտգործնախարար Մաքսիմ Բերնիեն Հայաստանի իշխանություններին երեկ կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը եւ հարգել ցուցարարների «հիմնարար ազատությունները»:
Բերնիեն նշել է, որ մարդկանց ժողովրդավարական իրավունքն էª հավաքվել եւ հայտնել իրենց տեսակետները, քանի դեռ դա արվում է խաղաղ ճանապարհով: «Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը հարգել այդ հիմնարար ազատությունները` հնարավորինս շուտ վերացնելով արտակարգ իրադրությունը»,¬ կոչ է արել նախարարը: Միաժամանակ, նախարարը նշել է, որ Կանադան բոլոր քաղաքական հայացքների տեր հայաստանցիներին հորդորում է առկա տարաձայնությունները հարթել իրենց ժողովրդավարական հաստատությունների շրջանակներում:
երկուսից հաղթում է մեկը
Ռուսական «Գազետա» պարբերականում մարտի 3-ին հրապարակվել է թերթի մեկնաբան Վադիմ Դուբնովի հոդվածը, որում անդրադարձ է կատարվել հետընտրական շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին կամ, ինչպես հեղինակն է ձեւակերպել` թե ինչպես էր Լեւոն Տեր-Պետրոսյանը տասը օր շարունակ փորձում մաքուր ձեռքերով հեղափոխություն անել:
Հեղինակը գրում է, որ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո Երեւանը վարժվել էր, որ Օպերայի մոտ ամեն օր հավաքվում է 50-60 հազար ցուցարար, որոնք որոշ ժամանակ անց երթի էին դուրս գալիս մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Դա դարձել էր ամենօրյա արարողակարգ, քաղաքային առօրյայի մի մասը, սակայն այն, որ այդ ամենը կարող է մի ակնթարթում վերափոխվել ջարդերի եւ արտակարգ դրության, ոչ ոքի մտքով չէր անցնում: Ոչ ոքի մտքով չէր անցնում` բացառությամբ մեկ մարդու` Ռոբերտ Քոչարյանի, որին համարում էին հեռացող նախագահ: «Օպերայի հրապարակը հիշեցնում էր հեղափոխական ճամբար, իսկ դրան հարակից սրճարաններում շամպայն էին խմում եւ քննարկում հաղթանակը: «Առանց մի կրակոցի, հաղթանակ»-այդ էր Տեր-Պետրոսյանի ծրագիրը, նշում է հեղինակը` ավելացնելով, թե առաջին նախագահը իսկական շախմատիստ է: Նա տասնյակ քայլեր հաշվարկում է եւ անփոխարինելի ծխամորճը բերանին հետեւում, թե ինչպես է իր ծրագիրը գործում»:«Հաղթանակը այնքան մոտ էր թվում, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին հիշատակումները մարդկանց մոտ միայն կարեկցանքի ժպիտներ էին առաջացնում»-իր տպավորություններն է կիսում հոդվածագիրը: Թվում էր, թե բավական է, որ ցուցարարները Տեր-Պետրոսյանին ձեռքերի վրա բարձրացրած մտնեն Բաղրամյան փողոց, ոստիկանությունը եւ նույնիսկ բանակը տեղի կտա եւ բոլոր դարպասները` լինի խորհրդարանի, կամ նախագահական նստավայրի իրենք իրենց բացվելու են հաղթանակած վերադարձած Տեր-Պետրոսյանի առջեւ:Վերջինս գրում է, տեղեկատվությունն այն մասին, թե հրապարակին են մոտենում հատուկ ջոկատայինները, առաջին օրը չէ, որ քննարկվում էր եւ, հավանաբար, այդ էր պատճառը, որ իշխանությունների ռազմական նախապատրաստությունների մասին լուրերին ցուցարարներն այդքան էլ լուրջ չէին վերաբերվում, ոչ ոք չէր հավատում որ իշխանությունները կհանդգնեն բռնության դիմել. «Ախր Ռոբերտը գիտի, որ այս ամենը ավարտվելու է այնպես, ինչպես Չաուշեսկուն, տապալվելու է»-ցուցարարների խոսքերն է մեջբերում հոդվածագիրը` ապա ավելացնում, որ ոչ ոք չէր ցանկանում լսել այն հոռետեսներին, ովքեր ասում էին, թե Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղում «Կոբրա» են անվանում, քանի որ նա ոչինչ չի մոռանում եւ մշտապես խուսափում է հարվածից:
Հոդվածագիրը նշում է, որ այս մրցապայքարի մյուս մասնակիցը Սերժ Սարգսյանն է, որին Հայաստանում ճանաչում են որպես անհույս խաղամոլ: «Նա չի հաշվարկում իր քայլերը, նա նայում է մրցակցի աչքերին, բլեֆ է անում, ծածուկ նայում է, թե ով հաղթաթղթեր ունի, հաշվարկում է ժամանակավոր դաշինքներն ու փոխզիջումները: Նա պատրաստ է խաղի ցանկացած ընթացքի, որտեղ դաշինքները փոփոխական են, իսկ հաղթաթղթերը` ոչ երկարատեւ»-բնորոշում է վարչապետին հեղինակը:
Հոդվածագիրը նաեւ նշում է, որ փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանը ընդդիմության հանրահավաքին որպես հակակշիռ Հանրապետության հրապարակում կազմակերպել էր սեփական հանրահավաքը, որպեսզի ցույց տա , թե ինչ է նշանակում բերնեբերան լցված Հանրապետության հրապարակը 10 հեկտար տարածք զբաղեցնող Ազատության հրապարակի համեմատությամբ: Դուբնովը գրում է, թե «առաջին հայացքից կարծես, Սերժ Սարգսյանը հասել էր իր նպատակին. հրապարակը լցվել էր ամբողջ Հայաստանից հավաքված գյուղացիներով, դասերից ազատված աշակերտներով, ուսանողներով, նախարարությունների աշխատակիցներով եւ այլն: Սակայն Սերժ Սերգսյանի ելույթը դեռ չէր հասցրել ավարտվել, երբ մարդիկ Հանրապետության հրապարակից խմբերով սկսեցին շարժվել Ազատության հրապարակ` ճանապարհին պատառոտելով իրենց տրված սպիտակ դրոշակները, որոնք իրենք խորամանկորեն օգտագործեցին»: Իշխանության կողմնակիցների անվան տակ երկրի բոլոր մասերից Երեւան էին ժամանել Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցներ, որոնց համար ճանապարհները փակ են»-բացատրում է հեղինակը:
Անդրադառնալով մարտի 1-ին իշխանություններին բռնությունների դիմելու դրդապատճառներին` «Գազետա»-ն գրում է. «Տեր-Պետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան` դրա հետ մեկտեղ ցուցարաների մոտ նշելով, որ եթե դատարանը ճանաչի իրենց հակառակորդների ճշմարտացիությունը, ապա իրենք կհեռանան»: «Մնացել էր համբերել առավելագույնը 10 օր դիմումը ներկայացնելուց հետո, Տեր-Պետրոսյանի վերջնաժամկետը լրանում էր մարտի 2-ին` կիրակի օրը, իսկ դիմումը ներկայացվել էր ձմռան վերջին օրը` փետրվարի 29-ին»-գրում է հեղինակը: «Այն, որ Սահմանադրական դատարանը կարող էր տեղի տալ, առաջին ազդանշանը հասավ Քոչարյանին, որը ոչ թղթախաղ է կարողանում խաղալ, ոչ էլ շախմատ, եւ այլ ելք չուներ»-կարծիք է հայտնում հոդվածագիրը: Դրան հետեւում են ցուցարարների նկատմամբ բռնություններն ու արտակարգ դրության հայտարարումը:«Իզուր չէ, որ Քոչարյանին Ղարաբաղում «Կոբրա» են անվանում»-նշում է հեղինակը:
«Գազետա»-ն գրում է, որ եթե լավատեսները կարող են ակնկալել, որ Տեր-Պետրոսյանի համար դեռ ոչինչ չի ավարտվել, ապա ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վերջինիս Քոչարյանը ջախջախիչ հարված է հասցրել: «Չէ որ նախագահը պայքար էր մղում երկու ճակատով, նույնիսկ իշխանության վերին օղակներում կանգնած մարդիկ վերջին օրերին անկեղծորեն խոստովանում էին, որ որոշումներն ընդունում է միայն նախագահը, որը խղճահարությունը չի թաքցնում իր իրավահաջորդի նկատմամբ: Ասում են, որ նույնիսկ Քոչարյանը երկու անգամ հոգոց է հանել, թե «ինչպես պետք է Սերժը ղեկավարի, ախր նա մի ամիս էլ չի դիմանա»:«Այժմ, դատելով ամեն ինչից, Սարգսյանը չի ղեկավարելու ոչ մի դեպքում: Նրա հաղթանակին ընտրությունների ժամանակ դժվարությամբ կարող էին հավատալ միայն Տեր-Պետրոսյանի անխոհեմ չկամեցողները: Սակայն, տեղի ունեցածից հետո իրավահաջորդ բառը կարող է միայն անեկդոտների թեմա դառնալ: Տեր-Պետրոսյանի կողմը այդպես էլ չանցած էլիտան հենվելու է բացառապես Քոչարյանի վրա: Իսկ վերջինիս ոչինչ չի խանգարի դառնալ ամենակարող վարչապետ, որի կողքին կարող է լինել միայն այնպիսի նախագահ, որը պատրանքներ ունի, թե Կոբրային կարելի է «ֆռռացնել»: Հաղթում է միայն մեկը: Երկուսին համակարգը չի ընդունում: Հարցը միայն նրանում է, թե երբ` որոշ ժամանակ ա±նց, թե միանգամից: Սա, իհարկե, միայն այն դեպքում, եթե Տեր-Պետրոսյանը 20 օրից չկարողանա հավաքել նոր բազմահազարանոց հրաշք: Այն ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, թե ումն էր նապոլեոնյան Հարյուր օրը. իրավահաջորդից իշխանությունը զավթած Քոչարյա±նինը, թե իր վերադարձը ազդարարած Լեւոն տեր-Պետրոսյանինը»-եզրափակում է հոդվածագիրը:
պատրաստ է թռնելու
Խիստ հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքի:
Դրա վրայից հանված է եղել «տենդը» եւ միայն այն բանից հետո, երբ ՀՀ ուժային կառույցները ուժ են կիրառել հանրահավաքի մասնակիցների վրա, Քոչարյանը միտքը փոխել է:
փորձում են կաշառել
Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան մոտ մարտի 1-ի գիշերը իշխանությունների սարքած վայրագությունների զոհ դարձածների հարազատներից մեզ տեղեկացնում են, որ իշխանությունները փորձել են կաշառել այդ վայրագություններին զոհ դարձածների ընտանիքներին, որպեսզի նրանց հարազատները լռեն:
Զոհվածների հարազատներին խոստացել են տարբեր գումարներ, խոստացել են հոգալ հուղարկավորության ծախսերը եւ այլն: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ գրեթե բոլորը մերժել են այդ առաջարկը: Ավելին, նրանցից մեկը շատ կոպտորեն դուրս է հրավիրել Սերժիկի ուղարկած մարդկանց:
կոտրել են մեքենան
Նախօրեին անհայտ անձինք ջարդուփշուր են արել TV5 հեռուստաընկերության տնօրեն, հայտնի կարիերիստ, Սերժ Սարգսյանի սիրահար Մենուա Հարությունյանի մեքենան:
Թե որքանով է այս դեպքը կապված Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսների հետ, դժվար է ասել:
Ադրբեջանցիներն էլ չլինեին, ինչ էին անելու
Ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը երեկ հրապարակված հոդվածներից մեկում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին տեղի ունեցած ահեղ մարտերին` հանդես գալով դրա շուրջ սեփական մեկնաբանությամբ եւ ուշագրավ շեշտադրումներով:
«Կոմերսանտը» գրում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանում ընդդիմության կազմակերպած զանգվածային ելույթները ցրելուց եւ մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո հայաստանյան իշխանությունները փորձում են համընդհանուր ուշադրությունը սեւեռել ղարաբաղյան հակամարտության գոտու վրա: Հոդվածագիրը նշում է, որ նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրավիրել էր ճեպազրույց, որի ժամանակ Ադրբեջանին մեղադրել է հայկական դիրքերի վրա հարձակման մեջ` նշելով, թե պաշտոնական Բաքուն այդ կերպ փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի հարցում ճնշում գործադրի պաշտոնական Երեւանի վրա: Միաժամանակ, հոդվածագիրը ընդգծում է, որ կատարվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի արած հայտարարությունը սկզբունքորեն տարբերվում էր Օսկանյանի հնչեցրածից: Հոդվածագիրը, մեջբերելով Ադրբեջանի ԱԳ նախարար Խազար Իբրահիմի խոսքերը, նշում է, որ Հայաստանի իշխանությունները արտաքին թշնամու գործոնի օգտագործման միջոցով փորձում են հայ հասարակության եւ միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից, իսկ որպես արտաքին թշնամու գործոն օգտագործելով Ադրբեջանը: Պարբերականը մեջբերել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությունը, ըստ որի` ադրբեջանական կողմի հարձակումը հայկական դիրքերի վրա, ապա դրա գրավումը եւ հայկական ուժերի կողմից դրա ետ գրավման մասին Օսկանյանի հայտարարությունները որակվել է որպես «հարեւան երկրի գլխավոր դիվանագետի ոչ հարուստ երեւակայության արդյունք»: Միաժամանակ, հոդվածագիրը զարմանք է հայտնում, որ Ղարաբաղում ընթացող մարտերի կապակցությամբ ասուլիս է հրավիրել ոչ թե երկրի պաշտպանության նախարարությունը, այլ ԱԳՆ-ը: «Հենց դիվանագետներին է հանձնարարվել այդ պատասխանատու առաքելությունը իրականացնելու գործը, այն է` ժողովրդին տեղեկացնել, որ հայրենիքը վտանգի մեջ է, իսկ այդ պահին ընդդիմությունը պայքար է մղում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար»:
Sos Արմենիա
Թբիլիսիիում բացվել է «Sos Արմենիա»-ի գրասենյակը, որը նպատակ ունի տեղեկացնել համաշխարհային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին:
Գրասենյակը բացվել է համանուն նախաձեռնության շրջանակներում, որը ստեղծվել է Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միության կողմից: Նախաձեռնությանը աջակցում են նաեւ մի շարք հ/կ-ներ, ինչպես նաեւ տարբեր էթնիկական եւ տարիքային խմբերի ներկայացուցիչներ: «Sos Արմենիա»-ի գրասենյակը տեղեկատվություն է հաղորդում հիմնականում ինտերնետի միջոցով, ինչպես նաեւ բողոքի ցույցեր է անցկացնելու միջազգային կազմակերպությունների Թբիլիսիում տեղակայված գրասենյակների մոտ: Մասնավորապես, այսօր նախատեսված է բողոքի ցույց Եվրահանձնաժողովի Թբիլիսյան գրասենյակի մոտ: Իսկ վաղը, նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ վրաստանյան մի շարք խոշոր հ/կ-ներ, հայաստանյան իրադարձությունների առնչությամբ նամակներ են հղելու ՄԱԿ, Եվրախորհուրդ, Եվրամիություն, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներին:
Ամենայն իշխանավոր կաթողիկոսը
Պաշտոնական տեղեկատվության հիթ-շքերթի առաջին եռյակում մի լրատվություն էլ կա այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Եթե առաջին նախագահին այցելած լիներ աստծո օծյալ վեհափառը, Տեր- Պետրոսյանն անպայման իր տան դուռը պատկառանքով բաց կաներ նրա առաջ: Բայց եթե եկողը Քոչարյանի կրոնի գործերով բաժնի վարիչն է ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի անդամը, ո՞ր մեղքի համար նա պիտի հյուրընկալեր անկոչ եկվորին: «Քո տիրոջը փնտրիր երկնքում, այլ ոչ թե երկրի վրա» ավետարանչական պատգամը կաթողիկոսի համար վաղուց ի վեր նույնիսկ մի հասարակ երկընտրանք էլ չէ, այլ հստակ կողմնորոշում` հօգուտ երկրորդի: Եվ այդ «երկրային» հնազանդությունը վարակի պես ընդօրինակում են նրա ենթակաները, որոնք դեռ երեկ սև ցուցապաստառների փոխարեն ոստոստում էին Սերժ Սարգսյանի շուրջբոլորը, իսկ այսօր դատարկ եկեղեցիներում հոգեհանգստի արարողություններ են կազմակերպում` մտմտալով այն մասին, որ հետագայում նման դեպքերի համար կարելի է ավտոբուսներով ժողովուրդ բերել, լսարան ապահովել ու լիքը պահել «խաչհամբույրի» գանձանակը:Միայն Տեր-Պետրոսյանի դուռը չէ, որ այսուհետ փակ կլինի Գարեգին Երկրորդի համար: Փակ կլինեն այն բոլոր հավատացյալների սրտերը, որոնք օրեր շարունակ ակնկալում էին իրենց հովվապետի խոսքն ու ներկայությունը, սակայն նրան միայն տեսնում էին կառավարության աստիճաններով վերուվար վազվզելիս: Փակ կլինեն նրանց սրտերը այն մարդու առաջ, ով կարող էր մտահոգվել ցլամարտի հրապարակում դաշունահարված ցլերի համար, սակայն աչք չթարթեց, երբ մայրաքաղաքի հրապարակներում խոշտանգում ու գնդակահարում էին իր ժողովրդի զավակներին: «Ես լվանում եմ իմ ձեռքերը»,- միայն այսպես պիտի հնչի կաթողիկոսի լռությունը: Եվ հետայսու հավատավոր ժողովրդի առաջ Սուրբ Գրքից Պիղատոսի պատմությունը մեջբերելուց առաջ արժե մտածել, թե այդպիսի բազում մեծ ու փոքրիկ պիղատոսիկներ չե՞ն վխտում արդյոք հենց Մայր Աթոռի շրջակայքում:
Ազատ քրիստոնյա
Հ.Գ.- Արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները հսկում են Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ (կամ փոխնորդ` ի՞նչ տարբերություն) Նավասարդ Կճոյանի նստավայրը: Տեսնես կա՞ այնպիսի ոստիկանական հատուկ ստորաբաժանում, որ կարող է մարդուն պաշտպանել Աստծու դատաստանից:
Ամերիկահայերը մտահոգված են
Ամերիկայի հայկական համագումարը մարտի 3-ին տարածել է հայտարարություն Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Դրանում, մասնավորապես, նշվում է. «Ամերիկայի հայկական համագումարը միանում է աշխարհի բոլոր հայերին` սգալու 2008թ. մարտի 1-ին Երևանում պոռթկած բռնության հետևանքով անիմաստ մարդկային կյանքերի կորուստը: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին «գործել օրենքի շրջանակներում, զերծ մնալ բռնություններից», ինչպես նաև ապահովել իրադարձությունների արդար ու հավասարակշռված լուսաբանումը մամուլում: Այս կրիտիկական պահին Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը լուրջ փորձություն է անցնում: Մենք հույսով ենք, որ իշխանությունները հնարավորինս շուտ կհայտարարի արտակարգ իրավիճակի դադարեցումը: Կոչ ենք անում բոլոր կողմերին գործել օրենքի շրջանակներում: Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել խաղաղություն և կարգ ու կանոն, և խստիվ պահանջում ենք ամեն գնով խուսափել բռնությունը վերսկսելուց: Այժմ, երբ Սահմանադրական դատարանում անց է կացվում գործի դատաքննությունը, կոչ ենք անում ապահովել իրավական գործընթացի անկախությունը և Սահմանադրական դատարանի բարի համբավի պահպանումն` ի նպաստ հայ ժողովրդի»:
Հացադուլ է անում
Աժ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով («Պետական իշխանությունը յուրացնելը»), արդեն երրորդ օրն է` հացադուլ է անում: Մինչ այդ նա գրավոր հայտարարություն է ներկայացրել մեկուսարանի ադմինիստրացիային, ինչը, սակայն, անարձագանք է մնացել:
Ռուբինյանն իրեն քաղբանտարկյալ է համարում եւ գտնում է, որ հետապնդումների է ենթարկվում իր քաղաքական դիրքորոշման եւ հայացքների պատճառով:
Կարապետ Ռուբինյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ նրա հացադուլի մասին տեղյակ է պահվել «Կարմիր խաչին»: Փաստաբանի փոխանցմամբ, Կարապետ Ռուբինյանի մոտ առողջական խնդիրներ գոնե առայժմ չեն ծագել եւ նա մարտական է տրամադրված:
Պրեսկոտն է գալիս
Վաղը` մարտի 6-ին, Երեւան է ժամանելու Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը` հետընտրական փաստահավաք առաքելությամբ:
Նախատեսված են Պրեսկոտի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների հետ:
Նախատեսված են նաեւ հանդիպումներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ջոն Պրեսկոտը մարտի 7-ին խորհրդարանում կհանդիպի «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների հետ:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ:
Ինչ կա-չկա մայրաքաղաքում
Արդեն քանի օր է` Երեւանի բնակիչների եւ հյուրերի առօրյայի մի մասն է դարձել մայրաքաղաքի փողոցներում ոստիկանների ու զինվորականների հետ հանդիպումը: Վերջիններն, ի դեպ, ավտոմատներով զինված են այնպես, որ դա ոչ ոքի աչքից չվրիպի:
Զինվորականների կարելի է տեսնել Երեւանի հատկապես կենտրոնական փողոցներում ու կառավարական շենքերի շրջակայքում: Հանրապետության հրապարակում հարյուրավոր զինվորականներ կան, ոստիկանության ու նաեւ ռազմական ոստիկանության աշխատակիցներ: ՀՀ կառավարության շենքի մուտքի երկու կողմերում ռազմական ոստիկանության մեկական զրահամեքենա է կանգնած: Հրապարակում գտնվող որոշ զինվորականների, ըստ ամենայնի, այցելում են իրենց հարազատները, որովհետեւ այսօր կեսօրին, օրինակ, այնտեղ կարելի էր ականատես լինել համազգեստով ու քաղաքացիական հագուստով մարդկանց գրկախառնության տեսարանների: Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ «ծառայող» զինվորականներին, ապա երեկ նրանցից մի քանիսը մոտակա գետնանցումում առեւտուր անող պապիկից հետաքրքրվում էին, թե որտե՞ղ զուգարան կա: Պապիկը պատասխանեց` չկա: Իսկ այսօր արդեն գարշահոտության պատճառով այդ գետնանցումով անցնել չէր լինում: Ընդհանրապես, քաղաքում տիրող հոգեբանական մթնոլորտի վերաբերյալ էլ կարելի է արձանագրել, որ օդում կարծես անորոշություն ու սպասում է կախված: Մարդիկ սպասում են ինչ-որ բանի` վստահ լինելով, որ սրանով ամեն ինչ չվերջացավ: Որտեղ երկու հոգի են իրար հանդիպում, կարելի է չկասկածել, որ նրանց խոսակցության թեման մարտի մեկի իրադարձություններն են: Ու ընդհանրապես, բոլորի մտքում կարծես հենց միայն դա է: Իսկ համատարած անորոշության եւ ինչ-որ լուռ խմորումների ֆոնի վրա հատուկ ընդգծվում ու արդեն արտասովոր են թվում այլ թեմաներով խոսակցությունները, երբ տրանսպորտում երիտասարդները քննարկում են ինչ-որ հարսանեկան արարողության նախապատրաստության հարցեր:
Այս ժամանակահատվածի համար առանձնահատուկ է նաեւ տեղեկատվության «քաղցը»: Եւ եթե մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը միայն մարզերի բնակիչներն էին զանգահարում Երեւանում ապրող իրենց ծանոթներին` ցանկանալով հավաստի տեղեկություններ ստանալ, ապա այս օրերին արդեն նաեւ Երեւանի բնակիչներն են իրականությունը գլխիվայր ներկայացնող պաշտոնական տեղեկատվությունից զատ, ինֆորմացիայի այլ աղբյուրներ որոնում: Արտակարգ դրության պատճառով նաեւ տեղեկատվական բլոկադայի մեջ գտնվող մարդկանցից շատերը հույս ունեն, որ այս վիճակը երկար չի շարունակվելու թեկուզ միջազգային կառույցների ճնշումների արդյունքում, որովհետեւ չեն կարող երկիրը միջնադար շպրտել ու այնտեղ էլ պահել:
Վանաձորում արգելել են
Թեեւ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դանիելյանը արգելել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հանրահավաք անցկացնել:
Սաքունցը մտադիր էր հանրահավաքներ անցկացնել մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին, Վանաձորի Արցախի պուրակում` մարդկանց իրազեկելու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Սակայն, Վանաձորի քաղաքապետն ու քաղաքի ավագանին որոշել են, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է Երեւանում առկա լարվածությունը տեղափոխել նաեւ Վանաձոր: «Հաշվի առնելով Վանաձոր քաղաքի բնակչության մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետեւանքների, որոշում եմ արգելել անցկացնել հանրահավաք»,- սա քաղաքապետի պաշտոնական հիմնավորումն է: Սույն հայտարարությունը ստանալուց հետո, Սաքունցը հայտարարել է, որ փաստորեն Վանաձորում իրավապահ մարմինները ֆիքսում են, որ իրենք անզոր են կանխելու հանրահավաքների ընթացքում մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնալու հավանականությունը: Ըստ Սաքունցի, այդ որոշմամաբ Վանաձորի քաղաքապետն ու ավագանի խախտել են Վանաձորի քաղաքացիների տեղեկատվություն ստանալու եւ հանրահավաք անցկացնելու իրավունքը: Սաքունցը մտադիր է դատական կարգով բողոքարկել քաղաքապետարանի որոշումը:
ՀՀ Հիմնադիր Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՍԴ 05.03.08 նիստի ժամանակ
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո անդամներ,
Ես միանգամից պետք է ասեմ, որ ես զերծ կմնամ իրադրության քաղաքական գնահատականից եւ կանգ կառնեմ մի քանի զուտ իրավական շեշտադրումների վրա: Թեեւ իմ իրավաբանական թիմը դրանց անդրադարձել է, սակայն ես անհրաժեշտ եմ համարում անել դա: Այնուամենայնիվ, քանի որ սա իմ առաջին հրապարակային ելույթն է մարտի 1-ի առավոտյան ժամը 6,30-ից հետո, ես ուզում եմ առիթից օգտվելով խորին ափսոսանք արտահայտել մարտի 1-ի ողբերգության առթիվ եւ խորապես ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին:
Իսկ այժմ իմ բուն ելույթը.
Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ընտրական օրենսգրքի 78 հոդվածի վրա: Գրանցման պահից ՀՀ նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց եւ իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները: Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատարը՝ ԱԺ նախագահը կամ վարչապետը հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում է իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունները: Այս հոդվածը չափազանց հստակ է եւ իմպերատիվ: Իմպերատիվ հոդվածները մեկնաբանության ենթակա չեն: Գործող վարչապետը միայն մեկ հանգամանքում կարող էր առաջադրվել ու գրանցվել, եթե նա զբաղեցներ ՀՀ գործող նախագահի պաշտոնակատարի կարգավիճակը: Այդպիսի կարգավիճակ գործող վարչապետը չունի: Ես համարում եմ, որ նրա գրանցումն ի բնե եղել է անօրինական, հետեւաբար՝ ոչ լեգիտիմ:
Երկրորդ՝ Սահմանադրության 53.1 հոդվածը՝ ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում եւ հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչեւ բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ վճիռը: Այս պահին մենք գտնվում ենք ընտրությունների պրոցեսի մեջ: Հետեւաբար, քանի որ հիմա արտակարգ դրություն է, այս ընտրությունները վավերական կամ օրինական չեն կարող համարվել:
Երրորդ՝ անհասկանալի է ՍԴ-ի գործընթացի միակողմանի լուսաբանման փաստը: Դիմող կողմը հնարավորություն չունի լուսաբանելու ՍԴ ընթացքը: Խախտված է հավասարության սկզբունքը: Բացի այդ, դատավարության ընթացքում պահանջվող վկաներից շատերը, որոնք մեր շարժման համակիրներն են, կողմնակիցները եւ իմ նախընտրական շտաբների ակտիվիստները, ձերբակալված են: Դրանք մեր ամենակարեւոր վկաներն են: Հետեւաբար այս իրադրության մեջ ՍԴ-ի ցանկացած որոշում, բացի ընտրություններն անվավեր ճանաչելուց, կառաջացնի լեգիտիմության դեֆիցիտ, ինչը վտանգավոր է եւ երկրի ապագայի համար, եւ ՍԴ հեղինակության համար: Ես չեմ պատկերացնում այս պայմաններում կայացած ՍԴ որեւէ վճիռ ինչպես կընդունվի իմ՝ դիմողիս կողմից, ժողովրդի կողմից եւ միջազգային հանրության կողմից: Այսինքն՝ ՀՀ-ի գլխին մշտապես կախված է լինելու ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու վիճակը: Ելքը ես համարում եմ ԵՄ նախագահության երեկվա հայտարարության առաջարկները, որը ես ձեզ կներկայացնեմ եւ կխնդրեմ կցել գործին: Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ առաջարկները՝ դրանք համարելով ՍԴ-ի այս նիստի ընթացքում մեր գործելակերպի ծրագիրը, պլատֆորմը:
Դրանք են հետեւյալ կետերը՝
դադարեցնել արտակարգ դրության վիճակը, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, ապահովել ինֆորմացիոն հավասար հնարավորություններ, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն եւ սկսել երկխոսություն իշխանությունների հետ:Այդ բոլոր կետերը ես ընդունում եմ եւ, ինչպես ասացի, համարում եմ մեր գործունեության հիմքը ինչպես ՍԴ-ում, այնպես էլ հրապարակայնորեն: Շնորհակալություն ուշադրության համար:
Քոչարյանը «փըխկ» արեց
Փետրվարի 21-ից հետո Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ արտակարգ խորհրդակցություններ է հրավիրել, Հայաստանի բոլոր ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությունների նվիրված էին Երեւանի Ազատության հրապարակում ծավալված համաժողովրդական ալիքը ճնշելու ուղիների փնտրտուքին: Եւ ահա հավաստի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ այդ խորհրդակցություններից մեկի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը իր ենթականերին ասել է հետեւյալը.«Էս երեւանցիք ինչ են որ, մի հատ փըխկ անեմ, փախնելու են»: «Փըխկ»-ը, փաստորեն, իրականացվեց մարտի մեկի գիշերը Երեւանի քաղաքպետարանի մերձակա հրապարակում, երբ ՀՀ զինված ուժերը կրակ բացեցին այնտեղ հավաքված խաղաղ ցուցարարների ուղղությամբ:
Այսօր սպարապետի ծնունդն է
Ամեն տարի այս օրը Եռաբլուր են այցելում Սպարապետի հարազատներն ու զինակիցները, ինչպես նաեւ կառավարության, ՀՀԿ եւ ԵԿՄ անդամները:
Անցյալ տարի, նույնիսկ, այդ օրվա կապակցությամբ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող սպարապետի եղբորըª Արմեն Սարգսյանին երկօրյա ազատություն էր տրվել: Երեկ, սակայն, այդ ավանդույթը խախտվել է: Հայտնի պատճառներով Եռաբլուր այցելելու հնարավորությունից զրկվել են Սպարապետի եղբայրները, ԵԿՄ նախագահ, Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը, Վազգեն Սարգսյանի մի շարք այլ զինակիցներ: Երեկ Եռաբլուր է այցելել (ավելի ճիշտ, այցելելու հնարավորություն է ունեցել) միայն Սերժ Սարգսյանը:
Քոչարյանը չդիմացավ
Այսօր Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է հերթական մամլո ասուլիսը, որտեղ հայտարարել է, թե Մարդու Իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր «ամենաանհաջող կադրն է»:
Ռոբերտ Քոչարյանը Արմեն Հարությունյանի մասին նման կարծիք է կազմել ներքաղաքական իրավիճակի մասին վերջինիս կողմից արված հայտարարությունից հետո: Քոչարյանը հայտարարել է, թե օմբուդսմենի հայտարարությունը նշանակում է, որ վերջինս «չի տիրապետում իրավիճակին եւ չի հասկանում, թե ինչ է խոսում»:
Գալան եթերում է
Չնայած իշխանությունների բոլոր փորձերին, (եւ մասնավորապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անմիջական ջանքերին), Հայաստանի միակ անկախ եւ անաչառ հեռուստաընկերությունը շարունակում է եթեր հեռարձակվել:
Ճիշտ է, օրերս Գյումրիի տնտեսական դատարանը բավարարել էր Գյումրիի քաղաքապետարանի դիմումը, որով վերջինս պահանջում էր ազատել Գյումրիի հին հեռուստաաշտարակը, որտեղից «ԳԱԼԱ»-ն եթեր է հեռարձակվում, սակայն, օրենքով նախատեսված կարգով, հեռուստաընկերությունը իրավունք ունի մեկ ամսվա ըթնացքում բողոքարկել դատարանի որոշումը:
Այնպես որ, Գյումրիի հին աշտարակը առայժմ «ԳԱԼԱ»-ի տրամադրության տակ է: Ուշագրավն այն է, սակայն, որ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում բացարձակապես ապաքաղաքական լուրեր: Մեր տեղեկություններով, չնայած Ռոբերտ Քոչարյանի «Արտակարգ իրադրության մասին» հրամանագրով արտակարգ իրադարություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն, մարզային բոլոր լրատվամիջոցները, եւ մասնավորապես ԳԱԼԱ-ն, ներքին կարգով զգուշացվել են, որեսզի զերծ մնան պաշտոնական տեղեկատվությունից դուրս տեղեկություններ հաղորդելուց: «ԳԱԼԱ»-ն սակայն, հրաժարվել է եթերում հնչեցնել պաշտոնական տեղեկությունները, եւ վազող տողով հայտարարվում է, որ հեռուստաընկերությունը բոյկոտում է իշխանությունների հրամանը, եւ եթեր չի հեռարձակում միակողմանի տեղեկատվություն:
Նիկոլ Փաշինյանի տանը
Այսօր մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի մի խումբ աշխատակիցներ նույն օրը առավոտյան ներխուժել են Նիկոլ Փաշինյանի բնակարան եւ մի քանի ժամ անցկացրել այնտեղ: -->
Ըստ իրենց բանավոր հայտարարության նրանք նպատակ են ունեցել բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցները ի պատասխան իր հարցին, թե արդյոք իրենք ունեն իր բնակարան մտնելու սանկցիա, հայտարարել են, որ իրենք նման բանի կարիք չունեն եւ առանց դրա էլ իրավունք ունեն մտնել եւ ստուգել բնակարանը: Նիկոլ Փաշինյանին տանը չհայտնաբերելուց հետո, ոստիկանները ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի բարձրաստիճան աշխատակցի գլխավորությամբ մոտ չորս ժամ նստել են իրենց տանը, իսկ հեռանալուց կազմել են արձանագրություն, որն ինքը հրաժարվել է ստորագրել:
Նշենք, որ ՀՀ կենտրոնի ոստիկանության սույն աշխատակիցների վերոնշյալ գործողությունները եղել են ապօրինի, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն բնակարանի զննումը կարող է կատարվել միայն հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի գրավոր որոշմամբ: Ինչ վերաբերվում է չորս ժամ շարունակ տանը նստելուն եւ տան անդամներին ըստ էության տեղաշարժի ազատությունից զրկելուն, ապա դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ օերենսդրությամբ մարդուն տրված իրավունքների նկատմամբ:
Ցենզուրան վարում են ԱԱԾ-ականները
Ռոբերտ Քոչարյանի կողմից Երեւանում Արտակարգ իրադրություն մտցնելուց հետո, դադարեցին լույս տեսնել նաեւ անկախ թերթերը: -->
Ինչպես հայտնի է, նախորդ օրը ԱԱԾ աշխատակիցները տպարանից ետ են ուղարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի շուռտիպները, իսկ երեկ էլ այդ ճակատագրին է արժանացել «Չորրորդ իշխանություն» թերթը: Մեր տեղեկություններով, Քոչարյանի կողմից արտակարգ իրադրություն մտցնելուց հետո, «ՉԻ»-ի խմբագրակազմը պաշտոնական նամակներ էր գրել նախագահի աշխատակազմին, կառավարություն, ԱԺ, Ոստիկանություն եւ ԱԱԾ` խնդրելով պարզաբանել, թե արտակարգ դրության պայմաններում ինչպիսի՞ սահմանափակումներ կան, եւ ո՞ր մարմինն է գրաքննություն իրականացնելու: Բոլոր նամակները մնացել են անպատասխան, ինչից հետո, այնուամենայնիվ, հաշվի առնելով արտակարգ դրությունը, խմբագրակազմը որոշել է թերթի էջերում տեղադրել ներկա ներքաղաքական իրավիճակին չառնչվող նյութեր: Օրինակ` առաջին էջում տեղադրվել է Վազգեն Սարգսյանի լուսանկարը (այսօր Սպարապետի ծննդյան օրն է), եւ շնորհավորանք: Առաջին էջում նշվել է նաեւ, որ Սպարապետի զինվորների թիվը երկուսով պակասել է: Երկրորդ էջում զետեղվել էին 1988-ի շարժման լուսանկարներ, ինչպես նաեւ նյութեր` այդ տարիների մասին. թե ինչպես էին խորհրդային իշխանությունները փորձում մարել համաժողովրդական շարժումը, ինչպես էին հեռուստատեսությամբ նսեմացնում շարժման գաղափարը, ինչպես էին պիտակավորում շարժման առաջնորդներին: Չորրորդ էջում զետեղվել են հատվածներ Աստվածաշնչից: Զետեղվել էին նաեւ հոդվածներ աշխարհի հայտնի 15 բռնապետների կյանքի, նրանց կատարած հանցագործությունների եւ մահվան մասին: Կար նաեւ նյութ այն մասին, թե ինչպես էր Հիտլերը հրդեհել Ռեյխստագը` դրանում մեղադրելով իր հակառակորդներին ու իշխանությունները կենտրոնացնելով իր ձեռքում: Բացի այդ, «ՉԻ»-ի լրագրողները ԱԺ վերջին նիստի մասին (որտեղ 4 պատգամավորներին զրկել են անձեռնմխելիությունից) հարցում էին անցկացրել խորհդարանում եւ թերթում դրել էին պատգամավորների կարծիքները: Ահա այս նյութերով շուռտիպները գիշերը տարվել են տպարան, որտեղ սակայն թերթի աշխատակիցներին դիմավորել են ԱԱԾ 2 աշխատակիցներ: Վերջիններս ուշադիր զննել են թերթի շուռտիպները, հետո հայտարարել, թե դրանք տպագրման ենթակա չեն: Երբ թերթի աշխատակիցները փորձել են պարզել, թե ինչո՞ւ, ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել են պատասխանել հարցերին:
Ինչո՞ւ չեն տպագրվել թերթերը
Երեքշաբթի` մարտի 4-ին Հայաստանի կրպակներում չհայտնվեցին մի շարք թերթեր: «Հայկական ժամանակ» «Առավոտ», «168 ժամ», «Տարեգիր», «Հայք», «Ժամանակ Երեւան» եւ այլն: -->
Որն է սրա պատճառը: Մարտի 1-ին Քոչարյանի` Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն «Զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»: Հրամանագրի այս դրույթը լրատվամիջոցներին բացատրելու համար երկուշաբթի խմբագրություններ են այցելել ԱԱԾ երեք աշխատակիցներ, որոնք տեղեկացրել են ԶԼՄ-ների պատասխանատուներին այն մասին, որ եթե հրապարակումները դուրս գան «պաշտոնական տեղեկատվության սահմաններից», ապա տվյալ լրատվամիջոցի գործունեությունը կդադարեցվի:
Ո՞րն է «պաշտոնական տեղեկատվությունը»: Արդյոք պաշտոնական տեղեկատվույթուն չի՞ համարվում ԱԺ «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության հայտարարությունը: Կամ արտակարգ դրությունը հայտարարված է միայն Երեւանում եւ արդյոք թերթերը կարող են տարածվել հանրապետության մյուս մարզերում: Այս հարցերին ԱԱԾ աշխատակիցները խոստացել են պատասխանել ԶԼՄ պատասխանատուներին, բայց հետագայում հայտարարել են, թե իրենք հրամանագրի վերը նշված դրույթին ավելացնելու ոչինչ չունեն: Մի քանի թերթեր, մասնավորապես «Հայկական Ժամանակը», «Տարեգիրը» եւ այլն, պատրաստել են թերթերը եւ բնագրերը տարել տպարան: Դրանցում տեղ գտած հրապարակումները որեւէ կերպ սահմանափակված չեն եղել «պաշտոնական տեղեկատվության սահմաններով»: Խնդիրն այն է, որ հրամանագիրը հակասահմանադրական է եւ դրանով նախատեսված սահմանափակումները կոպտորեն խախտում են մարդու հիմնարար ազատությունները: Սակայն տպարանում թերթի պատասխանատուները հանդիպել են ԱԱԾ աշխատակցի, որը, ինչպես պարզվել է հետագայում, պետք է ուշադրությամբ կարդա տպագրության նախապատրաստվող թերթերի բոլոր նյութերը: Վերջինս հենց այդպես էլ արել է: Նա կարդացել է բոլոր նյութերը, հեռախոսով պատմել դրանց բովանդակության մասին իր վերադասին, վերջինս էլ արգելել է դրանց տպագրությունը:
Այս ամենի մեջ կան շատ ուշագրավ մանրամասներ: Նախ ԱԱԾ աշխատակից-գրաքննիչը թերթերի պատասխանատուներին հայտնել է, որ ինքը թերթերի հետ որեւէ գործ չունի եւ իր գործը բացառապես տպարանի հետ է: Այսինքն ինքը ոչ թե թերթին է արգելում տպագրվել, այլ տպարանին է արգելում, կամ ինչպես ինքն է բնորոշել, «առաջարկում», որ տվյալ թերթը չի կարելի տպագրել: Ընդ որում այդ «առաջարկը» բանավոր է: Այսինքն եթե հետագայում թերթի եւ տպարանի միջեւ ծագի տվյալ համարը չտպագրելու հետ կապված ֆինանսական վեճ, ապա ԱԱԾ-ն այստեղ որպես պատասխանող կողմ հանդես չի գա, որովհետեւ նա ընդամենը «բանավոր առաջարկ է ներկայացրել»:
Մյուս ուշագրավ պահը հենց ԱԱԾ աշխատակցի ներկայությունն է տպարանում: Խնդիրն այն է, որ նույնիսկ վերոնշյալ հակասահմանադրական հրամագրի 3-րդ կետով սահմանված է. «Արտակարգ իրադրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը»: ԱԱԾ-ի մասին ոչ մի խոսք չկա, մինչդեռ «իրավական ռեժիմի ապահովումը» տպարանում իրականացրել է ԱԱԾ աշխատակիցը:
Այս գիշեր «Չորրորդ իշխանության» հերթական համարը անցել է նույն ճանապարհով: «ՉԻ» -ի տպագրման պատասխանատուն իր հետ տպարան է հրավիրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկու աշխատակիցների: Սակայն գրաքննիչները նույն կերպ, առանց որեւէ ձեւակերպված պատճառաբանության արգելել են «ՉԻ»-ի տպագրությունը:
Բայց որոշ թերթերի դեպքում գրաքննիչները անելիք չեն ունեցել: Մասնավորապես «Առավոտ» օրաթերթի խմբագիրը որոշած է եղել հրապարակել թերթը դատարկ էջերով: «Տիգրան մեծ» տպարանի ղեկավարությունը սրա մեջ անչափ վտանգավոր ենթատեքստ է տեսել եւ առանց գրաքննիչներին սպասելու հրաժարվել է տպագրել այն:
Ամենաուշագրավն այն է, որ «բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» գործող մեր հեռուստաընկերությունների եթերը արտակարգ դրություն հայտարարելուց հետո բացարձակապես ոչնչով չի տարբերվում այն եթերից, որը մեր տներն էր հորդում մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ: Նույն վայրահաչությունները, նույն «օբյեկտիվ» տեղեկատվությունը…: Այսպիսով պետք է եզրակացնել, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի` զանգվածային լրատվությանը վերաբերող դրույթների միակ նպատակը ուղղակի իրականությանը համապատասխնող որեւէ տեղեկատվությունից մարդկանց զրկելն է:
http://samizdatam.blogspot.com/2008/03/wwwpayqarorg.html
06.03.08
«Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ»
Ասում է Նիկոլ Փաշինյանը
-Պարոն Փաշինյան դուք եղել եք մարտի մեկի առավոտյան Երեւանի Ազատության հրապարակում նստացույց անողների շարքում: Կարո՞ղ եք որպես ականատես պատմել, թե ինչ տեղի ունեցավ այդ առավոտ Ազատության հրապարակում:
-Նախ եւ առաջ ես ուզում եմ ցավակցություն հայտնել քոչարյանական վայրագ հարձակման բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին եւ հավաստել, որ նրանց հիշատակը մեզ պարտավորեցնում է ազատվել քոչարյանասերժական բռնապետությունից: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա «Ժողովներ, հանրահավաքներ երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը հրապարակային միջոցառումները դադարեցնելու հստակ հիմքեր է տալիս եւ սահմանում է հստակ ընթացակարգ: Ոստիկանությունը այդ ընթացակարգը խախտել է: Եթե ոստիկանությունը մտադիր էր հարկադիր կերպով դադարեցնել հրապարակային միջոցառումը, պետք է այդ մասին նախ տեղյակ պահեր կազմակերպիչներին եւ սահմաներ ողջամիտ ժամկետ դադարեցնելու համար, որից հետո եթե կազմակերպիչները չիրականացնեին այդ պահանջը պետք է երկու անգամ բարձրախոսով հայտարարեր, որ ուժով դադարեցնելու որոշում է կայացված: Պաշտոնական վարկածով ասվում է, որ ոստիկանությունը եկել էր վրաններում զննություն կատարելու: Նման բան չի եղել, տեղի է ունեցել հետեւյալը. մահակներով, էլեկտրաշոկերով զինված սաղավարտավոր ոստիկանները շրջափակել են Ազատության հրապարակը, Հանրապետության առաջին նախագահը մոտեցել է բարձրախոսին, հանրահավաքի մասնակիցներին հորդորել է ոչ մի կոնտակտ չհաստատել ոստիկանության հետ եւ ասել է, որ եթե նրանք եկել են, ենթադրվում է, որ ասելու բան ունեն: Սակայն որեւէ ոստիկան ոչ մի պահանջ չի ներկայացրել, այլ միանգամից սկսել են հարձակում ցուցարարների վրա` մահակներով, արցունքաբեր գազով, էլեկտրոշոկով: Եվ դա տեղի է ունեցել բացարձակապես ապօրինի կերպով: Բայց ամենակարեւորն այն է, որ դրանից հետո էլ ոստիկանները հետապնդել են հեռացող մարդկանց: Իսկ արդեն ցերեկը նրանք հարձակվել են այն մարդկանց խմբերի վրա ովքեր չիմանալով, որ վաղ առավոտյան ցրել են նստացույցի մասնակիցներին, եկել են Ազատության հրապարակ հանրահավաքին մասնակցելու: Հյուսիսային պողոտայում, Մաշտոցի պողոտայում եւ հանրապետության հրապարակի մերձակայքում ոստիկանները հարձակվել են ենթադրվող ցուցարարների վրա, այսինքն մարդկանց խմբերի վրա եւ մահակներով նրանց ծեծի ենթարկել: Այսինքն ծեծը տեղի է ունեցել ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ նրանից շատ հեռու` Մաշտոցի պողոտայում, Հյուսիսային պողոտայում, Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Եւ ըստ էության այս ապօրինի գործողությունները բերել են ընդվզման, եւ մարդիկ տեղեկանալով որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ կուտակված է ցուցարարների որոշակի խումբ, որը ծեծի է ենթարկվում ոստիկանների կողմից, հավաքվել են այդտեղ եւ ուղղակի փորձ են արել պաշտպանել իրենց արժանապատվությունը:
-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մարտի մեկի երեկոյան քաղաքապետարանի մերձակա հրապարակում:
-Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը. մարդիկ հասկացան որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին: Արդեն կեսօրին լուրեր կային եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք, այսինքն մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն: Եւ, իմիջիայլոց, «Հայլուրը» մեզ շատ լավ օգնում է, հայտարարվում է, թե ցուցարարները զինված են եղել, բայց կադրեր են ցույց տալիս, թե ինչպես են երիտասարդները մոտակայքից խողովակներ պոկում պաշտպանվելու համար: Եթե զինված են եղել, ի՞նչ կարիք կար մոտակա շինհրապարակներից խողովակներ պոկել, մանրացնել պաշտպանության համար:
Եւ ավելին, տեղի է ունեցել հանցագործություն. ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա: Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր: Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա, ստիպում է մտածել, որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար:
Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հստակ հանձնարարական` չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց: Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը:
Այդ իրադարձություններով մարտի մեկին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ` մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ: Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա` ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված: Արդյոք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին:
-Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին,որ ցուցարարները Ֆրանսիայի դեսպանատան մոտից պետք է գնային Մատենադարան: Ասվում է նաեւ որ դուք թույլ չեք տվել դա անել:
-Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից ժողովրդին հանելու ոստիկանության ձգտումը ուներ մեկ նպատակ. այդ հրապարակը բացարձակապես հարմար չէր ժողովրդի դեմ ուժային գործողություններ իրակնացնելու համար եւ մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանության ծրագիրը հետեւյալն էր` մարդիկ երթով պետք է դուրս գային Մաշտոցի պողոտա եւ ցուցարարների մեջ եղած պրովոկատորները պետք է ջարդուփշուր անեին «Երեւան Սիթի» խանութի ապակիները, վառեին մի քանի մեքենաներ: Այդ ժամանակ ժողովուրդը կլիներ Մաշտոցի պողոտայում, որը երկու կողմից բաց է, եւ շատ հեշտ կլիներ նրանց խուճապի մատնելը, երկու կողմից ջրցան մեքենաներ եւ այլ տեխնիկա բանեցնելը: Իսկ հաշվի առնելով, որ բանակը արդեն Երեւանում էր եւ զինված էր մարտական զենքերով, ապա Մաշտոցի պողոտայում մարդիկ կլինեին բացարձակապես անպաշտպան: Երբ որ ես եկա Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ, ես ունեի այդ ծրագրի մասին հավաստի տեղեկություն, եւ հրապարակ գալուց հետո իմ առաջին խնդիրը հետեւյալն էր` ապահովել հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը: Խնդիր, որն իմ կարծիքով լուծվեց` մինչեւ վերջ ոչ մի զինվոր չկարողացավ ոտք դնել Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակ եւ ոչ մի տեխնիկա` ոստիկանական կամ զինվորական, չմտավ հրապարակ, ոչ թե այն պատճառով որ չէին ուզում, այլ նման հնարավորություն ուղղակի չունեին:
-Քաղաքացիների մեջ վստահ լուրեր են պտտվում, որ այդ օրը բոլոր խժդժությունները սկսվել են էջմիածնից ժամանած ինչ-որ խմբի գործողությունների արդյունքում:
-Մենք հենց տեղում հայտարարել ենք, որ դատապարտում ենք խանութների նկատմամբ իրականացվող գործողությունները: Ակնհայտ է, որ դրանք կազմակերպվել են իշխանական սադրիչների կողմից: Մենք տասը օր անընդհատ Երեւանում կազմակերպել ենք հանրահավաքներ, երթեր եւ բոլորը տեսել են, թե ինչ է տեղի ունենում այդ հանրահավաքների եւ երթերի ընթացքում, ոչ մի անկարգություն չի եղել եւ այս փաստերը ինքնին արդեն վկայում են իրենց մասին: Ակնհայտ է, որ այդ ամենը կազմակերպված է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ իշխանությունների կողմից, որպեսզի ինչ-որ կերպ արդարացվի արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը: Մենք տեղում դատապարտել ենք կողոպուտի, խանութների ապակիները ջարդելու դեպքերը, ամեն ինչ արել ենք որ այդ դեպքերը տեղի չունենան եւ հիմա էլ դատապարտում ենք, եւ հայտարարում ենք, որ դա կապ չունի մեր պայքարի հետ: Ի դեպ ցուցարարների շարքերում մեծ թիվ են կազմել քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրապետության տարբեր մարզերից: Եղել են նաեւ հայտնի օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներ:
-Երեկ արդեն տեղեկատվություն ստացվեց, որ բավական լարված է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գիծը: Ձեր կարծիքով ի՞նչ են նշանակում այդ գործողությունները` արդյոք Ղարաբաղին անմիջական պատերազմի վտանգ է սպառնում:
- Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում են, որ այն պահից երբ տանկերը հանվեցին Երեւանի փողոցներից, իրենք այլեւս իշխանություն չեն ունենալու: Նրա հայտարարած արտակարգ դրությունը ապօրինի է, որովհետեւ Սահմանադրությունը հստակ ասում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրավական ռեժիմ է սահմանել իր հրամանագրով, ինչը նշանակում է, որ իրավական ռեժիմը, գրաքննությունը, թերթերի փակումը եւ մյուս բոլոր սահմանափակումները ապօրինի են: Հիմա Ռոբերտ Քոչարյանի այդ արտակարգ դրությունը չի կարող երկար տեւել, 20 օրով է հայտարարված: Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որպեսզի նա այս տանկերի ռեժիմը կարողանա ավելի երկար պահպանել, իսկ դրա համար հարմար է ռազմական դրություն հայտարարելը: Եւ ես կարծում եմ, որ Քոչարյանի սցենարներից մեկն է դա, որպեսզի իրենք սահմանների վրա հրահրեին ինչ-որ սահմանային բախումներ, ինչի արդյունքում Հայաստանում հնարավոր կլինի ռազմական դրություն մտցնել, որը օրենքով սահմանված է եւ կարող է տեւել վեց ամիս, մեկ տարի: Դա նշանակում է, որ ինքը կշարունակի պաշտոնավարել նախագահի պաշտոնում, քանի որ ռազմական դրության ժամանակ նախագահի ընտրություններ չեն անցկացնում եւ գործող նախագահը շարունակում է իր պաշտոնավարումը: Կարծում եմ, որ սա Ռոբերտ Քոչարյանի պահեստային սցենարներից մեկն է:
-Սահմանային բախումներից անմիջապես հետո ՀԿ-ում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը հայտարարեց, որ դաշինքը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանում խաղաղությունը վերականգնելուն: Ձեր կարծիքով դա կարող է խոչընդոտ հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանի այդ սցենարի իրականացմանը:
-Ես չեմ կարող տվյալ պահին մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ ե’ւ ՆԱՏՕ-ն, ե’ւ Ռուսաստանը, ե’ւ ողջ միջազգային հանրությունը հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատրաստ են ամենածայրահեղ քայլերի իրենց իշխանությունը պահպանելու համար եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը թույլ չեն տա տարածաշրջանում պատերազմ հրահրել հանուն մեկ-երկու հոգու իշխանության պահպանման:
-Ինչպե՞ս են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները շարունակելու իրենց պայքարը եւ ժողովրդական շարժումը:
-Պայքարի սցենարներն արդեն կան: Գիտեք, որ ակտիվիստների հիմնական մասը ձերբակալված է կան վիրավորներ, ցուցարարների շարքերում կան զոհեր: Իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իբր սգում են տեղի ունեցածի համար: Ութ զոհ է եղել. եթե այդքան սգում են, ինչո՞ւ Հայաստանում սգի օր չի հայտարարված: Սա ամենաառաջին հարցն է, որ պետք է նրանց ուղղել: Սգի օր չհայտարարելով, նրանք ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Ինչ վերաբերում է մեր հետագա պայքարին, այդ պայքարի սցենարը շարունակում է մնալ նույնը, մենք կկազմակերպենք հանրահավաքներ խաղաղ գործողություններ եւ չենք ընկրկի որեւէ ուժի առաջ: Ես համոզված եմ, որ այս պահից Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին մնացել է մեկ, երկու, առավելագույնը երեք հանրահավաք: Կարծում եմ, որ այդ դեպքերից հետո զինվորականությունը հասկացավ, որ ժողովուրդը վճռական է տրամադրված, հասկացավ, որ իրենք գործ ունենք մարդասպան հրամանատարների հետ, որոնք ուզում են երկիրը ներքաշել եղբայրասպան պատերազմի մեջ:Ես կարծում եմ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է այս 20 օրն օգտագործել ընդդիմության լիդերներին չեզոքացնելու համար, սակայն կարծում եմ, որ անգամ նման գործողությունները չեն կարող հետագա իրադարձությունների վրա ազդեցություն ունենալ, քանի որ մենք գործ ունենք իրապես համաժողովրդական շարժման հետ, որը քոչարյանասերժական հանցագործ իշխանությունից ազատվելու որոշում արդեն կայացրել է, մնում է միայն այդ որոշումը իրագործել, եւ ես կարծում եմ, որ այդ որոշման իրագործումը ընթացքի մեջ է: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է եւ նա այլեւս ոչ մի պայմաններում չի հանդուրժի այս հանցավոր իշխանությանը: Պետք է հասկանանք նաեւ, որ այսօր հանրությունը Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը համարում է ուղղակի ապացույց այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են կազմակերպել հոկտեմբերի 27-ը, հանրությունը հասկանում է, որ նրանք տանկերը հանել են փողոց այս եւ բազմաթիվ այլ հանցագործություների պատասխանատվությունից խուսափելու համար եւ ամենակարեւորը` հանրությունը հասկանում է, որ սա ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարն է, այլ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու եւ եթե քաղաքացին այս պայքարում ընկրկի, կնշանակի որ նա դավաճանում է սեփական հայրենիքին եւ այդ հայրենիքը դատապարտում չգոյության:
-Պարոն Փաշինյան, այս օրերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաեթերից մի քանի խմբերի է բաժանում մարտի մեկի տեղի ունեցածի մասնակիցներին: Դուք, օրինակ, հայտնվել եք հրահրիչների խմբում:
-Տվյալ իրավիճակում հրահրողի դեր կատարում են միայն հանցագործ իշխանությունները, ովքեր իրենց հանցագործությունների մեջ 10 տարվա ընթացքում օր օրի լկտիացել են, ինչի արդյունքում մարդկանց հասկացրել են, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել մարդկային լեզվով: Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանն, «Տեցի Կռուգ», Բուզանդի փողոց, ապրիլի 12, ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, «Ա1պլյււսի»-ի փակում պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն. ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դուրս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը. չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին: Եւ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի:
-Հավաստի տեղեկություններ կան, որ իշխանության ամենաբարձր օղակներից հրահանգված է ԱԱԾ-ին ձեզ ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել` զինված դիմադրության իմիտացիա ստեղծելով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես ուզում եմ ասել, որ երբեք զենք չեմ ունեցել եւ զենք չեմ կրել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Իմ, ըստ էության ընդհատակում գտնվելու պատճառը ոչ թե ձերբակալվելուց խուսափելն է, այլ այն, որ ես կարծում եմ որ որոշակի պատասխանատվություն եմ կրում շարժման հետագա ընթացքի համար եւ ընդհատակում գտնվելու շարժառիթը միայն հետագա պայքարը կազմակերպելու գործում համեստ ներդրում ունենալն է: Ինչ վերաբերում է զինված լինելուն, ասացի որ կյանքում զենք չեմ ունեցել, այս պահին էլ զինված չեմ եւ չեմ էլ պատրաստվում զինվել: Ես զինված եմ միայն քաղաքացիական վճռականությամբ. պայքար, պայքար մինչեւ վերջ:
Ակըն ընդ ական, ատամն ընդ ատաման
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման մասնակիցներից մեկը, որ չցանկացավ նշել իր անունը, մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր շարժման անդամները հավաքում են իշխանական այն անձանց տվյալները, ովքեր այս կամ այն կերպ բռնություններ են իրականացնում շարժման մասնակիցների նկատմամաբ` լինի դա ազատության մեջ, մեկուսարաններում, թե մեկ այլ տեղ:
Կազմվում է նաեւ այն մարդկանց ցուցակը ովքեր ինչ որ հարցում օգնում են շարժման ակտիվիստներին` կրկին լինի դա ազատության մեջ, թե մեկուսարանում: Ըստ շարժման անանուն աղբյուրի այդ մարդիկ պետք է հասկանան, որ շատ շուտով ետ են ստանալու իրենց արածի կրկնակին: Ընդ որում խոսքը վերաբերվում է, թե բացասական թե դրական արարքներին:
Պայքարը շարունակվելու է
Ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» պարբերականը երեկ հրապարակել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին նվիրված հոդված:
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից հայտարարված արտակարգ դրությունը նրանց որոշակի առավելություն է տալիս, բայցեւայնպես, Հայաստանում իրադրությունը շարունակում է մնալ անկանխատեսելի:
Հոդվածագիրը նշում է, որ ընդդիմությունը պատրաստվում է արտակակարգ դրության չեղյալ հայտարարումից անմիջապես հետո` մարտի 21-ին վերսկսել բողոքի ցույցերը: Հեղինակը գրում է, որ չի բացառվում, որ մինչեւ նշված ժամկետը ցուցարարների մեծ մասը կարող են կորցնել հետաքրքրությունը պայքարի նկատմամբ եւ վերադառնալ իրենց սովորական ապաքաղաքական կյանքին: Հատկանշական է, որ այդ ենթադրությունը անելու հետ մեկտեղ, հոդվածագիրը անմիջապես ընդգծում է, որ ի տարբերություն ընդդիմության ավելի վաղ կազմակերպած բողոքի ակցիաների, որոնք դադարում էին ոստիկանների կողմից ցրվելուց հետո, այս անգամ շարժումը գլխավորում է խարիզմատիկ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը իր հանրահավաքներով 1980-ականների վերջերին կարողացավ Հայաստանում ջախջախել խորհրդային իշխանությունը:
«Վրեմյա նովոստեյ»-ը գրում է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը ապրիլին բարեհաջող զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա միեւնույնն է նրա կառավարումը խաղաղ չի ընթանալու, քանի որ այն սկսվել է արյունահեղությամբ եւ 52 տոկոս ձայնով, որի իսկությունը կասկածի տակ է առնված:
ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՍԴ-ՈՒՄ
ՀՀ Սահմանդրական դատարանում շարունակվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրւթյունները անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումների քննարկումը:
Որպես պատասխանող կողմ հանդես եկող ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները եւ հարակից պատասխանողներ ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները շարունակեցին ներկայացնել իրենց բացատրությունները: Պատասխանողները եւ հարակից պատասխանողները գործնականում հենց ՍԴ դահլիճում շարունակում էին կեղծել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները: Ասենք ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը, որին նախորդ օրը ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը անվանել էր «Ոչխագուլյան», իր ուղեղի հնարավորությունների շրջանակներում փորձում էր հերքել ՍԴ-ին ներկայացված փաստաթղթերում բերված փաստերը: Նրա կարծիքով այդ փաստաթղթերը, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից կազմված ընտրախախտումների վերաբերյալ արձանագրությունները, դիմում-բողոքները, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից կազմված հատուկ կարծիքները իրավական ուժ չունեն եւ ՍԴ-ն չպետք է դրանք հիմք ընդունի:
Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՌԱՀ-ի ներկայացուցիչների մոտեցումները գրեթե նույնն էին: Այսինքն, հարակից պատասխանողները առանց կարմրելու փորձում էին ՍԴ նիստի ներկաներին համոզել, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների խայտառակ պատկերը ի ցույց դնող բոլոր փաստերի մասին վկայող բոլոր փաստաթղթերը չի կարելի հիմք ընդունել: Մնում էր, որ նրանք ՍԴ-ից պահանջեին այդ փաստաթղթերը հենց դատարանի դահլիճում հրկիզել: Բայց բարեբախտաբար նման պահանջե չդրեցին: Իսկ Սերժ Սարգսյանի շահերը ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը հայտնի է իր պոպուլիստական ունակություններով, փորձեց ՍԴ անդամներին եւ նիստի ներկաներին համոզել, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնավարելով կարող էր միաժամանակ գրանցվել, որպես նախագահի թեկնածու: Նա նախ հայտարարեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի, 78 հոդվածի համաձայն վարչապետը չէր կարող գրանցվել նախագահի թեկնածու: Բայց, ըստ նրա, այդ արգելքը գործել է մինչեւ ՀՀ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը: Հարությունյանի կարծիքով ՔԾՄ օրենքի ընդունումից հետո ՀՀ վարչապետը դարձել է քաղաքական պաշտոն զբաղեցնող հետեւաբար կարող էր նախագահի թեկնածու գրանցվել: ԱԺ պատգամավորի կարծիքով ԸՕ-ի եւ ՔԾՄ օրենքի միջեւ հակասություն կա, ինչի հիման վրա էլ նա կառուցել էր իր ողջ տեսությունը: Ըստ Հարությունյանի, այդ երկու իրավական ակտերը, այսինքն օրենքները հավասարազոր են հետեւաբար գործում է նրանցից առավել ուշ ընդունվածը: Այսինքն մի փոքր դետալ փոխելով, այն է, օրենսգիրքը օրենք դարձնելով, Հարությունյանը փորձեց քողարկել իր շեֆի անօրինական գործողությունները: Նշենք, որ Օրենսգիրքը գերակա է օրենքի նկատմամբ: Այսինքն Ընտրական օրենսգիրքը գերակա է ՔԾՄ օրենքի նկատմամբ, հետեւաբար Դավիթ Հարությունյանի այս պնդումը ընդունելի կարող է լինել միայն մանկապարտեզի սաների եւ տարրական դասարանների աշակերտների համար:
Ինչեւէ, հիմնական եւ հարակից պատասխանողների բացատրություններից, նրանց հարցուպատասխանից հետո ՍԴ-ն, որպես վկա հարցաքննեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին, որը պատմեց այն օրինախախտումների մասին, որոնց նա անձամբ է ականատես եղել:
Դրանից հետո ՍԴ նիստը ընդմիջվեց մինչեւ վաղը, որպեսզի կողմերը կարողանան նախապատրաստել իրենց եզրափակիչ խոսքերը:
պրոցեսը դեռ չի ավարտվել, դրա համար էլ չեն շնորհավորել
Երեկ երեկոյան Վաշինգտոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե «Washington Post»-ում լույս է տեսել առաջատար ընդդիմադիր թեկնածու, պարոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ զարմացած ու հիասթափված է Արեւմուտքի որդեգրած դիրքորոշումից:
Արդյո՞ք պետքարտուղարությունը որեւէ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին»` ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Թոմ Քեյսին նշել է, որ ԱՄՆ-ը կողմերից որեւէ մեկին աջակցության մասին ուղերձ չի հղել: «Մենք հասկանում ենք, որ այս պրոցեսը դեռ ավարտված չէ, եւ սա է պատճառը, որ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան այժմ մեկնում է Երեւան, որպեսզի տեսնի, թե ինչ կարող է անել կողմերին միջեւ քննարկումներ նախաձեռնելու համար: Միանշանակ է, որ նա խոսելու է ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»- ընդգծել է խոսնակը: Միաժամանակ, Քեյսին նշել է, որ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Հայաստանի կառավարության անդամներին համոզելու է, որ երկրում իրավիճակն արդեն հանդարտվել է, եւ հարկավոր է վերացնել արտակարգ դրությունը:
Չեզոքությունը` որպես ընդդիմությանը թշնամի չցուցադրելու միջոց
Ռուսական «Գազետա» պարբերականը երեկ հրապարակել է «Չեզոքություն ռուսական ձեւով» վերնագրած մի հոդված, որում անդրադարձ է արվում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրա շուրջ Ռուսաստանի արձագանքին:
Հոդվածագիրը նշում է, թե ռուսաստանյան հեռուստատեսությունը երեւանյան իրադարձությունների շուրջ լռության պատ է կանգնեցրել, ինչը ստիպում է հիշել սովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի ժամանակները, երբ մարդիկ այսպես կոչված «թշնամական ռադիոկայաններից» են տեղեկացել առավել հրատապ նշանակության իրադարձությունների մասին: «Ռուսական չեզոքությունը» արդյունքում հանգեցրել է նրան, որ ոչ մի ընդդիմություն, ոչ մի հանրահավաք եւ այն ցրելու ոչ մի գործողություն, կարծես, չի էլ եղել»,- զարմանք է հայտնում հեղինակը: «Գազետա»-ն գրում է, թե Կրեմլը հորինել է հայաստանյան ընդդիմությանը որպես թշնամի չցուցադրելու մեկ տարբերակ, այն է` ընդհանրապես ցույց չտալ ընդդիմությանը: «Չեզոքությունը բարդ արվեստ է, այն կարելի է համեմատել ֆրակ կրելու հետ, նա, ով սովոր է զինվորական հագուստ կրել՝ ֆրակին դժվարությամբ է հարմարվում»,- եզրափակել է հոդվածագիրը:
Ոստիկանները ծեծել են պատգամավորին
Ըստ հավաստի տեղեկությունների, մարտի 1-ին ձերբակալված ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ Մալխասյանի ճակատագրին են արժանացել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` անազատության մեջ գտնվող այլ համախոհներ եւս:
Աբգարյանը հացադուլ է հայտարարել
Մարտի 3-ին ձերբակալված եւ ԱԱԾ մեկուսարանում գտնվող ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը, նույն օրվանից հացադուլ է հայտարարել:
Ինչպես լրագրողներին հայտնել է Աբգարյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը, հացադուլավորին այցելել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը: Ավելացնենք, որ այսօր Երջանիկ Աբգարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Հազարամյակի մարտահրավերները» կդադարեցվի՞
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացվող օգնությունից:
Ուելթը, մասնավորապես, նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հատկացվող օժանդակության հոսքը պետք է դադարեցվի, քանի դեռ չկա մարտի 1-ի եւ 2-ի բռնությունների ամբողջական եւ անկախ գնահատական»,- կարծիք է հայտնել ամերիկացի մասնագետը «Eurasia View» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում: «Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները պետք է անեն մի բան` չհավակնեն ասել, որ ժողովրդավարական առաջընթաց կա այնտեղ, որտեղ նման բան չկա: Մի բան է փողոցին լավատեսության առիթ տալուց խուսափելը, մեկ այլ բան` բարձրաձայնել «մանկական քայլերի» մասին, երբ դրանք բացակայում են»,- ասել է Քորի Ուելթը: «Հայաստանի պարագայում անսովոր է այդ երկրի հետ սովորականի պես գործ ունենալու ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ցանկությունն այն դեպքում, երբ գործ ունենալու հարց չկա` Հայաստանը Արեւմուտքի համար անվտանգության, կամ էներգետիկ գործընկեր չէ»,- փաստել է ամերիկացի փորձագետը:
Կաթսան դեռ եռում է
«Christian Science Monitor» Մոսկվայի ԱՊՀ-ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը ամերիկյան «Christian Science Monitor» պարբերականին երեկ տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, թե չնայած Հայաստանի իշխանություններին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրադրությունը, սակայն «կաթսան դեռ եռում է»:
Նրա խոսքերով, հայաստանյան իշխանությունները կափարիչով փակել են եռացող կաթսան, բայց կաթսան դեռ եռում է»: Իր հերթին, հայաստանյան վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ Մոսկվայի Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը նույն պարբերականի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածաշրջանում գրեթե ավանդույթ է դառնում ընտրությունների արդյունքների հետ ընդդիմության չհամաձայնվելը եւ փողոց դուրս գալը: «Հայաստանյան իրադարձությունները «դեժավյու»-ի զգացում են առաջացնում»,- նշել է նա: «Christian Science Monitor»-ը մեջբերել է նաեւ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի այն խոսքերը, թե «իրավիճակը երկրում իսկապես շատ լուրջ է, հասարակությունը խորապես բեւեռացված է»: « Մենք դեռ երբեք նման բան չենք տեսել, սա մի ուժգին շոկ է»,-ասել է Իսկանդարյանը:
Սպանվել է Թոխմախի Մհերի մերձավորը
Ըստ ոստիկանության հաղորդագրության, մարտի 4-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին են հայտնել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի թիվ 2 տան մոտից գլխի հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1972 թ. ծնված Արսեն Գալստյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը, հրազենից կրակելով, սպանել է Ա. Գալստյանին: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում: Ըստ որոշ տեղեկությունների, սպանվածը եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մերձավորներից:
ԱՄՆ-ը մտահոգված է
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Թոմ Քեյսին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Lեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկու օր առաջ տեղի ունեցած բախումներով, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ միջադեպը չկրկնվի»,-ընդգծել է պետքարտուղարության խոսնակը: Միաժամանակ, Քեյսին ընդգծել է, թե Կոսովոյի անկախացումը չի կարող նախադեպ լինել աշխարհի որեւէ այլ հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի համար: Միաժամանակ, Քեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, իսկ Հայաստան ժամանելուց առաջ արդեն այցելել է Բաքու, որտեղ փոխանցել է ԱՄՆ-ի մտահոգությունները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների հնարավոր վերսկսման հետ:
Միաժամանակ, երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ պաշտոնական Մոսկվան խորապես մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում մարտի 3-ից 4-ը հրադադարի ռեժիմի խախտման փաստի առթիվ: ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի այն վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Հայտարարությամբ հակամարտող կողմերին կոչ է արվել բոլոր ջանքերը գործադրել ստասուս քվո վիճակը վերականգնելու ուղղությամբ:
Բրայզան պահանջելու է չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը
Այսօր Բաքվից Երեւան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
Այսօր Բաքվից Երեւան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Այսօր երեկոյան նախատեսված է Բրայզայի հանդիպումը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Մեթյու Բրայզան «Ասոշիեյթեդ փրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ մտադիր է Երեւանում խստորեն դատապարտել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները: Նույն գործակալության տեղեկացմամբ, Բրայզան մտադիր է ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի արտակարգ իրադրությունը, եւ խնդրել կողմերին իրենց վիճաբանությունը փողոցներից տեղափոխել բանակցությունների սեղանի շուրջ: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմ Քեյսին երեկ հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ Մեթյու Բրայզան Հայաստանի կառավարությանը կոչ է անելու վերացնել արտակարգ դրությունը: Քեյսին նշել է, որ Բրայզան Հայաստանի կառավարությանը հորդորելու է, որ այժմ, երբ իրավիճակը հանդարտվել է, շատ կարեւոր է, որպեսզի արտակարգ դրությունը վերացվի: Պետքարտուղարության խոսնակը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է նաեւ մամուլի, այդ թվում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նկատմամբ Հայաստանում կիրառվող սահմանափակումներով: «Մենք կցանկանայինք, որպեսզի դրանք վերացվեն»,- շեշտել է Քեյսին:
Չեն մեկնում
Մարտի մեկի ողբերգական իրադարձություններից հետո երբեմն տարբեր մարդկանց շուրթերից այսպիսի խոսակցություններ են լսվում, թե այս երկրում այլեւս հնարավոր չէ ապրել, թե պետք է հեռանալ:
Մայրաքաղաքի մի շարք ավիատոմսարկղերում կատարած մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության արտահոսքը, բարեբախտաբար, վերջին օրերին չի ավելացել եւ վերը նշված խոսակցությունները, թերեւես միայն պահի թելադրանքի ծնունդ էին գոնե առայժմ եւ գոնե այս պահի տվյալների համաձայն: Ավիատոմսարկղերից մեկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ ամսի մեկից այս կողմ շուրջ 10 տոմս է վաճառվել եւ այդ մարդկանց կեսը միաժամանակ նաեւ ետդարձի տոմս է գնել: Մեկ այլ աշխատակցուհու խոսքերով էլ, թեեւ վերջին տարիներին արտագաղթը բոլորովին չի նվազել, սակայն կոնկրետ ամսի մեկի հետ կապված արտառոց փոփոխություններ չեն նկատվում: Նա նաեւ տեղեկացրեց, որ չնայած մեկնողների թիվը չի ավելացել, սակայն տուրիստական շատ խմբեր հայտնի դեպքերից հետո հրաժարվում են գալ Հայաստան եւ չեղյալ են հայտարարում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները. վախենում են: Ինչեւէ: Ավիատոմսերի վաճառքի ծավալները չավելանալը թերեւս երկու բան կարող է նշանակել. կա’մ մարդիկ չեն ընկճվել եւ չեն պատրաստվում իրենց երկիրը թողնել բախտի քմահաճույքին ու հեռանալ, կամ էլ մտմտում են մեկնելու մասին, պարզապես դա ավելի վաղ անել չէին կարող: Հուսանք, որ ավիատոսմեր չգնելու պատճառը միայն նշվածներից առաջինն է:
Ցույց Ամերիկայում
Երեկ Լոս Անջելեսի «Լիթլ Արմենիա» թաղամասում կայացել է բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի հազար մարդ:
Ցուցարարները բողոքել են մարտի 1-ին Երեւանում խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների դեմ եւ ի նշան բողոքի վառել են Սերժ Սարգսյանի նկարները: Մի խումբ երիտասարդներ էլ բողոքի ցույց են արել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի Լոս Անջելեսյան տան դիմաց: Ցույցի ժամանակ ելույթ ունեցողները հայտարարել են, որ բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի որ սփյուռքի կատաղությունը անսահման է: Ցույցին մասնակցել են Կալիֆորնիայի մի շարք քաղաքներում ապրող հայեր:
Խոշտանգվել են
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հրապարակել է ոստիկանության կողմից խոշտագված երկու անձանց անուններ:
Ըստ այդմ, ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել Գրիզելդա Ղազարյանը եւ Գոհար Ղազարյանը: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ Հելսինկյան նախաձեռնությանը:
Փախե՞լ են
Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է տարել իր ընտանիքի անդամներին:
Ուշագրավն այն է, որ Սարգսյանի ընտանիքի Հայաստանում գտնվելու հանգամանքը չեն կարողանում հաստատել անգամ վարչապետի ընտանիքի մտերիմները:
դեմ են սահմանափակմանը
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը խստորեն դեմ է Հայաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը:
Խորհրդի` մարտի 5-ին, տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «մարտի 2-ին ուժի մեջ մտած արտակարգ իրադրության կանոնների համաձայն, լրատվամիջոցները ներքաղաքական խնդիրները լուսաբանելիս պարտավոր են օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից»:
«Ամերիկայի ձայն» հեռուստակայանի հայկական ծրագիրը եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծրագրերը այլեւս չեն հեռարձակվում տեղական կայաններով: Ավելին, ինտերնետային հասանելիությունը սահմանափակվել էª որպես կառավարության այն ջանքերի մի մաս, որոնք ուղղված են լուրերի եւ տեղեկատվության վերահսկողությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ճգնաժամը խորացել է փետրվարի 19-ի վիճարկվող ընտրություններից հետո», - ասված է հայտարարության մեջ: «Գրաքննությունը եւ լրատվամիջոցների վրա ճնշումները հակասում են ժողովրդավարությանը», - ասել է ԱՄՆ-ի ոչ ռազմական միջազգային հեռարձակումները վերահսկող Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Ք. Գլասմանը: - «Մեր հեռարձակողները ցանկանում են ծառայել Հայաստանի լսարանինª տրամադրելով նրանց հավաստի լուրեր եւ տեղեկատվություն այս կրիտիկական պահին: Ցավոք, դա այս պահին հնարավոր չէª եթե դու ինտերնետի համբերատար եւ ցանցի բոլոր հնարավորություններից օգտվող այցելու չես»:Անցյալ շաբաթավերջի բռնությունների ընթացքում ոստիկանության կողմից Երեւանում ծեծի էր ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի վարորդը` թեեւ ներկայացել էր որպես լրատվամիջոցի աշխատակից, իսկ «Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակցուհին, ով նույնանման ցույց էր լուսաբանում, ներքին զորքերի կողմից քաշքշոցի ու սպառնալիքների էր ենթարկվել: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը անկախ դաշնային մարմին է, որը վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը վայելող միջազգային հեռարձակումը` ներառյալ «Ամերիկայի ձայն»-ը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը: Իր հեռարձակման ծառայությունների միջոցով Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը ԱՄՆ-ի եւ երկրի ղեկավարության համար ապահովում է անմիջական կապ 155- միլիոնանոց լսարանի հետ ամբողջ աշխարհում: Ներկայումս խորհրդի անդամների թվում են Ջեյմս Գլասմանը, Խոակին Բլայան, Բլանկետա Քուլումը, Դ. Ջեֆրի Հիրշբրեգը, Էդվարդ Կաուֆմանը եւ Սթիվեն Սիմոնսը: Ի պաշտոնե խորհրդի անդամ է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:
սադրիչները դուրս էին գալիս ոստիկանների շարքերի հետեւից
Գրիգոր Լուսավորիչ պողոտայի բնակիչներից շատերը, որոնք իրենց պատուհաններից հետեւել են այդ փողոցում տեղի ունեցած մարտի 1-ի գիշերվա իրադարձություններին, արձանագրել են, թե ինչպես են ոստիկանության շարքերից դուրս գալիս խմբեր, քարեր ու բենզինով լիքը շշեր նետում խանութների վրա ու նորից ոստիկանների միջով հանգիստ հետ գնում:
Քաղաքացիները վկայում են, որ նույն Երեւանի քաղաքապետարանի վրա հարձակված խումբը դուրս է եկել ոստիկանների շարքերից, ոստիկանները «սիրուն» ճանապարհ են բացել նրանց համար եւ այդ նույն խումբը կրկին վերադարձել է ոստիկանների շարքերի հետեւը: Նույնը տեղի է ունեցել նաեւ մյուս օբյեկտների վրա կատարված հարձակումների ժամանակ: Ամենազավեշտականն այն է, որ ոստիկանության տեսագրությունների մեջ անգամ կան կադրեր, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են նույն Լֆիկ Սամոյի խանութը «թալանած» մարդիկ հանգիստ այդ ապրանքը տանում ոստիկանների կողքով եւ որեւէ ոստիկան չի միջամտում եւ չի փորձում կանգնեցնել թալանչիներին: Եւ բացի այն, որ մինչ «Երեւան սիթիի» իշխանական օպերացիան սույն խանութի ապրանքի հիմնական մասը հանված է եղել խանութից եւ տեղափոխվել է այլ վայր, նաեւ վկայություններ կան, որ մնացած ապրանքը, որ խանութից հանվել է օպերացիայից հետո, իրենց մեքենաներով տարվել է տարվել է այլ վայր, ըստ ամենայնի, իրենց պահեստենրը, մի փոքր մասն էլ «Լֆիկի» բաշիբոզուկները տարել լցրել են ոստիկանների մեքենաները, որ հետո հանրահավաքի մասնակիցների վրա գործ սարքեն:
դատարկել են մինչ հարձակումը
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` «Լֆիկ Սամոյին», պատկանող «Երեւան սիթի» խանութների ցանցի աշխատակիցները վկայում են, որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երեւան սիթիի» ողջ ապրանքի հիմնական մասը դատարկված է եղել մինչ մարտի 1-ի գիշերվա
հարձակումը այդ խանութի վրա:
Այսինքն, «Լֆիկի» սույն խանութի «թալանը» նախօրոք ծրագրված է եղել եւ դրա տերն իր բաշիբոզուկների հետ այնտեղ գտնվող ապրանքի մի մասը տեղափոխած է եղել այլ վայր եւ թույլ է տվել, որ «ոտատակ» գնա ապրանքի շատ քիչ մասը միայն: Ի դեպ, խանութի «թալանի» տեսագրության մեջ մարդիկ հստակ ճանաչել են «Երեւան սիթին» ավիրողներին: Դրանք եղել են հենց նույն խանութի աշխատակիցները, որոնք երկաթե ձողերը ձեռքներին, աջ ու ձախ ջարդուփշուր են արել իրենց տիրոջ խանութը: Այսինքն, տվյալ դեպքում մարդկանց մեջ կասկած իսկ չկա, որ «Երեւան սիթիի» ավերածությունը կազմակերպված է եղել հենց իշխանությունների կողմից, իսկ օպերացիան իրականացրել են նրա բաշիբոզուկները:
*http://hnazarian.blogspot.com/2008/03/samizdat-volume-14.html
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
07.03.08 (March 7, 2008)
ՍԴ-Ն ԳՆԱՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների քննարկումը: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Վահե Գրիգորյանը եւ Պարգեւ Օհանյանը հանդես եկան եզրափակիչ խոսքերով, իսկ պատասխանող կողմը շարունակեց պնդել իրենց իրականացրած կեղծիքները: Այդքանով, ՍԴ-ն ավարտեց դիմումների քննարկումը եւ գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Ստորեւ ներկայացնում ենք փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքն ամբողջությամբ.
«Ի լրումն նախկինում մեր կողմից ներկայացված դիմումի եւ բացատրությունների` սույն ամփոփիչ ելույթում ընդամենը հակիրճ կանդրադառնանք հետեւյալ 3 հարցադրումներին.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջամտել է նախընտրական քարոզչությանը, իրականացրել է նախընտրական քարոզչություն հօգուտ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ դիմողի: Սույն հանգամանքը որեւէ կերպ չի առարկվել պատասխանողների կողմից: Ավելին,ի պատասխան մեր հարցի` պատասխանողի ներկայացուցիչ Գ. Ազարյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը «ոչ թե զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, այլ քաղաքական գործունեությամբ»: Իրականության մեջ սա ոչ թե առարկություն էր մեր պնդմանը, այլ դրա հաստատումը, քանի որ նախընտրական քարոզչությունը քաղաքական գործունեության ամենավառ դրսեւորումներից է: Ավելին, դատարանի հարցերից մեկին պատասխանելիս նույն ներկայացուցիչը իր խոսքում բառացիորեն նշեց, որ ներկայացված քաղաքական գործունեության մեջ որոշակիորեն կային նախընտրական քարոզչության տարրեր: Բացի այս, եթե մի պահ վերանանք մեր բոլոր առարկություններից առ այն, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003թ.-ին, ապա զուտ պաշտոնական վիճակագրության հիման վրա նրան կողմ են քվերակել ընտրողների 1 մլն-ից ավելին: Դատարանին խնդրում ենք այս թվին համադրել Սերժ Սարգսյանին ընտրված համարելու համար անհրաժեշտ այն 46.000 ձայները, որոնք նրա համար ապահովել են մեկ փուլով ընտրվելու հնարավորություն: Մի±թե Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս երկրում չունի 46.000 համակիրներ եւ ընտրողներ, որոնք նրա կոչով եւ հորդորով իրենց ձայնը կտային թեկնածու Սերժ Սարգսյանին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում ձեւավորված թեկնածուների միջեւ պայմանների հավասարության վերաբերյալ թեկնածուի ներակայացուցիչը Բարձր դատարանի առջեւ հայտնեց, որ այդ հավասարությունը կարող է լինել միայն հարաբերական: Ըստ էության չենք կարող առարկել այն փաստարկին, որ հավասարությունը բացարձակ չի կարող լինել ամեն դեպքում, սակայն եթե հարաբերական հավասարության սահմանը ընդգրկում է նաեւ վարչապետի լիազորությունների ծավալը, ապա այդ դեպքում ո±րն է անհավասարությունը: Վարչապետի լիազորությունների ծավալից առավել լիազորություններ ունի միայն հանրապետության Նախագահը, որը, ինչպես մեր ընդդիմախոսներն են պնդում, պարտավոր չէ նախընտրական քարոզչության մասնակցելիս դադարեցնել իր լիազորությունները: Փաստորեն, հարաբերական հավասարության սահմանը ներառում է այն առավելագույնը, որից դուրս այլեւս չկա որեւէ լիազորություն կամ դիրքի առավելություն: Այս դեպքում տարակուսելի է, թե ինչու է առհասարակ օրենսդրորեն ամրագրված թեկնածուների միջեւ հավասարության ապահովման պայմանը, այն դեպքում, երբ թեկնածուների միջեւ անհավասարությունը տեսականում եւ գործնականում անհնար է: Մեր կարծիքով հարաբերական հավասարության սահմանը ոչ մի դեպքում իր մեջ չի կարող ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորություններից եւ ոչ մեկը:
3. Ընդամենը 29.02.2008թ. մեր դիմումի մեջ այս դատարանին մենք կանխատեսումների ձեւով դատողություններ էինք ներկայացրել առ այն, որ ինչքան վտանգավոր կլիներ մեր երիտասարդ հանրապետության ժողովրդավարության համար Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքաղաքական հարցերի հորձանուտում ներքաշվածությունը, եւ ինչ անդառնալի վնաս կհասցվեր մեր երկրում մարդկանց ազատություններին եւ իրավունքներին Զինված ուժերի` սահմանդրորեն ամրագրված ներքաղաքական հարցերում չեզոքության պայմանի խախտումը: Արդեն 7 օր է` ներառյալ նաեւ սույն դատավարության ողջ ընթացքի համար մեր դատողություններն այլեւս կանխատեսումներ չեն. դրանք իրականություն են:
Պատմության ընթացքում շատ հազվադեպ է պատահում, երբ այս կամ այն համայնքի, պետության, հասարակության տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական պատասխանատվությունն ընկնում է արդարադատության ատյանի վրա:
Այս դատարանն իր որոշմամբ կհավաստի, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն եւ հավատարիմ այդ պետության սկզբունքներին:
Այս դատարանի պատասխանատվության ներքո է նաեւ պատասխանել, թե որքանով է մեր հանրապետությունը սոցիալական պետություն` հաշվի առնելով այն իրողությունը, որ վիճարկվող որոշման ուժի մեջ մնալը բացառելու է ցանկացած քաղաքացիական համերաշխության դրսեւորում: Իսկ քաղաքացիական համերաշխությունը ցանկացած սոցիալական պետության առաջնային բնութագրիչն է:
Ժողովրդավարության սկզբունքին հավատարիմ մնալը բացառվում է ցանկացած անազատ ընտրության իրականացմամբ: Եւ այս դատարանի հայեցողության սահմաններում է գտնվում որոշել, թե որքանով է գոյություն ունեցող փաստացի պետական կառույցը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:
Եւ ի վերջո, ամենակարեւորը` ճգնաժամը, որ առկա է մեր երկում պայմանավորված զանգվածային եւ համակարգված ընտրախախտումներով, ստանալու է իր լուծումը: Այն կարող է լինել ներքին ռեսուրսի կամ օտար միջամտությունների արդյունքում: Ներքին իրավական ռեսուրսը ամբողջությամբ սպառված է: Մնացել է միայն օտար միջամտությունների ռեսուրսը, որի կիրառումը մեր երիտասարդ հանրապետությանը արտաքին քաղաքական ասպարեզում որոշակի ազատություններից զրկելու վտանգ է պարունակում: Եւ ուրեմն, 8 դատավորների ուսերին է ծանրացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանի որոշումը: Հուսով եմ, որ այդ սահմանը համապատասխանելու է մեր Սահմանադրության նախաբանին»:
Ի դեպ, ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը մարտի 8-ի 24.00-ն է:
Սերժ Սարգսյանի տխուր ելույթի մեկնաբանությունները
Մարտի 6-ին կայացած կառավարության նիստում Սերժ Սարգսյանը մի տխուր ելույթ է ունեցել իր նախարարների առջեւ, որը ոչ թե պատասխաններ, այլ հարցեր է առաջացրել: Մեկնաբանենք Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ:
«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Եթե Սերժ Սարգսյանն ընդունում է, որ մեղավոր են նաեւ իրենք, ուրեմն իրենք պետք է բարոյականություն ունենան եւ առաջինը հրաժարական տան: Եթե վարչապետը չի կարողանում, ոստիկանապետը չի կարողանում, ազգային անվտանգության ծառայության պետը չի կարողանում կանխել իրադարձությունների ընթացքը, ուրեմն գործ ունենք ապաշնորհների հետ, ուրեմն նրանք բոլորը պետք է առաջինը հրաժարական տան: Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել նաեւ հոկտեմբերի 27-ը: Բայց հրաժարական տալու փոխարեն սկսեց պատժել 27-ի զոհերի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին բացահայտել հոկտեմբերի 27-ը: Հիմա չի կարողացել կանխել մարտի մեկը, բայց հրաժարական տալու փոխարեն խոսում է բոլորին պատժելու մասին:
------
«Մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Բա ինչպիսի~ բարոյական կորուստներ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո, միջազգային հեղինակության ինչպիսի~ կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ պիտի հանդուրժենք, որ սերժսարգսյանների նմանների շնորհիվ անընդհատ ունենանք մարդկային, բարոյական, նյութական, հեղինակության կորուստներ: Այդ ինչ բարոյականությամբ նրանց պիտի հանդուրժենք, նրանց հետ պիտի երկխոսության գնանք: Իսկ ավելի բարոյական չէ՞, որ նրանք ինքնակամ հեռանան:
----
«Հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, եւ այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ: Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է: Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»:
Մեկնաբանություն.
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի նախարարները չեն հավատում իրենց վարչապետին, չեն հավատում նրա ներկայացրած նյութերին, չեն հավատում պաշտոնական խողովակներով տրվող քարոզչությանը, չեն հավատում ոստիկանության ներկայացրած տեղեկատվությանը, չեն հավատում Ռոբերտ Քոչարյանի ելույթներում ասվածներին: Եթե հավատում են, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պիոների նման երդվում, որ դրանք ճշմարտություններ են: Ճշմարտությունն ապացուցելու համար չեն երդվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած բուրգն իրոք քանդվել է, իրոք ճաքեր է տվել եւ այն պահվում է ռեպրեսիվ ապարատի միջոցով: Պատկերացնու ե՞ք, եթե նախարարները հավատային իրենց վարչապետին, ի~նչ ոգեւորությամբ կլծվեին նրա ճշմարտությունները պաշտպանելու գործին:
-----
«Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը. որ բանակը կարողացավ կրակել սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների վրա՞, որ կարողացավ սադրել մարտի 1-ի իրավիճակը՞: Ադրբեջանական բանակը մեկ հարձակումով կարողանում է գրավել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պահպանած դիրքերը եւ մի քանի ժամ հետո միայն, երկու վիրավոր զինվոր թողնելով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կարողանում է ետ վերցնել գրաված դիրքերը: Սա պաշտոնական տեղեկատվությամբ: Իրականում խոսակցություններ կան, որ այդ դիրքերը դեռ ադրբեջանակլան բանակի ձեռքում են: Ինչո՞ւ, որովհետեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը ուղնուծուծով ներքաշված են Սերժ Սարգսյանի ներքաղաքական խաղերում, բանակը թողած պաշտպանում են Սերժ Սարգսյանի դիքերը: Նրանք պատրաստ են կորուստներ ունենալ նաեւ ղարաբաղյան դիրքերում, միայն թե պահպանեն Սերժ Սարգսյանին:
-------
«Բոլորիդ կոչ եմ անում լինել ակտիվ, լինել նախաձեռնող, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»,-ասում է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Իսկ եթե մեղավորը Սերժ Սարգսյանն է, ո՞վ պիտի հետամուտ լինի, որ նա պատժվի: Մենք իրավունք ունե՞նք ունենալ մեղավորներին պատժելու մեր հետամուտ լինելու իրավունքը: Եվ ինչու՞ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո 100 տոկոսով չխոստացավ պատժել մեղավորներին եւ ինչու՞ դա Սերժ Սարգսյանի համար պարտականություն չէր: Եվ ընդհանրապես, զարմանալի է չէ՞, որ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանի «Հայլուրն» այսքան ողբերգական տոներով չէր, այսքան շատ չէր խոստանում պատժել մեղավորներին, այսքան շատ երեւանցիներից կարծիք չէր հարցնում, որ դատապարտեն 27-ի կազմակերպիչներին: 27-ի գործը Քոչարյանը համարեց ուչաստկովիի բացահայտելու գորրծ, իսկ այսպիսի ծավալով գործ Քոչարյանն ու իր գլխավոր դատախազը դեռ չէին տեսել:
Իրեն «պատին դեմ տված իշխանությո՞ւն, թե` Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությո՞ւն
Ռուսական «FinTimes» ինտերնետային պարբերականը երեկ հրապարակել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններին նվիրված հոդված:
Դրանում, մադնավորապես, նշվում է, որ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը, ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները, որոնք իշխանությունների կողմից զսպվում են արյունահեղությամբ, եւ հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանը ոչ այնքան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է, որքան` Սերժ Սարգսյանի դեմ: «FinTimes»-ը գրում է, որ իրեն խայտառակ ընտրություններով վարկաբեկած իշխանությունը կրիտիկական պահին չդիմացավ եւ «ձեռքերին ազատություն տվեց»` մի ակնթարթում իր դեմ տրամադրելով ամբողջ միջազգային հասարակայնությանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումը գլխավորում է հենց այն նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 1980-ականների վերջերին իր կազմակերպած հանրահավաքներով կարողացավ Հայաստանում ջախջախել խորհրդային իշխանությունը: Հոդվածագիրը իրադարձությունների հետագա զարգացման մի քանի տարբերակներ է կանխատեսում: Ըստ հոդվածագրի, այն տարբերակները, որոնք ենթադրում են կողմերի միջեւ փոխզիջում, ճշմարտանման չեն, իսկ մյուս տարբերակները, որոնք ենթադրում են, որ արտակարգ դրության չեղյալ հայտարարումից հետո լարվածությունը ավելի կխորանա, Տեր-Պետրոսյանին կամ տանում են նախագահի նստավայր, կամ էլ` բանտ: «Երկու դեպքում էլ իշխող կոալիցիան վարկաբեկվելու է, ինչը վերջինիս համար ձեռնտու չէ»-կարծիք է հայտնում հեղինակը:
«Ռուսաստանի համար ի՞նչ է ներկայացնում իրեն «պատին դեմ տված» հայաստանյան իշխող կոալիցիան եւ ի՞նչ Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությունը»,-հարց է տալիս հեղինակը: «Այն, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից շատ կարեւոր երկիր է, կասկած չկա: Եվ, ի տարբերություն, Ռուսաստանի դեմ ագրեսիվորեն տրամադրված Վրաստանի կամ Ադրբեջանի, ուր ԱՄՆ-ը «նշանակել է իր մարդկանց» մենք դեռ Հայաստանը պահում ենք: Իսկ Հայաստանի նկատմամբ վերահսկողության կորստով Կրեմլը ամբողջությամբ կկորցնի Կովկասը»-եզրափակում է հոդվածագիրը:
ԱՄՆ-ի վերաբերմունքը կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ մարտի 7-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ քոչարյանին, Վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմադիր այլ քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Հանդիպումների ընթացքում նա խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան նաեւ նշել է, որ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը բոլոր կողմերի միջեւ երկխոսությունն է, ինչը խրախուսելու համար անհրաժեշտ է հանել լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները եւ վերականգնել մամուլի լիակատար անկախությունը:Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է, որ ոստիկանությունն ու դատարանները պետք է մանրակրկտություն ցուցաբերեն մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հետ կապված հետաքննություններում, որպեսզի քաղաքական ընդդիմության հանդեպ հալածանքների տպավորություն չստեղծվի: Մեթյու Բրայզան նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել երկրում:
Հանդիպել է Պրեսկոտի հետ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ինքն ամբողջությամբ համաձայն է Եվրամիության Նախագահության հայտարարության մեջ արտացոլված կետերի հետ, որը նա դիտում է իր սեփական դիրքորոշում եւ ակնկալում իշխանությունների համարժեք պատասխանն այդ հայտարարությանը:
Մահացել է Երվանդ Զախարյանի եղբայրը
Մարտի 4-ին մահացել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը: Նշվում է, որ Զախարյանի մահված պատճառ է եղել քաղցքեղը: Հիշեցնենք, որ Զախարյանը 2003-ից մինչեւ 2006-ի մայիսի 22-ը (Արթուր Բաղդասարյանի հրաժարակը ԱԺ նախագահի պաշտոնից) եղել է Օրինաց Երկիր կուսակցության եւ խմբակցության անդամ: Բաղդասարյանի հրաժարականից հետո Զախարյանը եղել է ՕԵԿ-ից թռած 11 պատգամավորներից մեկը: Ուշագրավն այն է, որ Զախարյանի մահվան մասին համառորեն լռություն են պահպանում հայրենի պատասխանատու լրատվամիջոցները:
Որ միտինգի չգնան
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մեր աղբյուրները, հետընտրական շրջանում բավականին ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել ԱԱԾ-ում: ԱԱԾ ղեկավարությունը ստիպում է իր աշխատակիցներին տուն գնալ բավականին ուշացումով, որպեսզի որեւէ մեկը հանկարծ չգնար ընդդիմության հանրահավաքներին: Բանն այն է, որ ԱԱԾ ղեկավարությունը պարզել է, որ իր աշխատակիցների մի մասը ոչ աշխատանքի բերումով հաճախում էին հանրահավաքներին:
Արտակարգ դրությունը միայն Երեւանում չէ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը: Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Վրացական հ/կ-ները դիմում են
Երեկ վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել պետիցիայով, որտեղ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին եւ դատապարտել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները: Այդ մասին վրացական հ/կ-ները հայտարարություն են արել «Շերատոն Մետեխի-Պալաս»-ում կայացած ասուլիսի ժամանակ: Միջազգային հանրությանն ուղղված պետիցիայում հ/կ-ների ներկայացուցիչները կոչ են արել պատժել հայկական իրավապահ մարմինների աշխատակիցներին, նպաստել ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակմանը, արտակարգ իրադրության վերացմանը, ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությանն ու հայկական ԶԼՄ-ների ժողովրդավարացմանը:
Սպանվածը Ապերն էր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության հաղորդագրության համաձայն մարտի 4-ին անհայտ անձը հրազենով կրակել եւ սպանել է 1972 թ. ծնված Արսեն Գալստյանին: Արդեն տեղեկացրել ենք, որ Գալստյանը եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մերձավորներից: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, սպանվածը Թոխմախի Մհերի աջ թեւերից մեկն էր, ով հայտնի էր Ապեր մականունով:
փորձում են չձանձրանալ
Երեւանի փողոցներում հանդիպող զինվորականների թիվը, կարծես, չի նվազում: Նրանք, որ հիմնականում երիտասարդ տղաներ են, արդեն քանի օր է իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են դրսում` անիմաստ հերթապահության կանգնելով:
Դա, իհարկե, առանձնապես հետաքրքիր զբաղմունք չէր լինի, եթե գոյություն չունենար աղջիկների հանգամանքը: Զինվորական երիտասարդները ժամանակն անտեղի չեն անցկացնում եւ շատ ուշադիր զննում են իրենց կողքով անցնող աղջիկներին: Եւ եթե հանկարծ նկատում են, որ իրենցից որոշակի հեռավորության վրա գտնվող ընկերը բաց է թողնում այդպիսի տեսարանը, անմիջապես ձայն են տալիս նրան: Որոշ ոստիկաններ, եթե կա այդպիսի հնարավորություն, փորձում են իրենց ձանձրույթը մեղմել երաժշտություն լսելով, որը միացնում են իրենցից մի քիչ հեռու կանգնած եւ իրենց պատկանող ավտոմեքենայում: Իսկ մայրաքաղաքի բնակիչները, որոնք գործի բերումով, ասենք` տրանսպորտի սպասելիս, ստիպված են լինում երկար կանգնել զինվորականների հարեւանությամբ, սկսում են մեկը մյուսին հարցնել. «Էս էրեխեքի՞ն ինչու են էստեղ բերել կանգնեցրել»: Նշենք նաեւ, որ գնալով արդեն սովորական է դառնում զինվորների եւ նրանց հարազատների հանդիպումների տեսարանները: Իրենց զինվորի համար հարազատները նաեւ ուտելիք են տանում: Ի դեպ, տեղեկություններ կան, որ մարտի մեկի իրադարձությունների ժամանակ էլ զինվորները, որոնք ժամեր շարունակ շրջափակման օղակի մեջ էին պահում ցուցարարներին, զանգահարել են տուն եւ խնդրել, որ իրենց ուտելիք բերեն:
http://samizdatam.blogspot.com/2008/03/070308.html
ընդհատակյա թերթ
www.Payqar.net
07.03.08
Խիստ շեշտադրումներ
Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը երեկ շարունակում էր մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:ՀՀ-ին վերաբերող հոդվածներ էին տպագրվել «Նյու Յորք Թայմս», «Ֆայնենշլ Թայմս», եւ մի շարք այլ համաշխարհային հեղինակություն ունեցող թերթերում: Հայաստանից հատուկ ռեպորտաժ էին տարածել նաեւ «Ռոյթերը», «BBC»-ին, «Ասոշիեյթիդ Փրես»-ը եւ այլն: «Այն բանից հետո, երբ Հայաստանի ընդդիմությունը սկսեց պայքարել անցյալ ամիս կայացած նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ, իշխանությունը երկրում դաժան արտակարգ դրություն մտցրեց: ԱՄՆ նախագահ Բուշը եւ Արեւմտյան մյուս լիդերները պետք է հասկացնեն Հայաստանի իշխանություններին, որ այդ պահվածն անընդունելի է եւ կարող է խաթարել Հայաստանի հետ հետագա հարաբերությունները»,-գրել էր «Նյու Յորք Թայմս»-ը, որտեղ նաեւ նշված էր, որ ականատեսները թերթի թղթակցին պատմել են, որ անցյալ կիրակի իշխանության ներկայացուցիչները զենքեր եւ պայթուցիկներ են տեղադրել քնած ցուցարարների շարքերում, այնուհետեւ հայտարարելով, թե ցուցարարները պատրաստվում են գրոհի, ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա: «Հաջորդ օրը գործող նախագահը տանկերը հանեց փողոց, արգելեց հանրահավաքները եւ հրամայեց ՀՀ ԶԼՄ-ներին հրապարակել միայն իր կառավարության տրամադրած տեղեկատվությունը»,-շարունակել է թերթը: «Նյու Յորք Թայմս»-ը գրում է նաեւ, որ Ջորջ Բուշը պետք է բարձրաձայն արտահայտվեր Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչը ավելի ազդեցիկ կդարձներ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Գրեթե նույն շեշտադրումներով են հանդես եկել նաեւ արեւմտյան վերը նշված թերթերը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Պրեսկոտին եւ Բրայզային
Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի եւ Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Պրեսկոտն անդրադարձել է նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը եւ նշել, որ նրա տեղեկացմամբ, այդ շրջանում արդեն ստեղծվել էր լուրջ իրավիճակ` կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հետ: Ներկայացնելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները` Պրեսկոտն անհրաժեշտ է համարել երկխոսության ծավալումը եւ հավաստիացրել, որ դրա համար եվրոպական միջազգային կառույցները կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները: ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների կրճատումը, բաց եւ հրապարակային քննության անցկացումը, ինչը եւս կնպաստի հասարակության վստահության բարձրացմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է հետընտրական զարգացումներին եւ կարեւորել տարբեր մակարդակներում երկակի ստանդարտների կիրառման բացառումը: Նա ներկայացրել է նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները եւ նկատել, որ ներկայումս Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությունը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը չի կարող օրինական համարվել եւ հասարակության մեջ կխորացնի դատական համակարգի նկատմամբ անվստահությունը: «Ժառանգության» ղեկավարը կարծիք է հայտնել, թե քիչ բան է արվում երկխոսություն ծավալելու համար. մասնավորապես, տրվում է միակողմանի տեղեկատվություն, ձերբակալվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պրեսկոտի այցը կնպաստի երկխոսության ծավալմանը:Իսկ երեկոյան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղար տեղակալի օգնական Մեթյու Բրայզային եւ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին: «Ժառանգություն» կուսակցության տրամադրած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող մարտահրավերները:
Այնուհետեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը Մեթյու Բրայզայի հետ են հանդիպել նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորները ներկայացրել են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված լարվածության լիցքաթափման վերաբերյալ իրենց մոտեցումները:
Ասենք, բոլորին ազատազրկեցին, հետո՞
«Մենք ոստիկանության տեսանյութերում տեսնում ենք, որ առանց որեւէ անձանագրություն կազմելու, առանց ընթերակաների, առանց համապատասխան ձեռնոցների եւ այլն, ոստիկանները ձեռք են տալիս Ազատության հրապարակում գտնվող զենք զինամթերքին:Այսինքն, եթե դրանք իրեղեն ապացույցներ են, ապա քրեական դատավարության մեջ կան հստակ չափանիշներ, թե ինչպես պետք է այդ իրեղեն ապացույցները հավաքվեն, ինչ որոշման հիման վրա, ինչ կարգով: Փաստացի, ոստիկանն իր ձեռքով ձեռք է տալիս զենքին: Հիմա ինչպե՞ս կարող է արտաքին դիտորդը համոզված լինի, որ այդ գործընթացը տեղի է ունեցել օրենքի սահմաններում, տեղի է ունեցել իրավաչափ, տեղի է ունեցել իրապես ինչ-որ հանցագործություն բացահայտելու եւ կանխելու համար: Ես կարող եմ որպես արտաքին դիտորդ ասել, որ այս զենքերը ինչ-որ մեկի կողմից, հենց նույն իրավապահների կողմից, կարող է բերել էին եւ այդտեղ տեղադրել»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նաեւ հայտարարել է, որ որեւէ անձի կարելի է բերման ենթարկել ոստիկանություն միայն որեւէ քրեական գործի շրջանակներում: Այնինչ արդեն փետրվարի 19-ից հետո եւ 19-ին էլ ներառյալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ վստահված անձինք, դիտորդներ, համախոհներ անհետացել են եւ գտնվել են ոստիկանության բաժանմունքներում: Մարտի 1-ի առավոտյան, ժամը 8-11.30-ը Զարուհի Փոստանջյանն ականատես է եղել, թե ինչպես են ծեծված, արյունահոսող վերքերով մարդկանց բերում ոստիկանության բաժանմունք, հետո բաժանմունքից սեփական համարանիշներով մեքենաներով տանում էին հայտնի չէ, թե ուր: «Այնտեղ կար անչափահաս, 10-12 տարեկան երեխա: Մինչդեռ օրենքն ասում է, անչափահաս երեխային, հղի կնոջը բերման ենթարկելու իրավունք չունեն: Ինչպես էր այդ երեխան` ծեծված վիճակում այնտեղ հայտնվել, ո՞ւր տարան այդ երեխային, բացարձակ պարզ չէ»- հարցրել է պատգամավորը: Նա ասել է նաեւ, որ տեսել է, թե ինչպես են բազմաթիվ ծեծված մարդիկ, արյունահոսող վերքերով դուրս հանվում ոստիկանության բաժանմունքից: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը համապատասխանում ԵԽ-ի առաջ ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին, Զարուհի Փոստանջյանն ասել է, որ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը մենք պարտավոր էինք եվրոպական կոնվենցիայի 15 հոդվածի համաձայն, անհապաղ այդ մասին տեղյակ պահել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, քանի որ մենք վավերացրել ենք այդ կոնվենցիան: Ընդ որում, ըստ տիկին Փոստանջյանի, դա պետք է արվեր ոչ թե 1 էջի վրա, այլ դա պետք է լիներ հստակ հիմնավորված փաստաթուղթ, թե որն է արտակարգ դրություն մտցնելու հիմքը: Դա, սակայն, չի արվել: Այսինքն, այդ պահին, ըստ պատգամավորի, խախտվել են կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Բացի այն, որ ԵԽ գլխավոր քարտուղարին այդ մասին տեղյակ չի պահվել, նաեւ անհիմն կասեցվել է որոշ լրատվամիջոցների գործունեությունը: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ այն ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան փետրվարի 19-ին, հասարակության լայն շերտերը չէին կարող դուրս չգալ փողոց եւ իրենց դժգոհությունը չհայտնել: Մարդիկ հասկանում էին, որ իրենց իրավունքները կոպտորեն ոտնահարվել են եւ չէին կարող լռել: Այն հարցին, թե արդյո՞ք միջազգային ճնշումները բավարար են, որ այսօր իշխանությունների կողմից մարդկանց վրա կիրառվող ճնշումները կանխվեն, պատգամավորը պատասխանել է,- «Մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ենթարկվել են բռնությունների ու ապօրինությունների, պետք է հետամուտ լինեն եւ մինչեւ վերջ իրավական հարթության մեջ իրենց բողոքները տեղ հասցնեն»: Ըստ նրա, բավական շատ նյութ կա, որ իրավապահ մարմինները թե’ մարտի 1-ի առավոտյան, թե երեկոյան չեն գործել օրենքի շրջանակներում: Այսինքն, երբ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է բռնություն, որեւէ հիմք չի եղել դրա համար: «Նրանք կիրառել են նաեւ էլեկտրաշոկ: Ու քնած կնոջ, երեխաների նկատմամբ նման ձեւով կիրառված ուժը, բնական է, պետք է զայրույթ առաջացներ: Բայց իշխանությունն ուներ ջրցան մեքենաներ, գոնե դա օգտագործեին, ոչ թե զենք: Մահտեսյանն ասում է` հրազեն չի կիրառվել: Բայց 8 զոհվածներից առնվազն մեկին ես գիտեմ, որ հրազենից է մահացել: Այսինքն, արդեն ոչ լիարժեք տեղեկատվություն են տալիս, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» կուսակցությունն այժմ զբաղված է մարտի 1-ի զոհերի իրական թիվը ճշտելով: Դա, սակայն, բավական բարդ գործ է, քանի որ իշխանությունների կողմից ամեն կերպ փորձ է արվում այդ թիվը գաղտնի պահել: Ի դեպ, այս օրերին իրավապահ համակարգում այնպիսի խայտառակ իրավիճակ է տիրում եւ այնքան մարդու են փաստացի անազատության մեջ պահում, որ անգամ իրենք չգիտեն, թե որ քննիչը որ գործով է զբաղվում: Իսկ փաստաբաններին էլ օրերով թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալների հետ: Մի խոսքով, ըստ պատգամավորի, ամբողջ այս նախաքննությունը բավական տարերային բնույթ է կրում, քանի որ իշխանությունների մոտ խուճապային վիճակ է ու հենց այդ խուճապն էր պատճառը, որ նրանք գնացին բռնությունների: «ՀՀ-ում նախագահի պաշտոնում պաշտոնավարող անձն իրեն հռչակել է Սադամ Հուսեյն: Ես այդպես եմ գնահատում, որովհետեւ արտակարգ դրությունը մտցվել է կոնվենցիայի խախտմամբ: Եթե նման պայմաններում արձակվում է հրամանագիր, որով փակվում են ԶԼՄ-ներ, տեղի են ունենում զանգվածային բռնաճնշումներ, մարդու իրավունքների սահմանափակում, զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումները, ահաբեկում, նախ, այդ ամենի համար պետք է պատասխան տա հրամանագիր տվողը: Ինչքա՞ն կարող են այսպես պահել: Որքա՞ն մարդ պիտի ազատազրկեն: Յուրաքանչյուր ազատազրկված անձ իր հետեւից ունի մի մեծ բանակ, որոնք նույնպես դառնում են մի հսկայական զանգված, որոնք նույնպես դեմ են այդ գործողություններին: Ասենք, բոլորին ազատազրկեցին, հետո՞: Նրանք ընտրել են մի ճանապարհ, որը նախապես դատապարտված է: Լավ, մենք մեկ ամիս հետո ինչպե՞ս ենք ապրելու: Հրամանագիր ստորագրողը չի գնահատել, թե ինչ հետեւանքներ է այն ունենալու»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Դիմելու են Եվրադատարան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:Այս մասին տիկին Փոստանջյանը հայտարարել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան հարցրել են, թե ինչու այն գիշերը, երբ Քոչարյանն ԱԺ-ին նախագիծ էր ներկայացրել Երեւանում արտակարգ դրություն մտցնելու մասին, «Ժառանգություն» խմբակցությունն այլ նախագիծ չի ներկայացրել: «Այդ պահին եթե մենք որեւէ նախագիծ ներկայացնեինք, միեւնույն է, որեւէ ազդեցություն չէր ունենալու: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով: Մենք ներկայումս պատրաստում ենք բողոք` միանգամից դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանն ունի նման ընթացակարգ, որը նման իրավիճակներում նախատեսում է միանգամից դիմել այնտեղ, երբ որեւէ երկրի պետական մեխանիզմներն արդյունավետ չեն»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով, այս ճանապարհով պայքարն ավելի արդյունավետ կլինի, քան եթե իրենք Աժ-ին նախագիծ ներկայացնեին, որը, միեւնույն է, չէր անցնելու, որովհետեւ, ըստ նրա, մենք ունենք ԱԺ, որը շատ հեշտ ու հանգիստ, առանց որեւէ իրավական ու բարոյական հիմքերի կարողացավ հանձնել 4 պատգամավորների: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող պատգամավորների մասին է` Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ Խաչատուր Սուքիասյանի, որոնց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: «Դատախազի նման միջնորդագրի դեպքում մեր պատգամավորները նման քայլի չպետք է դիմեին եւ չպետք է հանձնեին մեր այդ 4 գործընկերներին»,- երեկ ասել է Զարուհի Փոստանջյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանում հայտարարված արտակարգ դրության հրամանագրի օրինականությունը վիճարկելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց կուղարկի, ըստ ամենայնի, արդեն վաղը:
Դիմելու են Հաագա
Խիստ հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆրանսահայ մի շարք փաստաբաններ պատրաստվում են դիմել Հաագայի դատարան` պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին:Արդեն Քոչարյանի դեմ պատրաստվում է գործ` կապված 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ:
«Սպեցնազի» հագուստ` թիկնապահներին
Ըստ Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ դրա մոտակայքի բնակիչների, ովքեր իրենց պատշգամբներից ականատես են եղել մարտի 1-ի գիշերվա դեպքերին, այդ փողոցներում են գտնվել զինված բազմաթիվ մարդիկ Ազգային անվտանգության ծառայության «սպեցնազի» համազգեստով:«Սպեցնազի» շորերով այդ մարդկանց հագին, սակայն, եղել են տարբեր կոշիկներ: Իսկ ինչպես հայտնի է, «սպեցնազի» համազգեստն առանձնանում է եւ բոլորը կրում են միեւնույն ձեւի համազգեստ ու կոշիկներ: Արդեն հավաստի տեղեկություններ կան այն մասին, ԱԺ պատգամավորներ Լֆիկ Սամոյի, Ալյուր Լյովիկի եւ մի քանի այլ մականունավոր պատգամավորների թիկնազորին բաժանվել է «սպեցնազի» հագուստ եւ հենց նրանք են կրակել ժողովրդի վրա: Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ «դեպքի» վայրում է եղել նաեւ անձամբ Ալյուր Լյովիկը:
3-ի վիճակը ծանր է
Ըստ REGNUM գործակալության տվյալների, մարտի 1-ի հայտնի դեպքերից տուժածներից 3-ը գտնվում են շատ ծանր վիճակում:Նրանցից մեկը կրիտիկական վիճակում է, եւ գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի վերակենդանացման բաժնում, մյուս 2-ը գտնվում են «Արմենիա» հանրապետական-կլինիկական հիվանդանոցում:
Ինտենսիվ հանդիպումներ
Մարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսսովը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերը և այլ անձինք:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը` հիմնված ԵՄ Նախագահության մարտի 4-ի հայտարարության վրա, որը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստել է Սահմանադրական դատարանում ունեցած իր ելույթում, նա ընդունում է ամբողջությամբ և համարում իրավիճակից դուրս գալու լավագույն առաջարկը:
Մարտի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնը, ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև վերջին օրերին շփման գծում արձանագրված զինադադարի խախտման դեպքերին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:
փորձում են չձանձրանալ
Երեւանի փողոցներում հանդիպող զինվորականների թիվը, կարծես, չի նվազում: Նրանք, որ հիմնականում երիտասարդ տղաներ են, արդեն քանի օր է իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են դրսում` անիմաստ հերթապահության կանգնելով:Դա, իհարկե, առանձնապես հետաքրքիր զբաղմունք չէր լինի, եթե գոյություն չունենար աղջիկների հանգամանքը:
Զինվորական երիտասարդները ժամանակն անտեղի չեն անցկացնում եւ շատ ուշադիր զննում են իրենց կողքով անցնող աղջիկներին: Եւ եթե հանկարծ նկատում են, որ իրենցից որոշակի հեռավորության վրա գտնվող ընկերը բաց է թողնում այդպիսի տեսարանը, անմիջապես ձայն են տալիս նրան: Որոշ ոստիկաններ, եթե կա այդպիսի հնարավորություն, փորձում են իրենց ձանձրույթը մեղմել երաժշտություն լսելով, որը միացնում են իրենցից մի քիչ հեռու կանգնած եւ իրենց պատկանող ավտոմեքենայում: Իսկ մայրաքաղաքի բնակիչները, որոնք գործի բերումով, ասենք` տրանսպորտի սպասելիս, ստիպված են լինում երկար կանգնել զինվորականների հարեւանությամբ, սկսում են մեկը մյուսին հարցնել. «Էս էրեխեքի՞ն ինչու են էստեղ բերել կանգնեցրել»: Նշենք նաեւ, որ գնալով արդեն սովորական է դառնում զինվորների եւ նրանց հարազատների հանդիպումների տեսարանները: Իրենց զինվորի համար հարազատները նաեւ ուտելիք են տանում: Ի դեպ, տեղեկություններ կան, որ մարտի մեկի իրադարձությունների ժամանակ էլ զինվորները, որոնք ժամեր շարունակ շրջափակման օղակի մեջ էին պահում ցուցարարներին, զանգահարել են տուն եւ խնդրել, որ իրենց ուտելիք բերեն:
ԱՄՆ-ի վերաբերմունքը կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ մարտի 7-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ քոչարյանին, Վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմադիր այլ քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
Հանդիպումների ընթացքում նա խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան նաեւ նշել է, որ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը բոլոր կողմերի միջեւ երկխոսությունն է, ինչը խրախուսելու համար անհրաժեշտ է հանել լրատվամիջոցների վրա դրված սահմանափակումները եւ վերականգնել մամուլի լիակատար անկախությունը:Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է, որ ոստիկանությունն ու դատարանները պետք է մանրակրկտություն ցուցաբերեն մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հետ կապված հետաքննություններում, որպեսզի քաղաքական ընդդիմության հանդեպ հալածանքների տպավորություն չստեղծվի: Մեթյու Բրայզան նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները կախված կլինեն այն բանից, թե ինչ արագությամբ Հայաստանի իշխանությունները կկարողանան ժողովրդավարական ինստիտուցիոնալ դաշտ ձեւավորել երկրում:
Իրեն «պատին դեմ տված իշխանությո՞ւն, թե` Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությո՞ւն
Ռուսական «FinTimes» ինտերնետային պարբերականը երեկ հրապարակել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձություններին նվիրված հոդված:Դրանում, մադնավորապես, նշվում է, որ փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը, ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքները, որոնք իշխանությունների կողմից զսպվում են արյունահեղությամբ, եւ հայտարարված արտակարգ դրության ռեժիմը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանը ոչ այնքան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից է, որքան` Սերժ Սարգսյանի դեմ: «FinTimes»-ը գրում է, որ իրեն խայտառակ ընտրություններով վարկաբեկած իշխանությունը կրիտիկական պահին չդիմացավ եւ «ձեռքերին ազատություն տվեց»` մի ակնթարթում իր դեմ տրամադրելով ամբողջ միջազգային հասարակայնությանը: Պարբերականը նշում է, որ Հայաստանում ընդդիմադիր շարժումը գլխավորում է հենց այն նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 1980-ականների վերջերին իր կազմակերպած հանրահավաքներով կարողացավ Հայաստանում ջախջախել խորհրդային իշխանությունը: Հոդվածագիրը իրադարձությունների հետագա զարգացման մի քանի տարբերակներ է կանխատեսում: Ըստ հոդվածագրի, այն տարբերակները, որոնք ենթադրում են կողմերի միջեւ փոխզիջում, ճշմարտանման չեն, իսկ մյուս տարբերակները, որոնք ենթադրում են, որ արտակարգ դրության չեղյալ հայտարարումից հետո լարվածությունը ավելի կխորանա, Տեր-Պետրոսյանին կամ տանում են նախագահի նստավայր, կամ էլ` բանտ: «Երկու դեպքում էլ իշխող կոալիցիան վարկաբեկվելու է, ինչը վերջինիս համար ձեռնտու չէ»-կարծիք է հայտնում հեղինակը:«Ռուսաստանի համար ի՞նչ է ներկայացնում իրեն «պատին դեմ տված» հայաստանյան իշխող կոալիցիան եւ ի՞նչ Տեր-Պետրոսյանի աճող ժողովրդականությունը»,-հարց է տալիս հեղինակը: «Այն, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից շատ կարեւոր երկիր է, կասկած չկա: Եվ, ի տարբերություն, Ռուսաստանի դեմ ագրեսիվորեն տրամադրված Վրաստանի կամ Ադրբեջանի, ուր ԱՄՆ-ը «նշանակել է իր մարդկանց» մենք դեռ Հայաստանը պահում ենք: Իսկ Հայաստանի նկատմամբ վերահսկողության կորստով Կրեմլը ամբողջությամբ կկորցնի Կովկասը»-եզրափակում է հոդվածագիրը:
ՍԴ-Ն ԳՆԱՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների քննարկումը: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը, Վահե Գրիգորյանը եւ Պարգեւ Օհանյանը հանդես եկան եզրափակիչ խոսքերով, իսկ պատասխանող կողմը շարունակեց պնդել իրենց իրականացրած կեղծիքները: Այդքանով, ՍԴ-ն ավարտեց դիմումների քննարկումը եւ գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Ստորեւ ներկայացնում ենք փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքն ամբողջությամբ.
«Ի լրումն նախկինում մեր կողմից ներկայացված դիմումի եւ բացատրությունների` սույն ամփոփիչ ելույթում ընդամենը հակիրճ կանդրադառնանք հետեւյալ 3 հարցադրումներին.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջամտել է նախընտրական քարոզչությանը, իրականացրել է նախընտրական քարոզչություն հօգուտ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ դիմողի: Սույն հանգամանքը որեւէ կերպ չի առարկվել պատասխանողների կողմից: Ավելին,ի պատասխան մեր հարցի` պատասխանողի ներկայացուցիչ Գ. Ազարյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը «ոչ թե զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, այլ քաղաքական գործունեությամբ»: Իրականության մեջ սա ոչ թե առարկություն էր մեր պնդմանը, այլ դրա հաստատումը, քանի որ նախընտրական քարոզչությունը քաղաքական գործունեության ամենավառ դրսեւորումներից է: Ավելին, դատարանի հարցերից մեկին պատասխանելիս նույն ներկայացուցիչը իր խոսքում բառացիորեն նշեց, որ ներկայացված քաղաքական գործունեության մեջ որոշակիորեն կային նախընտրական քարոզչության տարրեր: Բացի այս, եթե մի պահ վերանանք մեր բոլոր առարկություններից առ այն, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվել Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003թ.-ին, ապա զուտ պաշտոնական վիճակագրության հիման վրա նրան կողմ են քվերակել ընտրողների 1 մլն-ից ավելին:
Դատարանին խնդրում ենք այս թվին համադրել Սերժ Սարգսյանին ընտրված համարելու համար անհրաժեշտ այն 46.000 ձայները, որոնք նրա համար ապահովել են մեկ փուլով ընտրվելու հնարավորություն: Մի՞թե Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս երկրում չունի 46.000 համակիրներ եւ ընտրողներ, որոնք նրա կոչով եւ հորդորով իրենց ձայնը կտային թեկնածու Սերժ Սարգսյանին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում ձեւավորված թեկնածուների միջեւ պայմանների հավասարության վերաբերյալ թեկնածուի ներակայացուցիչը Բարձր դատարանի առջեւ հայտնեց, որ այդ հավասարությունը կարող է լինել միայն հարաբերական: Ըստ էության չենք կարող առարկել այն փաստարկին, որ հավասարությունը բացարձակ չի կարող լինել ամեն դեպքում, սակայն եթե հարաբերական հավասարության սահմանը ընդգրկում է նաեւ վարչապետի լիազորությունների ծավալը, ապա այդ դեպքում ո±րն է անհավասարությունը: Վարչապետի լիազորությունների ծավալից առավել լիազորություններ ունի միայն հանրապետության Նախագահը, որը, ինչպես մեր ընդդիմախոսներն են պնդում, պարտավոր չէ նախընտրական քարոզչության մասնակցելիս դադարեցնել իր լիազորությունները: Փաստորեն, հարաբերական հավասարության սահմանը ներառում է այն առավելագույնը, որից դուրս այլեւս չկա որեւէ լիազորություն կամ դիրքի առավելություն: Այս դեպքում տարակուսելի է, թե ինչու է առհասարակ օրենսդրորեն ամրագրված թեկնածուների միջեւ հավասարության ապահովման պայմանը, այն դեպքում, երբ թեկնածուների միջեւ անհավասարությունը տեսականում եւ գործնականում անհնար է: Մեր կարծիքով հարաբերական հավասարության սահմանը ոչ մի դեպքում իր մեջ չի կարող ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորություններից եւ ոչ մեկը:
3. Ընդամենը 29.02.2008թ. մեր դիմումի մեջ այս դատարանին մենք կանխատեսումների ձեւով դատողություններ էինք ներկայացրել առ այն, որ ինչքան վտանգավոր կլիներ մեր երիտասարդ հանրապետության ժողովրդավարության համար Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներքաղաքական հարցերի հորձանուտում ներքաշվածությունը, եւ ինչ անդառնալի վնաս կհասցվեր մեր երկրում մարդկանց ազատություններին եւ իրավունքներին Զինված ուժերի` սահմանդրորեն ամրագրված ներքաղաքական հարցերում չեզոքության պայմանի խախտումը:
Արդեն 7 օր է` ներառյալ նաեւ սույն դատավարության ողջ ընթացքի համար մեր դատողություններն այլեւս կանխատեսումներ չեն. դրանք իրականություն են:
Պատմության ընթացքում շատ հազվադեպ է պատահում, երբ այս կամ այն համայնքի, պետության, հասարակության տնտեսական, մշակութային, սոցիալական, քաղաքական պատասխանատվությունն ընկնում է արդարադատության ատյանի վրա:
Այս դատարանն իր որոշմամբ կհավաստի, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն եւ հավատարիմ այդ պետության սկզբունքներին:
Այս դատարանի պատասխանատվության ներքո է նաեւ պատասխանել, թե որքանով է մեր հանրապետությունը սոցիալական պետություն` հաշվի առնելով այն իրողությունը, որ վիճարկվող որոշման ուժի մեջ մնալը բացառելու է ցանկացած քաղաքացիական համերաշխության դրսեւորում: Իսկ քաղաքացիական համերաշխությունը ցանկացած սոցիալական պետության առաջնային բնութագրիչն է:
Ժողովրդավարության սկզբունքին հավատարիմ մնալը բացառվում է ցանկացած անազատ ընտրության իրականացմամբ: Եւ այս դատարանի հայեցողության սահմաններում է գտնվում որոշել, թե որքանով է գոյություն ունեցող փաստացի պետական կառույցը հավատարիմ ժողովրդավարության սկզբունքներին:
Եւ ի վերջո, ամենակարեւորը` ճգնաժամը, որ առկա է մեր երկում պայմանավորված զանգվածային եւ համակարգված ընտրախախտումներով, ստանալու է իր լուծումը: Այն կարող է լինել ներքին ռեսուրսի կամ օտար միջամտությունների արդյունքում: Ներքին իրավական ռեսուրսը ամբողջությամբ սպառված է: Մնացել է միայն օտար միջամտությունների ռեսուրսը, որի կիրառումը մեր երիտասարդ հանրապետությանը արտաքին քաղաքական ասպարեզում որոշակի ազատություններից զրկելու վտանգ է պարունակում: Եւ ուրեմն, 8 դատավորների ուսերին է ծանրացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանի որոշումը: Հուսով եմ, որ այդ սահմանը համապատասխանելու է մեր Սահմանադրության նախաբանին»:
Ի դեպ, ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը մարտի 8-ի 24.00-ն է:
Սպանվածը Ապերն էր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության հաղորդագրության համաձայն մարտի 4-ին անհայտ անձը հրազենով կրակել եւ սպանել է 1972 թ. ծնված Արսեն Գալստյանին:
Արդեն տեղեկացրել ենք, որ Գալստյանը եղել է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի մերձավորներից: Ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, սպանվածը Թոխմախի Մհերի աջ թեւերից մեկն էր, ով հայտնի էր Ապեր մականունով:
Վրացական հ/կ-ները դիմում են
Երեկ վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել պետիցիայով, որտեղ իրենց զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին եւ դատապարտել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները:
Այդ մասին վրացական հ/կ-ները հայտարարություն են արել «Շերատոն Մետեխի-Պալաս»-ում կայացած ասուլիսի ժամանակ: Միջազգային հանրությանն ուղղված պետիցիայում հ/կ-ների ներկայացուցիչները կոչ են արել պատժել հայկական իրավապահ մարմինների աշխատակիցներին, նպաստել ընդդիմադիր քաղաքական գործիչների ազատ արձակմանը, արտակարգ իրադրության վերացմանը, ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությանն ու հայկական ԶԼՄ-ների ժողովրդավարացմանը:
Արտակարգ դրությունը միայն Երեւանում չէ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոչ մայրաքաղաքային տարածաշրջանների բնակիչները հայտվել են տեղեկատվական շրջափակման մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, հաշվի առնելով ստեղծված պայմանները, փորձեց ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում գոյություն ունեցող իրավական մեխանիզմներով իրականացնել իր իրավունքները: Վանաձորցիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը որոշեց հանրահավաք կազմակերպել Վանաձորում՝ ՀՀ «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 2008թ. մարտի 3-ին կազմակերպությունը գրությամբ դիմեց Վանաձորի քաղաքապետին 2008թ. մարտի 6-8-ը իրազեկման հանրահավաքների կազմակերպումը թույլատրելու համար: Քաղաքապետարանը, սակայն, մերժեց՝ պատճառաբանելով, որ հանրահավաքները կարող են վտանգ սպառնալ մասնակիցների կյանքին և առողջությանը: Այնուհետև կազմակերպությունը փորձեց տպագրել «Քաղաքացիական նախաձեռնություն» շաբաթաթերթի հատուկ համարը:
Նախապատրաստվեցին համապատասխան հոդվածները, սակայն այս անգամ էլ Լոռու մարզպետարանից տպարանի տնօրենին ուղղակիորեն հրահանգեցին չտպագրել մեր թերթը: Այսպիսով, արտակարգ դրության ռեժիմի պայմաններում վարչական ռեսուրսների կիրառմամբ, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումներով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները խախտում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները նաև այլ բնակավայրերում: Այս պայմաններում փաստորեն մեզ ստիպում են գործել իրավական դաշտից դուրս, որպեսզի այնուհետև պատասխանատվության ենթարկեն չգրված օրենքները խախտելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Որ միտինգի չգնան
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մեր աղբյուրները, հետընտրական շրջանում բավականին ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել ԱԱԾ-ում:
ԱԱԾ ղեկավարությունը ստիպում է իր աշխատակիցներին տուն գնալ բավականին ուշացումով, որպեսզի որեւէ մեկը հանկարծ չգնար ընդդիմության հանրահավաքներին: Բանն այն է, որ ԱԱԾ ղեկավարությունը պարզել է, որ իր աշխատակիցների մի մասը ոչ աշխատանքի բերումով հաճախում էին հանրահավաքներին:
Մահացել է Երվանդ Զախարյանի եղբայրը
Մարտի 4-ին մահացել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը: Նշվում է, որ Զախարյանի մահված պատճառ է եղել քաղցքեղը:
Հիշեցնենք, որ Զախարյանը 2003-ից մինչեւ 2006-ի մայիսի 22-ը (Արթուր Բաղդասարյանի հրաժարակը ԱԺ նախագահի պաշտոնից) եղել է Օրինաց Երկիր կուսակցության եւ խմբակցության անդամ: Բաղդասարյանի հրաժարականից հետո Զախարյանը եղել է ՕԵԿ-ից թռած 11 պատգամավորներից մեկը: Ուշագրավն այն է, որ Զախարյանի մահվան մասին համառորեն լռություն են պահպանում հայրենի պատասխանատու լրատվամիջոցները:
Հանդիպել է Պրեսկոտի հետ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ինքն ամբողջությամբ համաձայն է Եվրամիության Նախագահության հայտարարության մեջ արտացոլված կետերի հետ, որը նա դիտում է իր սեփական դիրքորոշում եւ ակնկալում իշխանությունների համարժեք պատասխանն այդ հայտարարությանը:
Սերժ Սարգսյանի տխուր ելույթի մեկնաբանությունները
Մարտի 6-ին կայացած կառավարության նիստում Սերժ Սարգսյանը մի տխուր ելույթ է ունեցել իր նախարարների առջեւ, որը ոչ թե պատասխաններ, այլ հարցեր է առաջացրել: Մեկնաբանենք Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ:
«Ուզում եմ մեկ անգամ եւս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եւ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաեւ մենք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Եթե Սերժ Սարգսյանն ընդունում է, որ մեղավոր են նաեւ իրենք, ուրեմն իրենք պետք է բարոյականություն ունենան եւ առաջինը հրաժարական տան: Եթե վարչապետը չի կարողանում, ոստիկանապետը չի կարողանում, ազգային անվտանգության ծառայության պետը չի կարողանում կանխել իրադարձությունների ընթացքը, ուրեմն գործ ունենք ապաշնորհների հետ, ուրեմն նրանք բոլորը պետք է առաջինը հրաժարական տան: Սերժ Սարգսյանը չկարողացավ կանխել նաեւ հոկտեմբերի 27-ը: Բայց հրաժարական տալու փոխարեն սկսեց պատժել 27-ի զոհերի հարազատներին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին բացահայտել հոկտեմբերի 27-ը: Հիմա չի կարողացել կանխել մարտի մեկը, բայց հրաժարական տալու փոխարեն խոսում է բոլորին պատժելու մասին:
-------
«Մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, եւ կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Բա ինչպիսի~ բարոյական կորուստներ ունեցանք հոկտեմբերի 27-ից հետո, միջազգային հեղինակության ինչպիսի~ կորուստներ ունեցանք: Ինչո՞ւ պիտի հանդուրժենք, որ սերժսարգսյանների նմանների շնորհիվ անընդհատ ունենանք մարդկային, բարոյական, նյութական, հեղինակության կորուստներ: Այդ ինչ բարոյականությամբ նրանց պիտի հանդուրժենք, նրանց հետ պիտի երկխոսության գնանք: Իսկ ավելի բարոյական չէ՞, որ նրանք ինքնակամ հեռանան:
------
«Հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, եւ այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ: Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է: Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»:
Մեկնաբանություն.
Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի նախարարները չեն հավատում իրենց վարչապետին, չեն հավատում նրա ներկայացրած նյութերին, չեն հավատում պաշտոնական խողովակներով տրվող քարոզչությանը, չեն հավատում ոստիկանության ներկայացրած տեղեկատվությանը, չեն հավատում Ռոբերտ Քոչարյանի ելույթներում ասվածներին: Եթե հավատում են, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պիոների նման երդվում, որ դրանք ճշմարտություններ են: Ճշմարտությունն ապացուցելու համար չեն երդվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած բուրգն իրոք քանդվել է, իրոք ճաքեր է տվել եւ այն պահվում է ռեպրեսիվ ապարատի միջոցով: Պատկերացնու ե՞ք, եթե նախարարները հավատային իրենց վարչապետին, ի~նչ ոգեւորությամբ կլծվեին նրա ճշմարտությունները պաշտպանելու գործին:
-----
«Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ եւս ապացուցել, որ կայացած կառույց է եւ կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը. որ բանակը կարողացավ կրակել սեփական ժողովրդի, խաղաղ ցուցարարների վրա՞, որ կարողացավ սադրել մարտի 1-ի իրավիճակը՞: Ադրբեջանական բանակը մեկ հարձակումով կարողանում է գրավել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պահպանած դիրքերը եւ մի քանի ժամ հետո միայն, երկու վիրավոր զինվոր թողնելով, տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կարողանում է ետ վերցնել գրաված դիրքերը: Սա պաշտոնական տեղեկատվությամբ: Իրականում խոսակցություններ կան, որ այդ դիրքերը դեռ ադրբեջանակլան բանակի ձեռքում են: Ինչո՞ւ, որովհետեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը ուղնուծուծով ներքաշված են Սերժ Սարգսյանի ներքաղաքական խաղերում, բանակը թողած պաշտպանում են Սերժ Սարգսյանի դիքերը: Նրանք պատրաստ են կորուստներ ունենալ նաեւ ղարաբաղյան դիրքերում, միայն թե պահպանեն Սերժ Սարգսյանին:
-------
«Բոլորիդ կոչ եմ անում լինել ակտիվ, լինել նախաձեռնող, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ»,-ասում է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանություն.
Իսկ եթե մեղավորը Սերժ Սարգսյանն է, ո՞վ պիտի հետամուտ լինի, որ նա պատժվի: Մենք իրավունք ունե՞նք ունենալ մեղավորներին պատժելու մեր հետամուտ լինելու իրավունքը: Եվ ինչու՞ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո 100 տոկոսով չխոստացավ պատժել մեղավորներին եւ ինչու՞ դա Սերժ Սարգսյանի համար պարտականություն չէր: Եվ ընդհանրապես, զարմանալի է չէ՞, որ հոկտեմբերի 27-ից հետո Սերժ Սարգսյանի «Հայլուրն» այսքան ողբերգական տոներով չէր, այսքան շատ չէր խոստանում պատժել մեղավորներին, այսքան շատ երեւանցիներից կարծիք չէր հարցնում, որ դատապարտեն 27-ի կազմակերպիչներին: 27-ի գործը Քոչարյանը համարեց ուչաստկովիի բացահայտելու գորրծ, իսկ այսպիսի ծավալով գործ Քոչարյանն ու իր գլխավոր դատախազը դեռ չէին տեսել:
*http://samizdatam.blogspot.com/2008/03/080308.html
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
08.03.08 (March 8, 2008)
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնին և ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսին:
Ի շարունակություն նախորդ օրը կայացած հանդիպման, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավոր ճանապարհները:
ՍԴ-ն հրապարակեց ղազագիրը
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների առնչությամբ կայացրած իր որոշումը:
ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն տեր-Պետրոսյանը եւ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դիմել էին ՍԴ եւ պահանջել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ քննարկումները սկսվելուց եւ դատարանի անդամների պահվածքից ակնհայտ էր, որ այդ մարմինը վաղուց մոռացել է ՀՀ Սահմանադրության եւ արդարադատության մասին: Սակայն, մինչեւ ջեբկիրն իր գողությունը չի անում ոչ ոք չի կարող նրան ասել հանցագործ:
Ուստի, երբ ՍԴ-ն հնազանդ ստրուկի պես իր գործն արեց եւ մերժեց ՀՀ ԿԸՀ-ի Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ հռչակելու մասին որոշումը անվավեր ճանաչելու մասին դիմումները, ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Այսինքն, բոլորի համար վաղուց պարզ էր, որ ՍԴ-ն գործնականում ոչինչ չի որոշում եւ այս մարմնի անդամները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հնազանդ կամակատարներն են:
Ի դեպ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համարձակությունը բավարարել էր միայն նրա համար, որ որոշում-«ղազագիրը» ինքը չհրապարակեր: Այդ պատասխանատու գործը նա հանձնարարել էր Հրանտ Նազարյանին, որն էլ ընթերցեց ՍԴ-ի որոշումը: Այն փաստը, որ ՍԴ որոշման բովանդակությունը մեղմ ասած խայտառակություն էր, նույնպես կարծում ենք բնական է, քանի որ կեղծիքը եւ սուտը ոչ ոք չի կարող որպես արդարադատություն ներկայացնել:
Եթե չդիմեին բռնության
Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը, ՆԱՏO-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանը, ԱՄՆ-ի եւ Կանադայի բաժնի նախկին ղեկավար Կարինե Աֆրիկյանը եւ Եվրոպայի վարչության նախկին խորհրդական Առաքել Սեմիրջյանը ուղերձով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ-ի նախագահին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրենին, ԵԱՀԿ-ի դեսպաններին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին եւ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան առաքելություններին:
Դիվանագետները ցավակցություն են հայտնել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին: Միաժամանակ, նրանք վրդովմունք են հայտնել այդ արյունալի իրադարձությունների առիթով, պնդելով, որ «դրանցից կհաջողվեր խուսափել այն դեպքում, եթե իշխանությունները չդիմեին բռնության»:
Նրանք նաեւ շնորհակալություն են հայտնել ժողովրդավարական բոլոր հաստատություններին, որոնք արագ արձագանքել են երեւանյան իրադարձություններին:
«Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են արդարացում գտնել զինված ուժերի գործադրման եւ քաղաքական ձերբակալությունների համար եւ ընդդիմությանը մեղադրում են իշխանությունը զավթելու փորձի մեջ, այս զարգացումների իրական դրդապատճառ են հանդիսացել նախագահական ընտրությունների անցկացումն ու արդյունքները, որոնք, ըստ BBC-ի հաղորդագրության, «լիովին համապատասխանում էին խորհրդային հին ստանդարտներինª ձայները գնվել են, ընտրողներին ահաբեկել են, հեռուստատեսության լուսաբանումը հավասարակշռված չի եղել», - ասված է ուղերձում:
«Մենք համոզված ենք, որ միայն ժողովրդավարական եւ արդար ճանապարհով ընտրված նախագահը կարող է ներքին խաղաղություն եւ կայունություն ապահովել Հայաստանում եւ վերականգնել երկրի խաթարված հեղինակությունը», - գրում են դիվանագետները:
FIDH-ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, մարտի 3-ին տարածել է հայտարարություն, որտեղ մանրամասն նշելով նախընտրական եւ հետընտրական շրջանում տեղ գտած խախտումները, արձանագրում է.
«2008-ի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երեւանում մինչեւ մարտի 20-ը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ… արգելված են ամեն տեսակի հրապարակային հավաքները եւ մայրաքաղաքում տեղի ունեցող ամեն տեղաշարժը, պետության հսկողության տակ են առնված զանգվածային տեղեկատվության միջոցների բոլոր հրապարակումները, ժամանակավորապես կասեցվել է այն քաղաքական կուսակցությունների եւ հ/կ-ների գործունեությունը, որոնք խոչընդոտում են «արտակարդ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը»…:
Այս իրավիճակը ստեղծվեց ոստիկանության ուժերի եւ ընդդիմադիր նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ ընդհանուրմից հետո, որի արդյունքում 8 մարդ է զոհվել եւ առնվազն 130-ը վիրավորվել են:
Ըստ ԿԸՀ տվյալների, Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունները` ստանալով ընտրողների քվեների 53 %-ը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը ստացել է 21.5 %: Բողոքարարները պահանջում են արդյունքների վերանայում…:
ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի առաքելություններն անօրինականություններ էին նկատել քվեարկության ընթացքում, այդ թվում` ընտրողների ահաբեկում, ընտրակաշառքի բաժանման փորձեր, լցոնումներ, խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ, սակայն այնուհանդերձ եզարակցրել էին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ չափանիշներին:
Այնուհանդերձ, FIDH-ը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտըª Հայաստանում FIDH–ին անդամակցող կազմակերպությունը, ահազանգեր էին ստանում կեղծիքների և խախտումների մասինª ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում և դրանցից հետո: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մասնակցեց «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» թեժ գծի աշխատանքին, որի նպատակը քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդակցությամբ և պաշտպանությամբ ապահովելն էր: Այս անվճար թեժ գիծը սկսել էր աշխատել հունվարի 15–ից մինչև մարտի 15–ը, իսկ ընտրությունների օրը երկրով մեկ գործում էին իրավական շտապ օգնության 40 մեքենա: Արագ արձագանքման յուրաքանչյուր խմբի կազմի մեջ ներգրավված էին մեկական իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ, դիտորդ և լրագրող, ովքեր պիտի փորձեին անմիջապես տեղերում պաշտպանություն և լուսաբանում ապահովել: Փետրվարի 19–ին թեժ գծով մոտ 475 ահազանգ էր ստացվել զանազան խախտումների վերաբերյալ, և շուրջ 70 զանգերի հետքերով իրավական շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել:
Խաղաղ ցույցերի ազատությունը պարբերաբար ոտնահարվում էր: Օրինակª փետրվարի 22–ին Արարատի մարզի Արտաշատ–Երևան մայրուղին փակվել էր, և մարդկանց թույլ չտրվեց մասնակցել պրն Տեր–Պետրոսյանի Երևանի հանրահավաքին: Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պետական պաշտոնյաները պարտադրում էին մարդկանց մասնակցել Սերժ Սարգսյանի հանրահավաքին. նման տեղեկություններ են ստացվել թիվ 21, 43, 119, 114, 44, 9, 71, 194 և 68 դպրոցների ուսուցիչներից և աշակերտներից:
Ըստ Երևանի Մամուլի ակումբի և «Թիմ» հետազոտությունների կենտրոնից ստացված տեղեկություններիª կապված նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի հետ, խիստ միակողմանի լուսաբանում է դիտարկվել հեռուստաընկերություններում և հատկապես պետական հեռուստաալիքներում:
Մի շարք քաղաքական ընդդիմախոսներ կալանքի են ենթարկվել տարբեր քրեական մեղադրանքներով:
…FIDH–ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը, որպեսզի լիարժեք ապահովվեն ազատ տեղաշարժվելու, արտահայտվելու, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունները և ազատ արձակվեն կամայական կերպով ձերբակալված բոլոր մարդիկ: FIDH–ը կոչ է անում երկու կողմերին չդիմել բռնության և ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ:
FIDH–ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես անկողմնակալ հետաքննություն ձեռնարկել մարտի 1-ին և 2–ին անհամարժեք ուժի կիրառման կապակցությամբ և օրենքի առաջ կանգնեցնել բոլոր մեղավորներին:
Դատախազություն են հրավիրվել Ստեփան Դեմիրճյանն ու Ռուզան Խաչատրյանը
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօր դատախազություն են հրավիրվել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը:
Ինչպես «Ազատության»-ը ասել է Ռուզան Խաչատրյանը, իրեն հրավիրել էին նախագահական ընտրություններին հաջորդած, մասնավորապես` մարտի 1-ի եւ մարտի լույս 2-ի գիշերվա իրադարձությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության` «առայժմ, համենայն դեպս, իբրեւ վկա»: «Նախ` անընդհատ պնդում էին մասնակցությունը «ապօրինի»` ինչպես իրենք էին արտահայտվում, հանրահավաքներին, երթերին եւ այլն: Ես հակադարձում էի, որ Սահմանադրությամբ հռչակված է ազատ երթերի եւ հանրահավաքների, զանգվածային միջոցառումների իրավունք, եւ ես իրականացրել եմ իմ իրավունքը, իսկ «ապօրինի հանրահավաք» հասկացություն Հայաստանի օրենքում չկա: Բացի այդ, հետաքրքրվում էին` որ օրը որ ժամին որտեղ եմ եղել, ինչ եմ տեսել: Պնդում էին, որ զանգվածային անկարգություններ, սպանություններ, ինչպես այնտեղ հարցը ձեւակերպված էր, զենքի կիրառում եւ այլն: Ես պատասխանեցի, որ ես այդպիսի բաներ չեմ տեսել, հետո մամուլից եմ իմացել, որ ինչ-որ անկարգություններ են եղել Մաշտոցի պողոտայում, բայց հանրահավաքը տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այնտեղ որեւէ այդպիսի բան չի եղել: Բայց երկու դրվագ, ինչին ականատես եմ եղել, ես մեջբերեցի: Առաջինը` ցերեկվա ժամերին ոստիկանության մեքենան թափով մխրճվեց ցուցարարների մեջ, եւ հետո մենք իմացանք, մեզ տեղեկացրեցին քաղաքացիները, որոնք երկու հոգու տարել էին հիվանդանոց` մի կնոջ եւ մի տղամարդու, նրանք ենթարկվել էին վրաերթի, ինչը ոստիկանությունը որեւէ կերպ չի ուզում ընդունել: Եվ եւս մեկ դրվագ, երբ ցուցարարների մի խումբ բերեցին տոպրակ, որի մեջ շշեր էին բենզինով լցված, եւ ասացին, որ առգրավել են այդ տոպրակը ոստիկանության մեքենայից»,- ռադիոկայանին պատմել է Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքերով, հարցաքննությունը տեւել է չորս ժամ: «Երբ ես այնտեղ էի, հարցաքննության եկավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը իր փաստաբան Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ», - պատմել է Ռուզան Խաչատրյանն ու հավելել. - «Ասեմ, որ ինձ հարցրեցին նախապես` ուզո՞ւմ եմ փաստաբան, թե՞ոչ: Ես պատասխանեցի, որ այս պահին փաստաբանի կարիք չունեմ, հետագայում, եթե պետք լինի, կհրավիրեմ»: Ինչպես նշում է «Ազատությունը», Խաչատրյանի հետ հարցազրույցի պահին Ստեփան Դեմիրճյանը դեռ դատախազությունում է եղել:
Կանանց երթ
Այսօր մարտի 8-ն է` կանանց տոնը:
Այս օրը, սակայն, Երեւանի շատ կանայք սկսել են ոչ թե շնորհավորանքով, այլ սեւ ժապավեններով երթով: Կեսօրից հետո, մոտ տաս կին փորձել են գնալ դեպի Ֆրանսիայի դեսպանատուն` ծաղիկներ դնելու Մյասնիկյանի արձանի մոտ` ի հիշատակ մարտի 2-ի գիշերը տեղի ունեցած բախումների զոհերի: Սակայն արդեն ձկան խանութի մոտ ոստիկանները կանգնեցրել են կանանց եւ արգելել են շարունակել ճանապարհը: Ուշագրավն այն է, որ այդ ամբողջը հեռվից նկարահանվել է. ըստ ամենայնի ոստիկանների կողմից:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է
Մարտի յոթի երեկոյան հրապարակվել է փետրվարի 19-ին ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երրորդ միջանկյալ զեկույցը, որը իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է նախորդ զեկույցներից:
Այստեղ արձանագրված են ընտրության օրը եւ հետընտրական շրջանում, ձայների վերահաշվարի ընթացքում բացահայտված բազմաթիվ խախտումներ: Ի դեպ «Նյու Յորք Թայմս»թերթի այսօրվա համարն առանձին լուրով արդեն անդրադարձել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, նշելով, որ այն ավելի բացասական գնահատականներ է պարունակում, ինչպես նաեւ խախտումների եւ բռնությունների բազմաթիվ փաստեր ներկայացնում:
Երեկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի սույն զեկույցի վերաբերյալ հայտարարություն է արել նաեւ ՀՀ ԱԳ նախարարությունը: Այս հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ն պարզապես փորձում է «պատերազմի»մեջ մտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ: «Միջանկյալ զեկույցում կան նաև չստուգված տվյալների հիման վրա արված մեկնաբանություններ», «հակառակ Հայաստանի իշխանությունների բազմաթիվ պնդումներին, մինչ օրս չեն տրամադրվել այն տեղամասային 17 կենտրոններից 13-ի համարները, որոնցում, ըստ զեկույցի, հաշվարկի գործընթացը գնահատվել է «վատ»կամ «շատ վատ»»,-ահա այսպիսի «դժգոհություններ»է պարունակում ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը:
Ստորեւ ներկայացնում ենք զեկույցի հայերեն տարբերակն ամբողջությամբ.
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը Մարտ 8, 2008 Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության նախնական զեկույցում դիտորդները լարվածություն եւ անհանգիստ վիճակ էին արձանագրել այցելած ընտրատեղամասերի ավելի քան 6 տոկոսում եւ «փոքրաթիվ բռնության դեպքեր»` չնայած «հարաբերականորեն հանգիստ մթնոլորտին»: Դրանից հետո միջազգային դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել տարբեր աղբյուրներից տեղական դիտորդների, վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների եւ որոշ լրագրողների նկատմամբ գործադրված հարձակումների եւ ահաբեկումների մասին, հատկապես Երեւանի որոշ համայնքներում: Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ), մասնավորապես, երկու դեպքում թեկնածուների վստահված անձինք հնարավոր ֆիզիկական պատժի մասին սպառնալիքներ են ստացել, թիվ 4 եւ 5 ԸԸՀ-ներում երեք թեկնածուների վստահված անձինք ֆիզիկական հարձակման են ենթարկվել. երկու դեպքում` ընտրատեղամասում, մեկ դեպքում` հարակից տարածքում: Թիվ 4 ԸԸՀ-ում մի տեղական դիտորդ ֆիզիկական հարձակման է ենթարկվել եւ կորցրել է գիտակցությունը, իսկ 28 ԸԸՀ-ում ՏԸՀ-ի մի անդամ ընտրությունների օրը բռնի կերպով դուրս է բերվել հանձնաժողովից եւ այլեւս չի վերադարձել: Դիտորդական առաքելությունը նաեւ ծանոթացել է ՏԸՀ-ների երկու անդամների, երեք վստահված անձանց եւ մեկ քաղաքացու կողմից թիվ 28 ԸԸՀ-ին ներկայացված դիմում-բողոքներին հիշյալ ընտրական հանձնաժողովից իրենց բռնի ուժով հեռացնելու մասին: Ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փաստել էր, որ իրենց այցելած 111 ընտրատեղամասերից 16 տոկոսում քվեների հաշվման գործընթացը որակվել էր որպես «վատ» կամ «շատ վատ», զորօրինակ` 13/18, 13/30, 17/01 եւ 32/58 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 22/15 ընտրատեղամասում միջազգային դիտորդական առաքելության անդամները հաղորդել են, թե ՏԸՀ-ի անդամների վրա ճնշում է գործադրվել այլ թեկնածուների օգտին նշված քվեաթերթիկներից ավելացնել Սերժ Սարգսյանի քվեներին: Թիվ 13/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ցույց չի տվել նշված քվեաթերթիկները, ՏԸՀ-ի անդամները հաշվել են քվեները` գրիչները ձեռքներին, քվեաթերթիկները դրել են սխալ թեկնածուների տրցակների վրա, եւ արձանագրությունները ստորագրվել են մինչեւ քվեների հաշվարկի ավարտը: 11/32 ընտրատեղամասում ՏԸՀ-ի անդամները ստորագրել են մաքուր արձանագրություն: 32/58 տեղամասում փորձեր են կատարվել խոչընդոտել դիտորդական առաքելության դիտորդներին` տեսնել քվեաթերթիկում կատարված նշումները: Այդուամենայնիվ, դիտորդները նկատել են, որ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկները հաշվարկվել են հօգուտ Սերժ Սարգսյանի: Երկու դեպքում քվեատուփերից դուրս են եկել «զգուշորեն իրար վրա դարսված» ծրարների փաթեթներ, որոնք բոլորն էլ քվեարկված էին հօգուտ Սերժ Սարգսյանի: Քվեարկության օրվա վերաբերյալ հետագա վերլուծությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելության որոշ անդամներ հայտնեցին, թե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները մշտապես հեռախոսազանգեր են ստացել արդյունքները զեկուցելու խնդրանքով, հատկապես պրն. Սարգսյանի քվեարկության տոկոսների վերաբերյալ (օրինակ, 25/04 տեղամասի հանձնաժողովի նախագահին վեց անգամ կանչել են` զեկուցելու արդյունքների մասին): Միջազգային դիտորդական առաքելությունը արդյունքների ամփոփման գործընթացին հետեւել է բոլոր 41 ԸԸՀ-ում, ինչի վերաբերյալ լրացվել է դիտարկման 85 ձեւ: Դրանց մոտ 10 տոկոսում գործընթացը բացասական գնահատական է ստացել, 7 տոկոսում` թափանցիկության պակաս է արձանագրվել: Հաղորդված բացթողումները ներառել են` որոշ ՏԸՀ-ներից չկնքված փաթեթներով ստացված քվեարկության նյութերի դեպքեր, ՏԸՀ-ի արդյունքների արձանագրության մեջ տվյալների ոչ համահունչ լինելը: Մասնավորապես, միջազգային դիտորդները գրանցել են, որ արձանագրությունների մեջ փոփոխություններ են կատարվել, երբ թվերը չեն համընկել (դիտարկումների 39 տոկոսը), ՏԸՀ-ները ԸԸՀ-ից հեռացել են ընտրական նյութերով (օրինակ` թիվ 22/20 ընտրատեղամասի անդամները տարածքային ընտրական հանձնաժողով ժամանելուց հետո մոտ 4 ժամով անհետացել էին, իսկ երբ վերադարձել են` քվեարկության նյութերն ակնհայտորեն բացվել էին): Որոշ դեպքերում, օրինակ, թիվ 37 ԸԸՀ-ում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է, որպեսզի դիտորդները տեսնեն արձանագրությունները: Որոշ դեպքերում դիտորդական առաքելության անդամները զեկուցել են արդյունքների ամփոփման գործընթացի խախտումների մասին, օրինակ, թիվ 14 ԸԸՀ-ում Տեր-Պետրոսյանի վստահված անձը վերահաշվարկ է ներկայացրել այն բանից հետո, երբ թիվ 14/32 ՏԸՀ-ի նախագահը ներկայացրել է ՏԸՀ-ի անդամների կողմից ստորագրված 2 օրիգինալ դատարկ արձանագրություններ: Միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական հայտարարության լուսաբանումը հեռուստատեսությամբ հիմնականում ներկայացրել է փաստաթղթի դրական կետերը եւ, ընդհանուր առմամբ, բաց թողել նշված թերություններին վերաբերող մասերը: Չնայած գործընթացի անցկացման նկատմամբ հանրության մեջ եղած զգալի հակասություններին` հիմնական հեռարձակող լրատվամիջոցները` այդ թվում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծ ծավալով լուսաբանել են իշխանությունների տեսակետները, սակայն հազվադեպ են հեռարձակել փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ ունեցող անձանց կարծիքները: Անդրադառնալով քվեարկության վերահաշվարկի փուլին` միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ, ԿԸՀ-ի համաձայն, վերահաշվարկի դիմումներ են ստացվել 25 ԸԸՀ-ում` 159 ՏԸՀ-ների արդյունքների վերաբերյալ: Մնացած դիմումները ԸԸՀ-ները մերժել են այն հիմնավորմամբ, թե վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն անցել է: ԸԸՀ-ները մերժել են 34 դիմում` դրանց «անհիմն» լինելու պատճառով: ԿԸՀ-ում գրանցվել են մի քանի բողոքներ, համաձայն որոնց ԸԸՀ-ները չեն գործել շարունակական հիմքերի վրա մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14.00-ը, այլ խոսքով` խոչընդոտել են վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացին: Օրինակ, ԿԸՀ բողոքներ են ստացվել թիվ 32 ԸԸՀ-ի վերաբերյալ, որը մերժել էր թիվ 32/30,32/20, 32/46 ՏԸՀ-ներում ձայների վերահաշվարկ կատարել` հիմնավորելով, թե ժամկետը սպառվել է, մինչդեռ դիմումատուները հաստատում են, որ եղել են հանձնաժողովում ժամը 13:30-ին: Թիվ 8 ԸԸՀ-ի թիվ 8/6,8/16,8/17,8/21,8/23,8/24 ՏԸՀ-ներում նույպես ԸԸՀ-ն մերժել է գրանցել վերահաշվարկի դիմումները, թեեւ դրանք ներկայացվել են մինչեւ գրանցման վերջնաժամկետի ավարտը: Թիվ 34/01,34/07,34/30 ՏԸՀ-ներում վերահաշվարկ չի կատարվել: Բողոք է ներկայացվել, որ թիվ 35 ԸԸՀ-ի նախագահը չի կատարել վերահաշվարկ`պատճառաբանելով, թե ՏԸՀ-ի հինգ անդամ են ներկա, թեեւ քվորում ապահովելու իրավական պահանջ գոյություն չունի: Վերահաշվարկի այլ պահանջներ են մերժվել թիվ 3,21,23,24 եւ 38 ԸԸՀ-ում: ԿԸՀ-ն պատասխանել է, թե նման բողոքները պետք է ուղղվեն վարչական դատարան: Դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացրած ցուցակը իր կողմից պահանջված ՏԸՀ-ներում վերահաշվարկ կատարելու մասին տարբերվում է նույն թեկնածուի կողմից ԿԸՀ-ին ներկայացրած ցուցակից, ինչը դիտորդները որակել են որպես «շփոթեցնող փաստ»: Ընդ որում, որոշ դեպքերում, օրինակ թիվ 1, 4, 13 ԸԸՀ-ում հանձնաժողովը չի իրականացրել այլ թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկը, քանի որ զբաղված է եղել պարոն Հարությունյանի պահանջով իրականացվող վերահաշվարկով: Բացի այդ, ըստ դիտորդական առաքելության, դիտարկված վերահաշվարկների մեծամասնությունը ցույց է տվել, որ առաջնային հաշվարկում կային անհամապատասխանություններ ու սխալներ, որոնց մի մասը նշանակալի էր եւ կասկածի տակ էր դնում ՏԸՀ-ների եւ ԸԸՀ-ների քաղաքական անկողմնակալությունը: Թիվ 5 ԸԸՀ-ն` Դավիթաշեն, օրինակ, անգործություն է ցուցաբերել փետրվարի 23-ին թիվ 5/21 ՏԸՀ-ում վերահաշվարկի, ինչպես նաեւ անհայտ անձանց կողմից ԸԸՀ-ն գրոհելու վերաբերյալ, ովքեր ստիպել են ԸԸՀ-ի անդամներին եւ այլ իրավասու անձանց, այդ թվում`թեկնածուների վստահված անձանց, լրագրողների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդի հեռանալ հանձնաժողովի տարածքից, մինչդեռ ոստիկանները պասիվորեն կանգնած են եղել: Նույն օրը թիվ 13/10 ՏԸՀ-ում արդյունքների վերահաշվարկի ժամանակ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկների ծրարն անհետացել է: Այլ թերությունների թվում էին քվեաթերթիկների ոչ անհրաժեշտ դասումը որպես անվավեր եւ քվեաթերթիկների վրա կատարված նշումների կամ դրանց վավեր լինելու ուսումնասիրության չկատարումը: Զեկույցը փաստում է, որ վերահաշվարկի իրականացման վերջնաժամկետի սպառման պահին 24 ՏԸՀ-ների կողմից վերահաշվարկ դեռ կատարված չէր: «Չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ ԸԸՀ-ները կարող են երկարաձգել իրենց աշխատանքային ժամերը, այդուամենայնիվ, առաքելությունը չունի տեղեկատվություն, որ որեւէ ԸԸՀ այդպես է վարվել աշխատանքն ավարտելու համար»: Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակման փուլին, առաքելությունը փաստում է, որ յուրաքանչյուր ՏԸՀ-ի համար ԿԸՀ-ի կողմից թողարկված արդյունքները պարունակում են մի շարք անոմալ արդյունքներ: «Հայաստանում կան 1923 ընտրատեղամասեր, որոնցից 95-ում մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, այդ թվում` 44-ում մասնակցությունը եղել է ավելի քան 95 տոկոս»: «Նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի սերտ ընտանեկան կապերը Գորիսի շրջանում, 4 ՏԸՀ-ների արդյունքները ապշեցուցիչ են այն պատճառով, որ նա այստեղ ստացել է քվեների ավելի քան 99 տոկոսը», - արձանագրված է զեկույցում: Որոշ դեպքերում քվեատուփում եղած թերթիկների թիվը գերազանցել է ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը, կամ հակառակը` նշանակալիորեն պակաս եղել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը Մարտ 8, 2008 Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգություն եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության նախնական զեկույցում դիտորդները լարվածություն եւ անհանգիստ վիճակ էին արձանագրել այցելած ընտրատեղամասերի ավելի քան 6 տոկոսում եւ «փոքրաթիվ բռնության դեպքեր»` չնայած «հարաբերականորեն հանգիստ մթնոլորտին»: Դրանից հետո միջազգային դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել տարբեր աղբյուրներից տեղական դիտորդների, վստահված անձանց, տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների եւ որոշ լրագրողների նկատմամբ գործադրված հարձակումների եւ ահաբեկումների մասին, հատկապես Երեւանի որոշ համայնքներում: Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ), մասնավորապես, երկու դեպքում թեկնածուների վստահված անձինք հնարավոր ֆիզիկական պատժի մասին սպառնալիքներ են ստացել, թիվ 4 եւ 5 ԸԸՀ-ներում երեք թեկնածուների վստահված անձինք ֆիզիկական հարձակման են ենթարկվել. երկու դեպքում` ընտրատեղամասում, մեկ դեպքում` հարակից տարածքում: Թիվ 4 ԸԸՀ-ում մի տեղական դիտորդ ֆիզիկական հարձակման է ենթարկվել եւ կորցրել է գիտակցությունը, իսկ 28 ԸԸՀ-ում ՏԸՀ-ի մի անդամ ընտրությունների օրը բռնի կերպով դուրս է բերվել հանձնաժողովից եւ այլեւս չի վերադարձել: Դիտորդական առաքելությունը նաեւ ծանոթացել է ՏԸՀ-ների երկու անդամների, երեք վստահված անձանց եւ մեկ քաղաքացու կողմից թիվ 28 ԸԸՀ-ին ներկայացված դիմում-բողոքներին հիշյալ ընտրական հանձնաժողովից իրենց բռնի ուժով հեռացնելու մասին: Ընտրությունների վերաբերյալ իր նախնական զեկույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը փաստել էր, որ իրենց այցելած 111 ընտրատեղամասերից 16 տոկոսում քվեների հաշվման գործընթացը որակվել էր որպես «վատ» կամ «շատ վատ», զորօրինակ` 13/18, 13/30, 17/01 եւ 32/58 ընտրատեղամասերում: Մասնավորապես, 22/15 ընտրատեղամասում միջազգային դիտորդական առաքելության անդամները հաղորդել են, թե ՏԸՀ-ի անդամների վրա ճնշում է գործադրվել այլ թեկնածուների օգտին նշված քվեաթերթիկներից ավելացնել Սերժ Սարգսյանի քվեներին: Թիվ 13/18 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ցույց չի տվել նշված քվեաթերթիկները, ՏԸՀ-ի անդամները հաշվել են քվեները` գրիչները ձեռքներին, քվեաթերթիկները դրել են սխալ թեկնածուների տրցակների վրա, եւ արձանագրությունները ստորագրվել են մինչեւ քվեների հաշվարկի ավարտը: 11/32 ընտրատեղամասում ՏԸՀ-ի անդամները ստորագրել են մաքուր արձանագրություն: 32/58 տեղամասում փորձեր են կատարվել խոչընդոտել դիտորդական առաքելության դիտորդներին` տեսնել քվեաթերթիկում կատարված նշումները: Այդուամենայնիվ, դիտորդները նկատել են, որ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկները հաշվարկվել են հօգուտ Սերժ Սարգսյանի: Երկու դեպքում քվեատուփերից դուրս են եկել «զգուշորեն իրար վրա դարսված» ծրարների փաթեթներ, որոնք բոլորն էլ քվեարկված էին հօգուտ Սերժ Սարգսյանի: Քվեարկության օրվա վերաբերյալ հետագա վերլուծությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելության որոշ անդամներ հայտնեցին, թե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները մշտապես հեռախոսազանգեր են ստացել արդյունքները զեկուցելու խնդրանքով, հատկապես պրն. Սարգսյանի քվեարկության տոկոսների վերաբերյալ (օրինակ, 25/04 տեղամասի հանձնաժողովի նախագահին վեց անգամ կանչել են` զեկուցելու արդյունքների մասին): Միջազգային դիտորդական առաքելությունը արդյունքների ամփոփման գործընթացին հետեւել է բոլոր 41 ԸԸՀ-ում, ինչի վերաբերյալ լրացվել է դիտարկման 85 ձեւ: Դրանց մոտ 10 տոկոսում գործընթացը բացասական գնահատական է ստացել, 7 տոկոսում` թափանցիկության պակաս է արձանագրվել: Հաղորդված բացթողումները ներառել են` որոշ ՏԸՀ-ներից չկնքված փաթեթներով ստացված քվեարկության նյութերի դեպքեր, ՏԸՀ-ի արդյունքների արձանագրության մեջ տվյալների ոչ համահունչ լինելը: Մասնավորապես, միջազգային դիտորդները գրանցել են, որ արձանագրությունների մեջ փոփոխություններ են կատարվել, երբ թվերը չեն համընկել (դիտարկումների 39 տոկոսը), ՏԸՀ-ները ԸԸՀ-ից հեռացել են ընտրական նյութերով (օրինակ` թիվ 22/20 ընտրատեղամասի անդամները տարածքային ընտրական հանձնաժողով ժամանելուց հետո մոտ 4 ժամով անհետացել էին, իսկ երբ վերադարձել են` քվեարկության նյութերն ակնհայտորեն բացվել էին): Որոշ դեպքերում, օրինակ, թիվ 37 ԸԸՀ-ում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է, որպեսզի դիտորդները տեսնեն արձանագրությունները: Որոշ դեպքերում դիտորդական առաքելության անդամները զեկուցել են արդյունքների ամփոփման գործընթացի խախտումների մասին, օրինակ, թիվ 14 ԸԸՀ-ում Տեր-Պետրոսյանի վստահված անձը վերահաշվարկ է ներկայացրել այն բանից հետո, երբ թիվ 14/32 ՏԸՀ-ի նախագահը ներկայացրել է ՏԸՀ-ի անդամների կողմից ստորագրված 2 օրիգինալ դատարկ արձանագրություններ: Միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ ընտրությունների վերաբերյալ դիտորդների նախնական հայտարարության լուսաբանումը հեռուստատեսությամբ հիմնականում ներկայացրել է փաստաթղթի դրական կետերը եւ, ընդհանուր առմամբ, բաց թողել նշված թերություններին վերաբերող մասերը: Չնայած գործընթացի անցկացման նկատմամբ հանրության մեջ եղած զգալի հակասություններին` հիմնական հեռարձակող լրատվամիջոցները` այդ թվում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մեծ ծավալով լուսաբանել են իշխանությունների տեսակետները, սակայն հազվադեպ են հեռարձակել փետրվարի 19-ի քվեարկության անցկացման վերաբերյալ մտահոգություններ ունեցող անձանց կարծիքները: Անդրադառնալով քվեարկության վերահաշվարկի փուլին` միջազգային դիտորդական առաքելությունը փաստում է, որ, ԿԸՀ-ի համաձայն, վերահաշվարկի դիմումներ են ստացվել 25 ԸԸՀ-ում` 159 ՏԸՀ-ների արդյունքների վերաբերյալ: Մնացած դիմումները ԸԸՀ-ները մերժել են այն հիմնավորմամբ, թե վերահաշվարկ պահանջելու վերջնաժամկետն անցել է: ԸԸՀ-ները մերժել են 34 դիմում` դրանց «անհիմն» լինելու պատճառով: ԿԸՀ-ում գրանցվել են մի քանի բողոքներ, համաձայն որոնց ԸԸՀ-ները չեն գործել շարունակական հիմքերի վրա մինչեւ փետրվարի 20-ի ժամը 14.00-ը, այլ խոսքով` խոչընդոտել են վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացին: Օրինակ, ԿԸՀ բողոքներ են ստացվել թիվ 32 ԸԸՀ-ի վերաբերյալ, որը մերժել էր թիվ 32/30,32/20, 32/46 ՏԸՀ-ներում ձայների վերահաշվարկ կատարել` հիմնավորելով, թե ժամկետը սպառվել է, մինչդեռ դիմումատուները հաստատում են, որ եղել են հանձնաժողովում ժամը 13:30-ին: Թիվ 8 ԸԸՀ-ի թիվ 8/6,8/16,8/17,8/21,8/23,8/24 ՏԸՀ-ներում նույպես ԸԸՀ-ն մերժել է գրանցել վերահաշվարկի դիմումները, թեեւ դրանք ներկայացվել են մինչեւ գրանցման վերջնաժամկետի ավարտը: Թիվ 34/01,34/07,34/30 ՏԸՀ-ներում վերահաշվարկ չի կատարվել: Բողոք է ներկայացվել, որ թիվ 35 ԸԸՀ-ի նախագահը չի կատարել վերահաշվարկ`պատճառաբանելով, թե ՏԸՀ-ի հինգ անդամ են ներկա, թեեւ քվորում ապահովելու իրավական պահանջ գոյություն չունի: Վերահաշվարկի այլ պահանջներ են մերժվել թիվ 3,21,23,24 եւ 38 ԸԸՀ-ում: ԿԸՀ-ն պատասխանել է, թե նման բողոքները պետք է ուղղվեն վարչական դատարան: Դիտորդական առաքելությունը արձանագրում է, որ թեկնածու Արամ Հարությունյանի ներկայացրած ցուցակը իր կողմից պահանջված ՏԸՀ-ներում վերահաշվարկ կատարելու մասին տարբերվում է նույն թեկնածուի կողմից ԿԸՀ-ին ներկայացրած ցուցակից, ինչը դիտորդները որակել են որպես «շփոթեցնող փաստ»: Ընդ որում, որոշ դեպքերում, օրինակ թիվ 1, 4, 13 ԸԸՀ-ում հանձնաժողովը չի իրականացրել այլ թեկնածուների կողմից պահանջված վերահաշվարկը, քանի որ զբաղված է եղել պարոն Հարությունյանի պահանջով իրականացվող վերահաշվարկով: Բացի այդ, ըստ դիտորդական առաքելության, դիտարկված վերահաշվարկների մեծամասնությունը ցույց է տվել, որ առաջնային հաշվարկում կային անհամապատասխանություններ ու սխալներ, որոնց մի մասը նշանակալի էր եւ կասկածի տակ էր դնում ՏԸՀ-ների եւ ԸԸՀ-ների քաղաքական անկողմնակալությունը: Թիվ 5 ԸԸՀ-ն` Դավիթաշեն, օրինակ, անգործություն է ցուցաբերել փետրվարի 23-ին թիվ 5/21 ՏԸՀ-ում վերահաշվարկի, ինչպես նաեւ անհայտ անձանց կողմից ԸԸՀ-ն գրոհելու վերաբերյալ, ովքեր ստիպել են ԸԸՀ-ի անդամներին եւ այլ իրավասու անձանց, այդ թվում`թեկնածուների վստահված անձանց, լրագրողների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդի հեռանալ հանձնաժողովի տարածքից, մինչդեռ ոստիկանները պասիվորեն կանգնած են եղել: Նույն օրը թիվ 13/10 ՏԸՀ-ում արդյունքների վերահաշվարկի ժամանակ Lեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած թերթիկների ծրարն անհետացել է: Այլ թերությունների թվում էին քվեաթերթիկների ոչ անհրաժեշտ դասումը որպես անվավեր եւ քվեաթերթիկների վրա կատարված նշումների կամ դրանց վավեր լինելու ուսումնասիրության չկատարումը: Զեկույցը փաստում է, որ վերահաշվարկի իրականացման վերջնաժամկետի սպառման պահին 24 ՏԸՀ-ների կողմից վերահաշվարկ դեռ կատարված չէր: «Չնայած օրենսդրությունը նախատեսում է, որ ԸԸՀ-ները կարող են երկարաձգել իրենց աշխատանքային ժամերը, այդուամենայնիվ, առաքելությունը չունի տեղեկատվություն, որ որեւէ ԸԸՀ այդպես է վարվել աշխատանքն ավարտելու համար»: Անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակման փուլին, առաքելությունը փաստում է, որ յուրաքանչյուր ՏԸՀ-ի համար ԿԸՀ-ի կողմից թողարկված արդյունքները պարունակում են մի շարք անոմալ արդյունքներ: «Հայաստանում կան 1923 ընտրատեղամասեր, որոնցից 95-ում մասնակցությունը գերազանցել է 90 տոկոսը, այդ թվում` 44-ում մասնակցությունը եղել է ավելի քան 95 տոկոս»: «Նույնիսկ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի սերտ ընտանեկան կապերը Գորիսի շրջանում, 4 ՏԸՀ-ների արդյունքները ապշեցուցիչ են այն պատճառով, որ նա այստեղ ստացել է քվեների ավելի քան 99 տոկոսը», - արձանագրված է զեկույցում: Որոշ դեպքերում քվեատուփում եղած թերթիկների թիվը գերազանցել է ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը, կամ հակառակը` նշանակալիորեն պակաս եղել:
Սեմնեբիին խուզարկել են
Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը շրջափակման մեջ պահող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցները մանրազնին խուզարկության են ենթարկել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակության անդամներին:
Հիշեցնենք, որ Սեմնեբին մարտի 7-ին երկու անգամ այցելե է Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն եւ հանդիպել ՀՀ առաջին նախագահի հետ: Ականատեսների վկայությամբ եվրոպացի դիվանագետն իսկական շոկի մեջ է ընկել այն բանից հետո, երբ խուզարկել են իրեն իր մեքենան եւ պատվիրակության մյուս անդամներին:
Իսկ ահա ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան ըստ նույն աղբյուրի ոչ մի կերպ թույլ չի տվել խուզարկել իր մեքենան: Բրայզան հայտարարել է որպես դիվագետ` իր ունեցած իրավունքների մասին եւ արգելել է կպնել իր մեքենային:
Ի դեպ, այն օրվանից երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ենթքարկված է տնային կալանքի, յուրաքանչյուր մեքենա, որ մտնում կամ դուրս է գալիս նրա առանձնատնից, ենթարկվում է մանրազնին խուզարկության:
Անհանգստացնող նորություններ Կովկասից
The Economist-ի տպագիր տարբերակից, Մարտ 6, 2008
Հայաստանի արյունահեղ դեպքերը անհանգստացնում են Ռուսաստանին և Արևմուտքին Դմիտրի Մեդվեդևի նախագահական հաղթանակից մեկ օր անց մոսկովյան հեղինակավոր թերթերը իրենց ուշադրության կենտրոնը ռուսաստանյան վաղուց կանխատեսելի արդյունքներից տեղափոխեցին դեպի հայաստանյան անսպասելի արյունահեղություն. առնվազն ութ մարդ մահացավ անվտանգության մարմինների և նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքների դեմ բողոքի ելած ընդդիմադիր ուժերի բախման հետևանքով:
<>. այսպես էր վերնագրված առաջատար բիզնես օրաթերթ Կոմերսանտի հոդվածը:
Հայաստանը, լինելով փոքր ու բարդ երկիր` դժվար արտասանվող անուններով, տևական ժամանակ դուրս էր մնացել համաշխարհային նորությունների մայրուղուց: Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ տեղի է ունենում այս երկրում, իր հետևանքներն է թողնում ոչ միայն ամբողջ կովկասյան տարածաշրջանի վրա, որը, ի դեպ, Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար կարևորագույն ռեգիոն է, այլև Ռուսաստանի վրա: Կեղծված ընտրությունների, կոռումպացված պաշտոնյաների և մահացած ցուցարարների մասին պատմությունը հատկապես կարող է թուլացնել իր կայունությամբ հպարտացող Ռուսաստանի ուժը:
Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Թեկնածու վարչապետ Սերժ Սարգսյանը կողմնակալ մամուլի և քվեատուփերի պատահական լցոնումների շնորհիվ հաղթեց ձայների 53%-ով: Եթե ընտրություններն անցկացվեին արդար, հավանականությունը մեծ է, որ նա կպայքարեր նաև երկրորդ փուլում, և հնարավոր է` պարտվեր: Սակայն պարոն Սարգսյանը ուներ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, ինչն էլ իր ազդեցությունը թողեց արդյունքների վրա: Պարոն Քոչարյանը, ասում են, ձգտում է վարչապետի պաշտոնին այնպես, ինչպես իր ռուս գործընկերը:
Միջազգային դիտորդները իրենց իսկ շնորհիվ չարժանացան ակնածանքի: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը մատնանշեց շատ թերություններ, սակայն նախնական զեկույցում ասաց, որ ընտրությունները <>:
Ընդդիմությունը` գիտնական և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պահանջեց նոր ընտրությունների անցկացում, և նրա կողմնակիցները դուրս եկան փողոց: Պարոն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարական հրեշտակ չէ: Տարածված կարծիք է, որ 1996-ի նախագահական ընտրությունները նա կեղծել է իր իսկ օգտին: Սրանով հանդերձ, նրանք, ովքեր այս անգամ նրան ձայն տվեցին, հիմնականում այդ քայլ գնացին` դեմ լինելով պարոն Քոչարյանի հետ ասոցիացվող տեղական մաֆիային, կոռուպցիային և գործազրկությանը:
Տասնմեկ օր շարունակ իշխանությունը հանդուրժեց խաղաղ ցույցերը, սակայն մարտի 1-ին ոստիկանությունը գործի անցավ` պատճառաբանելով, թե իբր ցուցարարները կրում են հրաձիգներ, որոնք, ըստ բազմաթիվ ականատեսների, տեղադրվել էին արհեստականորեն: Պարոն Տեր-Պետրոսյանին ենթարկեցին դե ֆակտո տնային կալանքի, իսկ ամբոխը ցրեցին: Ինչպես և սպասվում էր, այն վերստին միավորվեց և հավաքվեց Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Պարոն Քոչարյանը գործի դրեց բանակը, և տարածքը շուտով բռնկվեց հետևողական կրակոցներով:
Մահացավ 8 մարդ, այրվեցին մեքենաներ, կողոպտվեցին խանութներ: Ցուցարարներից շատերը զինված էին քարերով և մետաղյա ձողերով, սակայն վերջնական պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, որը թույլ տվեց իրավիճակի վերածումը քաոսի: Պարոն Քոչարյանի կողմից հայտարարված 20 օրով արտակարգ իրավիճակը, իր մեջ ներառելով մամուլի ժամանակավոր բացակայություն և ընդդիմադիր անձանց ձերբակալություն, կարող է մի որոշ ժամանակ ճնշել ցույցերը, սակայն հազիվ թե լուծի ֆունդամենտալ խնդիրները:
Այդ խնդիրների մեջ են մտնում կոռուպցիան, ցածր կենսամակարդակը և տնտեսական շրջափակումը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի պատճառով: Վերջինս Ադրբեջանի տարածքում հայաբնակ անկլավ է, որը Հայաստանը գրավել է 1994 թվականին: Այս հակամարտությունը երկար ժամանակ սառեցված էր, սակայն երևանյան բռնություններից 3 օր անց հայկական և ադրբեջանական ուժերը մասնակցեցին վերջին տասը տարում ամենաահավոր հրաձգություններին: Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են փոխհրաձգությունը սկսելու մեջ, որի արդյունքում երկու կողմն էլ ունեցավ վիճելի թվով զոհեր:
Պնդելով, որ անցած ամիս Կոսովոյի անկախության հռչակումը ոգեշնչել է հայ սեպարատիստներին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևը զգուշացրեց, որ ինքը զենքեր է գնում` անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղը ուժով հետ վերցնելու նպատակով: Նոր պատերազմը կապակայունացնի տարածաշրջանը և կվտանգի դեպի Թուրքիա ձգվող ռազմավարական նշանակության նավթամուղը, որն ընդամենը 15 կիլոմետր (10 մղոն) հեռավորության վրա է զինադադարի գծից:
Լեռնային Ղարաբաղը շարունակում է <> մնալ: Պարոն Տեր-Պետրոսյանի անկումը 1998-ին գլխավորապես դրդված էր առավել ճկուն մոտեցում ցուցաբերելու իր ակնարկներով` միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Ե’վ պարոն Քոչարյաը, և’ պարոն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղից են և կռվել են պատերազմում, սակայն նրանք քիչ բան են արել խաղաղության հասնելու գործում: <>-ում վերջերս հրապարակված իր հոդվածում պարոն Տեր-Պետրոսյանը հերքում է այն միտքը, թե միայն ծագումով ղարաբաղցի կոշտ դիրքորոշում ունեցողները կարող են հակամարտությունը լուծել: Ավելին` նա փաստում է, որ պարոն Սարգսյանը, ում նախագահությունը պղծված է արյունահեղությամբ և անվստահությամբ, շատ ավելի քիչ ունակ կլինի կառավարել:
Ռուսաստանը և Արևմուտքը հետաքրքրված են Հայաստանի կայունությամբ և նրանք պետք է աշխատեն այն պահպանելու ուղղությամբ: Սա կարող է լինել պարոն Մեդվեդևի առաջին միջազգային փորձությունը որպես նախագահ:
«Բալկանյան քաղաքական ակումբ» - ի նախագահ, Գ.Դ. Ժելյու Ժելևի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ
Որպես Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ, ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով:
Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների 40/ - սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը:
Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորուման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղությանը պահպանումը և անվտանգությունը, ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն:
Բալկանյան քաղաքական ակումբ» - ի նախագահ, Գ.Դ. Ժելյու Ժելևի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ
Որպես Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ, ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով: Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների 40/ - սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը:
Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորուման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղությանը պահպանումը և անվտանգությունը, ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն:
*http://samizdatam.blogspot.com/2008/03/100308-1.html
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ 10.03.08 Մաս 1
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
10.03.08
թանկացումները սկսվել են
Վերջին մեկ շաբաթում Հայաստանի սպառողական շուկայում նկատվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների գների աճ:
Այս պահի դրությամբ առավել շատ բարձրացել է հացի գինը` 10-15 տոկոսով: Այսինքն, նախկին ասենք 130-140 դրամանոց հացը երեկվանից խանութներում սկսել են վաճառել 150-160 դրամով:
Չնայած, հացից բացի մնացած մթերքների արժեքները խանութներում էապես չեն փոխվել, սակայն, դրանց մեծածախ գներն այս օրերին դանդաղ բայց հաստատուն աճում են: Բանն այն է, որ ձեթերի, մակարոնեղենի, քաղցրավենիքների, մսամթերքների, սուրճերի եւ մնացած այլ մթերքների մեծածախ գները` մեկ միավորի կտրվածքով, վերջին մեկ շաբաթում բարձրացել են մինչեւ տաս դրամով: Այս հանգամանքի շնորհիվ խանութներն առայժմ պահպանում են հին գները: Բայց հասկանալի է, որ հետագայում եւս թանկացումները շարունակվելու դեպքում խանութները ստիպված են լինելու իրենց վաճառքի գները եւս բարձրացնել:
ՍԴ-ն` մարդասպանների հովանավոր
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ մարմինը հավանություն տվեց փետրվարի 19-ին տեղի ունեցած խայտառակությանը, ինչը պաշտոնապես որակվում է, որպես Հայաստանի նախագահի ընտրություններ, հայ հանրության շրջանում էական արձագանք չստացավ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ՍԴ-ից ավելին չէին էլ ակնկալում:
Ի վերջո անհեթեթություն է մինչեւ ուղնուծուծը ստրկացած մարդկանցից ակնկալել, որ նրանք կարող են հանուն ազատության ինչ-որ քայլեր անել` գիտակցելով, որ դրա համար կարող են զրկանքներ կրել:
Այն հանգամանքը, որ ՍԴ-ում ամեն ինչ կանխորոշված էր, ակնհայտ էր հենց մարտի 4-ին, երբ այդ մարմինը սկսեց քննել փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները: Այն փաստը, որ ՍԴ նիստին չէր մասնակցում դատարանի անդամներից մեկը` Վալերի Պողոսյանը, արդեն իսկ վկայում էր, որ ամեն ինչ ի սկզբանե որոշված է: Վ. Պողոսյանը նախկին ԽՍՀՄ տարիներին դիսիդենտ է եղել եւ նրա ազատական հայացքները բոլորին են հայտնի: Ավելին, որոշ լուրերի համաձայն Պողոսյանը իր գործընկերների վարքի մասին իմանալուց հետո միանգամից վատացել է եւ հրաժարվել է ՍԴ քննարկումներին մասնակցել` չբացառելով, որ դատարանի դահլիճում կարող է սրտի կաթված ստանալ:
ՍԴ մնացած անդամները դատաքննությանը սկսվելուց առաջ եւ դրա ընթացքում մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հավաստիացրել են, որ իրենք հնազանդ են եւ իրենց «խելոք» կպահեն: Ավելին, որոշ լուրերի համաձայն ՍԴ որոշումը հրապարակելուց առաջ այդ դատարանի բոլոր անդամները առանձին-առանձին հրավիրվել են Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ կրկին անգամ հավաստել, որ իրենք հնազանդ են: Նույնիսկ ՍԴ անդամ Կիմ Բալայանը, որը ինչպես հայտնի է մազերով է զգում, թե իրենից ինչ են ակնկալում իշխանությունները, նա եւս ստիպված է եղել եւս մեկ անգամ «պախանին» հավաստել, որ հնազանդ է:
Ավելին, ՍԴ նիստերի օրերին դատարանի անդամները սեփական ստրկական վիճակը նկարագրելու համար լուրեր էին շրջանառության մեջ դնում այն մասին, որ դատարանի շենքը գտնվում է Ազգային անվտանգության աշխատակիցների կատարյալ հսկողության տակ: Ըստ այդ լուրերի, ԱԱԾ աշխատակիցները արձանագրել են անգամ ՍԴ անդամների հոգոցները: Արդյունքում, ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ ՍԴ-ն գործնականում ղեկավարել է ոչ թե այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այլ Կիմ Բալայանը:Իհարկե, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը յուրովի բոյկոտել էր դատաքննությունը` դատարանի որոշման ընթերցումը հանձնարարելով Հրանտ Նազարյանին: Սակայն, նման ստից «բոյկոտներով» միեւնույն է իրական մեղքերդ չես կարող թաքցնել, առավել եւս, որ ՍԴ անդամները իրենց ձեռքով վերջնականապես քարուքանդ արեցին ՀՀ արդարադատության համակարգը:
Այսօր արդեն ակնհայտ է, որ ապագայում ՍԴ անդամների հիմնական փաստարկը լինելու է այն, որ իբր իրենք մեղավոր չեն եւ այդ Ռոբերտ Քոչարյանն է իրենց պարտադրել խայտառակությունը դարձնել, որպես նախագահական ընտրություն: Իրականում, ՍԴ-ի հետ կապված միակ փաստը, որը անհրաժեշտ է արձանագրել եւ ՀՀ ապագան կերտելիս չմոռանալ, այն է, որ սահմանադրական արդարադատություն իրացնելուն կոչված այդ մարմնի բոլոր 9 անդամները, այդ թվում նաեւ նիստերին մասնակցելուց հրաժարված Վալերի Պողոսյանը, փաստացի Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ստանձնել են մարտի 1-ին խաղաղ ցուցարարներին սպանելու պատասխանատվությունը:
Միքայել Դանիելյան,-«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Կավկազսկիյ ուզել» պարբերականի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ձերբակալությունները միանշանակ քաղաքական բնույթ են կրում:
Նա նաեւ տեղեկացրել է, որ իր ունեցած տեղեկություններով, ձերբակալվել են 85 մարդ: Իրավապաշտպանի խոսքերով, դրա մեջ մտնում են նաեւ այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են փետրվարի 20-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցի ժամանակ: Դանիելյանի հրապարակած թվերը տարբերվում են պաշտոնական տվյալներից, ըստ որի` Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբալավել է 59 մարդ: Միաժամանակ, Միքայել Դանիելյանը նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները շարունակվում են: Ըստ նրա, մարտի 9-ին ձերբակալվել են եւս 9 հոգի. 7-ը` Եղվարդում, 2-ը` Կապանում: Նրա խոսքերով, ձերբակալվածների մեջ կան նաեւ մարդիկ, որոնք մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի կենտրոնում զբաղվում էին խանութների թալանով: Մասնավորապես, կողոպուտ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ, սակայն, ըստ իրավապաշտպանի, նշված 4 հոգին չեն մտնում իր հրապարակած ձերբակալվածների ցուցակի մեջ: «Մենք հստակ տարբերակում ենք մեր ցուցակները, դրանցում չպետք է խառնաշփոթ լինի»,- ընդգծել է Դանիելյանը: Վերջինս նաեւ տեղեկացրել է, որ հանդիպել եւ խոսել է ազատ արձակված ընդդիմադիրների հետ: Ըստ նրա, դրանք ընդդիմության ակտիվիստներ են. մեկը` Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանն է, որը զբաղվում է մանր բիզնեսով. իսկ մյուսը` նստացույցի մասնակից, Վանաձոր քաղաքի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Չախոյանը: Նրանք, ըստ իրավապաշտպանի, դաժան ծեծի են ենթարկվել ոստիկանությունում: Նա նաեւ ավելացրել է, որ Երեւանի քրեակատարողական հիմնարկներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Մյասնիկ Մալխասյանը, որի հետ թույլ չի տրվել հանդիպել: Միքայել Դանիելյանը նաեւ տարակուսանք է հայտնել, որ ձերբակալվածների մեջ կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր հանրահավաքներին եւ երթերին չեն մասնակցել, սակայն նրանց մեղադրում են զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ իշխանության զավթման մեջ, ինչպիսիք են, օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Դանիելյանը տեղեկացրել է նաեւ, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից Երջանիկ Աբգարյանը որպես բողոքի նշան հացադուլ է հայտարարել:
Իրավապաշտպանը նաեւ հայտարարել է, որ շարունակում է ցուցմունքներ հավաքել տուժածներից` պարզելու մարդկանց վիճակը, որոնք ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների կողմից բռնության են ենթարկվել:Նա հաղորդել է, որ ասոցիացիան տեղեկություններ ունի այն մասին, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում հանրահավաքը ցրելու ժամանակ օգտագործվել են դիպուկահարներ, ինչի մասին, վկայում են մի շարք ականատեսներ: «Ես լուրջ կասկածներ ունեմ, որ իրականում սպանվել է 8-ից ավելի մարդ»-նշել է Դանիելյանը: Վերջինիս խոսքերով, մարտի 1-ին 23.00-ի սահմաններում ներքին զորքերի ստորաբաժանումները հարձակվել եւ ծեծի են ենթարկել մոտ 30 հոգանոց մի խմբի` հիմնականում կանանց, որոնք գտնվում էին Լուսավորիչ եւ Լեոյի փողոցների խաչմերուկում եւ զինվորներին կոչ էին անում չենթարկվել իրենց հրամանատարների հրամաններին: Դանիելյանը ընդգծել է, որ ծեծի ենթարկվածների մեջ է եղել նաեւ հայտնի հասարակական գործիչ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդան, եւ դուստրը` 23-ամյա Գայանեն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը չի նպաստի լարվածության նվազեցմանը
Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:
Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը երեկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Դրանում, Փենինգտոնը մասնավորապես, նշել է. «Մենք ընդունում ենք, որ որոշակի պահի, երբ բռնություններ են կիրառվում, կարգ ու կանոնը պետք է վերականգնվի: Բայց մենք հավատում ենք, որ այժմ արտակարգ դրությունը կարող է վերացվել, եւ լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները դադարեցվեն: Որքան արագ դա արվի, այնքան արագ Հայաստանը կվերադառնա այն ուղուն, որտեղ մենք նրան ցանկանում ենք տեսնել, այսինքն` ժողովրդավարության ուղուն, որտեղ քաղաքական հայացքներն արտահայտվում են օրինական եղանակով եւ մամուլը ազատորեն տարածում է այդ հայացքները»: «Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, եւ ԱՄն-ի կառավարության եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության անունից մեր խորը ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է Ջոզեֆ Փենիգթոնը: Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի` անցած շաբաթավերջին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ արած հայտարարություններին, ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ որոշ մեկնաբանություններ ընդհանուր համատեքստից կտրված էին, իրար կպցրած եւ չեն արտացոլում Բրայզային այցի ընդհանուր էությունը` ավելացնելով, թե նա Հայաստանի իշխանություններին հստակորեն փոխանցել է, որ արտակարգ իրավիճակը պետք է վերացվի: Հարցին, թե ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե մարտի 20-ին արտակարգ իրավիճակը Հայաստանում չվերացվի եւ շարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները, Ջոզեֆ Փենինգթոնը պատասխանել է. «Մենք հստակ կերպով Հայաստանի իշխանություններին ենք հասցրել մեր դիրքորոշումը, որ թեեւ մենք ճանաչում ենք մարտի 1-ի եւ 2-ի բռնություններին մասնակցածներին եւ քրեական վարքագիծ ցուցաբերածներին ձերբակալելու` իշխանությունների իրավունքը, սակայն պետք է հստակ տարբերակում լինի այդ մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր ընդամենը իշխանություններին դուր չեկող եւ նրանց զայրացնող կարծիքներ են հայտնում: Նման մարդկանց` կամ երթերին մասնակցած, կամ էլ որոշակի կուսակցությանը պատկանող կամ թեկնածուի աջակցող մարդկանց ձերբակալությունները կարող են դիտվեն որպես քաղաքական ձերբակալություններ: Մենք դա չենք խրախուսում եւ կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի կայունության հաստատմանը եւ լարվածության նվազեցմանը»: Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալման հնարավորությունը ակնհայտորեն իրավիճակը մեղմացնող քայլ չի լինի: «Չենք կարծում, որ դա անհրաժեշտ քայլ է: Հավանաբար դա միայն կսրի լարվածությունը»-ընդգծել է դիվանագետը: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզայի եւ իր հիմնական ուղերձը նրան, Փենինգթոնի խոսքով, եղել է կառուցողական երկխոսությանը վերադառնալու անհրաժեշտությունը` որպես քայլ, որը Հայաստանը կվերադաձնի ժողովրդավարական ուղի: Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ նշմարել են քաղաքական երկխոսության գնալու կամք, եւ կա արդյոք փոխզիջումների դաշտ, ամերիկացի դիվանագետն նշել է. «Դա գործընթացի մասնակից կողմերի գործն է, բայց երկխոսությունը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հստակ հասցեագրում ունենա իրական բարեփոխումների, որոնց ձգտում է հայաստանցիների մեծ մասը»: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին, ըստ Ջոզեֆ Փենինգթոնի, ազատ եւ բազմակարծ մամուլը ժողովրդավարական համակարգի ամենաառանցքային բաղկացուցիչն է եւ որ սահմանափակումները, որոնք արտակարգ դրության պայմաններում տարածվել են էլեկտրոնային, տպագիր լրատվամիջոցների, ինչպես նաեւ ինտերնետային կայքերի վրա, առողջ քայլ չէ եւ Հայաստանն ավելի չի մոտեցնում ժողովրդավարությանը: «Սա նաեւ հակաարդյունավետ է, քանի որ եթե չունեք վստահելի տեղեկատվություն եւ ստանում եք հասարակության շերտերում շրջանառվող երբեմն նաեւ սուտ բամբասանքներ, մարդիկ չեն հասկանում` ինչ է կատարվում իրականում, ինչն իր հերթին նպաստում է լարվածության աճին: Որքան արագ բացվեն հաղորդակցության եւ տեղեկատվության այդ ուղիները, այնքան լավ կլինի Հայաստանի համար»,- շեշտել է Փենինգտոնը:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարտի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի հետ, որն այժմ գտնվում է Բրյուսելում և մասնակցում է ԵԽ Նախարարների խորհրդի` Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախաձեռնված քննարկումներին:
Լևոն Տեր-Պետրոսյանը Պիտեր Սեմնեբիին է ներկայացրել արտակարգ դրության չհիմնավորվածությունը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ դրական քայլ` ուղղված երկրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու լարվածության մեղմացմանը, չի կատարվել: Հակառակը` շարունակվում են իր համախոհների համատարած ձերբակալությունները, որոշ մարզերում և գյուղական վայրերում (Հատկապես Արարատի և Արագածոտնի մարզերում) քրեական տարրերը ոստիկանության համատեղ խմբերով բռնություններ են իրականացնում ինչպես շարժման համախոհների, այնպես էլ իր նախընտրական շտաբի ներկայացուցիչների նկատմամբ:
«Սումգայիթ» հայկական ձեւով
Փաստագրական նյութերի եւ վկայությունների աճող քանակը արդեն այժմ թույլ են տալիս արձանագրել, որ մարտի մեկին գրանցված մահերը հանդիսանում են իշխանությունների կողմից իրականացված հատուկ ակցիաների արդյունք, ակցիաներ, որոնք իրականացվել են ընդդիմության հանրահավաքից բավականին հեռու։
Ըստ երեւույթին, արտակարգ դրություն հայտարարելու համար անհրաժեշտ էին ծանրացուցիչ հանգամանքներ։
Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն հրապարակում զոհերի գնդակահարության վայրերը, ինչը եւս մեկ անգամ հաստատում է վերեւում ասվածը։ Ավելին, ութ զոհերի առկայության փաստը հրապարակվեց միայն մարտի երկուսի առավոտյան հնչեցված պաշտոնական հայտարարությամբ, երբ Երեւանում կայունությունն արդեն ապահովվում էր բանակի կողմից։
Հիշեցնենք, որ մարտի մեկի երեկոյան մամլո ասուլիսի ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ չունի տվյալներ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ, բայց կա զեկույց Ոստիկանության ութ վիրավոր զինվորների վերաբերյալ։ Առավոտյան արդեն պաշտոնապես հայտարարվեց ութ զոհերի մասին։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց Գլխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել։
Անհրաժեշտ է մինչեւ վերջ պարզել, թե ինչպես հայտնվեցին այդ զոհերը Քոչարյանի հայտարարությունից հետո /կամ հայտարարությունն անելու պահին/։ Սակայն ձեռքի տակ արդեն առկա փաստերն ու վկայությունները թույլ են տալիս բացահայտել «դիակների պատրաստման» դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել Պռոշյան եւ Լեո փողոցների խաչմերուկում մարտի մեկի երեկոյան՝ ուշ ժամերին։ Պռոշյան փողոցի բակերից մեկից անհայտ օպերատորը նկարահանել է հրաձգության կադրեր եւ վերջինիս ընթացքում զոհված մեկ անձնավորության, որին ինչ-որ մեկը քարշ է տալիս դեպի մայթեզր։
Ըստ հասած տեղեկությունների` մահացածը մինչ այդ նստած էր Ոստիկանությունից խլված բեռնատարի ղեկին։ Բեռնատարը Մաշտոցի պողոտային կողմից շարժվում էր դեպի Պռոշյան փողոց, որը փակել էին ոստիկանները։ Ոստիկանները կրակ են բացել բեռնատարի ուղղությամբ։ Սակայն սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհը դուրս է եկել արդեն կանգնած ավտոմեքենայից։
Բացի այդ, ըստ մեկ այլ տեղեկության, որ եւս մի ծանր վիրավոր, ում ընկերները փորձում էին տեղափոխել շենքերից մեկի բակ, դաժան ծեծի է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի աշխատակիցների կողմից եւ մահացել է /բաժանմունքը գտնվում է այդ բակում/։Ականատեսի խոսքերով, Պռոշյանը շղթայած ոստիկանների դեմ կանգնած էին տասնհինգից ոչ ավելի մարդիկ։ Նրանցից ոչ մեկը զինված չէր հրազենով, եւ ոստիկաններից պաշտպանվում էին քարերով եւ խողովակներով /ինչը պարզորոշ երեւում է նկարահանված կադրերում/։ Մահակներով եւ վահաններով զինված ոստիկանների թիկունքից ավտոմատային կրակ է բացվել այդ խմբի ուղղոթյամբ։ Կադրերի ձայնային փորձաքննությունը ֆիքսել է նաեւ դիպուկահար հրացանի կրակոցներ։
Արձանագրվել են նաեւ խմբի ուղղությամբ կրակոցներ՝ արձակված ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից /բակի կողմից/։ Փաստորեն, մարդկանց գնդակահարության մեջ ներգրավված էր նաեւ տեղական ոստիկանությունը։ Ականատեսները նշում են, որ Ներքին զորքերի զինվորներն անընդհատ կոչ էին անում ավտոմատավորներին՝ չկրակել մարդկանց վրա։Դեռեւս չկա ամփոփ տեղեկատվություն, թե որքան մարդ է սպանվել քաղաքի այդ մասում։ Առկա փաստագրական բազան վկայում է առնվազն երեք սպանվածների մասին:
Բերված ամբողջ տեղեկատվությունը թույլ է տալիս Հայաստանի իշխանություններին մեղադրել զոհեր ստանալու նպատակաուղղված ակցիայի կազմակերպման մեջ։ Այն փաստը, որ չի հրապարակվում նաեւ Ոստիկանության սպայի մահվան հանգամանքները, եւս խոսում է դրա օգտին։ Իրավիճակում առավել ծանրացուցիչ հանգամանքներ ստեղծելու նպատակով իշխանությունները գնացին այդ հանցագործությանը։ Դրա մասին են վկայում նաեւ այն ստացված տվյալները, որոնք ապացուցում են, որ Կենտրոնի այլ հատվածներում նույնպես կատարվել են նպատակաուղղված սպանություններ /Գրիգոր Լուսավորիչի փ., Մաշտոցի փակ շուկա եւ այլն/:
Հայտնվելով ժողովրդական զանգվածների համատարած մոբիլիզացիայի վտանգի առջեւ՝ Հայաստանի իշխանությունները գնացին բացահայտ հանցագործության, որպեսզի ներգրավեն բանակը իրենց դիրքերի պաշտպանության մեջ։ Բացի այդ, այդ ակցիան /մեկ այլ ակցիայի՝ Մաշտոցի պողոտայում կեղծ հրկիզումների եւ խուլիգանության կազմակերպման հետ մեկտեղ/ պետք է դառնար հիմք ընդդիմության առաջնորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար, որոնց պետք է վերագրվեր զոհերի եւ բռնությունների ողջ պատասխանատվությունը։Ա Ս
Հայաստանի իշխանությունները թակարդում
Այսօր Հայաստանում գրեթե բոլորը փորձում են իմաստավորել երկրում ձեւավորված քաղաքական իրավիճակը։
Արտակարգ դրության ներդրումը Հայաստանում, որն ուղեկցվում է ոչ պաշտոնական տեղեկատվության տարածման լիակատար արգելքով, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների չդադարող ձերբակալությունները շատ դիտորդների հիմք են տալիս երկրում իրավիճակը բնութագրել որպես իշխանությունների կողմից ընդդիմադիր շարժման ճնշում /հեղափոխության իրականացման փորձի ճնշում/։
Ձեւավորված իրավիճակն արտաքուստ հաստատում է այդ կարծիքը։ Բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած դիմումը ԱԺ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց կալանավորելու մասին։ Իշխանությունները չեն բացառում ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը։Երկրի բոլոր հեռուստաալիքները զբաղված են Լևոն Տեր-Պետրոսյանի վարկաբեկմամբ՝ նրան ներկայացնելով որպես հետընտրական զոհերի և բռնությունների պատասխանատու։ Կանխարգելվում է ցանկացած այլընտրանքային տեղեկատվության տարածումը։ Արգելված է առավել ազդեցիկ անկախ լրատվական աղբյուրների գործունեությունը։ Սահմանափակվում է արտասահմանյան հեղինակավոր հեռուստաալիքներից ստացվող ինֆորմացիան։
Միաժամանակ իշխանությունները ամրացրեցին պրոիշխանական կուսակցությունների կոալիցիան՝ նրա մեջ ներառելով Բարգավաճ Հայաստանը, ՀՀԿ-ն, եւ իշխանությունների կողմն անցած Օրինաց երկիրը։ ԱԺ շուրջ 80 պատգամավորներ /131-ից/ մոբիլիզացված են և պատրաստ են աջակցել գործող նախագահի ցանկացած որոշմանը։ Նման պատրաստակամություն են արտահայտում նաև իրավապահ մարմինները։ Թվում է, որ հիմքեր չկան «ճնշված հեղափոխության» վարկածը մերժելու համար…
Սակայն ներկա իրավիճակն ունի նաև այլ առանձահատկությություններ։ Մասնավորապես, արևմտյան առաջատար պետությունների կողմից մերժումը՝ ճանաչել Սերժ Սարգսյանի հաղթանակը անցած ընտրություններում, Հայաստանի իշխանություններին ուղղված կտրուկ պահանջները արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ամերիկյան եւ եվրոպական պահանջները իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու մասին, արեւմտյան մամուլում տեղ գտած բացասական գնահատականները Հայաստանի իշխանությունների հետընտրական գործողությունների նկատմամբ եւ այլն հաստատում են, որ Իիավիճակը Հայաստանում շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Եվ կարեւոր նույնիսկ դա չէ. հիմնախնդիրը առկա է երկրի ներսում։ Արդեն այն հանգամանքը, որ մարտի հինգին Հայաստանի իշխանությունները փորձեցին բարձրաձայնել արտաքին վտանգի մասին լոզունգը, հեռուստաալիքներով տարածելով Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին լուրերը, վկայում է իշխանությունների շփոթվածության մասին։ Արտաքին վտանգի միջոցով հասարակությանը շանտաժի ենթարկումը հասարակական կարծիքի վերակողմնորոշման փորձն անտեղի կլիներ, եթե իշխանություններն իրենք նույնպես գնահատեին երկրում առկա իրավիճակը որպես «իրենց կողմից ճնշված հեղափոխություն»։
Սակայն գնահատականներն այս պահին թերեւս ավելի սթափ են։ Եվ իշխանությունը հիմքեր ունի նման վարք դրսեւորելու համար։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ ընդդիմության առաջնորդների մեկուսացումը, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում վերահսկողողության վերականգնումը նրանց տրվեցին չափազանց թանկ գնով։ Վերջին օրերի բոլոր որոշումներն ընդունվել են վախի ազդեցության տակ։ Ռացիոնալ չգնահատվեց հասարակության գործոնը եւ չկանխատեսվեցին ընդդիմության բոլոր գործողությունները։ Արդյունքում, Հայաստանի իշխանությունները փաստորեն հայտնվեցին թակարդում։
Մի կողմից հասարակությունը լի է նիհիլիզմով եւ իշխանությունների նկատմամբ ատելությամբ, իսկ նրա նշանակալից մասը պատրաստ է շարունակել պայքարը այս իշխանություններից ազատվելու համար։ Մյուս կողմից արեւմտյան հասարակայնությունը ոչ միանշանակ է տրամադրված Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Եվ ամենակարեւորը՝ իշխանությունները մնացին երես առ երես իրենց կողմից իրականացված եւ ողբերգական հետեանքների հանգեցրած հակաօրինական գործողությունների հետ։ Հենց այս պայմաններում է , որ Հայաստանի իշխանությունները պետք է մարսեն հետընտրական իրադարձությունները։
Ստացվեց այնպես, որ այսուհետ Հայաստանի իշխանությունները կարող են գոյություն ունենալ բացառապես հասարակության ակտիվության լիակատար ճնշման պայմաններում։ Խոսքի ազատության նույնիսկ նվազագույն հնարավորությունն ընդունակ է համախմբել հայ հասարակությունը իշխանությունների դեմ։ Հաշվի առնելով, որ արդեն առաջին իսկ հետընտրական օրերին Հայաստանի մարզերը որոշ տեղերում բացահայտել են իրենց ապստամբ կեցվածքը՝ իշխանությունների համար խիստ դժվար, եթե ոչ անհնար կլինի ըմբոստության հերթական դրսեւորումների ճնշումը։
Անկասկած, խոսքի ազատությունն առաջին հերթին հասարակության առջեւ կբացահայտի իշխանությունների հակաօրինական գործողությունների բովանդակությունը՝ սկսած մարտի մեկի առավոտից։ Առանց այդ էլ հասարակությունը խորապես վիրավորված է իշխանություններից Ազատության հրապարակի հանրահավաքը բռնի ուժով ցրելու համար։ Այդ թեմայի ներառումը հանրային քննարկումների օրակարգում լիովին բավարար է, որ իշխանական ճամբարը կորցնի իր հավասարակշռությունը։ Արդեն իսկ նկատվում են հակասությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի միջեւ՝ պայմանավորված իրավապահ մարմիններին՝ վերջինիս ուղղած հարցադրումներով։ Բավականին բարդ իրադրություն է նաեւ Ազգային ժողովում, որտեղ նախ քվորում չհավաքվեց արտակարգ դրություն մտցնող որոշումն ընդունելու համար, իսկ այնուհետ, ըստ Ժառանգության եւ ՀՀԿ պատգավորների, հարցը նույնիսկ չդրվեց քվեարկության։ Այսինքն՝ Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ի սկզբանե կրում է ոչ լեգիտիմ բնույթ։ Նման միտումները կարող են ունենալ անդառնալի բնույթ։
Պատահական չէ, որ մարտի հինգին կայացած մամլո ասուլիսում նախագահ Քոչարյանը հայտարարեց հանրահավաքների անցկացման ընթացակարգի խստացման անհրաժեշտության մասին։ Իշխանությունների վիճակի հետագա բարդացումը կարող է դրդել նրանց երկրում հայտարարել ավելի խիստ ռեժիմ՝ ընդհուպ մինչեւ ռազմական դրություն։Իշխանության վիճակը ավելի է ծանրանում նաեւ նրանով, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում չի կարող ճանաչվել լեգիտիմ։ Հայաստանի սահմանադրությունն արգելում է ընտրությունների անցկացումը արտակարգ իրավիճակում, իսկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացը հանդիսանում է ընտրական գործընթացների բաղկացուցիչ մասը։
Այսիսով, արդեն նախընտրական շրջանում անհրաժեշտ էր ընդունել, որ հայ հասարակության քաղաքական գործունակությունը ներկայումս ակնհայտորեն գերազանցում է իշխանությունների գործունակության մակարդակը։ Այդ հանգամանքը շատ ավելի որոշակի երեւաց հետընտրական ժամանակաշրջանում։ Նախագահ հայտարարված Սերժ Սարգսյանն ի սկզբանե չկայացավ որպես երկրի ընդունված ղեկավար։ Նա ասելիք չունի ո՛չ հասարակությանը, ո՛չ իշխանական ճամբարի անդամներին։ Դա միայն կարող է նշանակել, որ իշխանությունն այսուհետ կարող է գոյություն ունենալ միայն հասարակությունը լիովին ճնշելու մեխանիզմների շրջանակում։ Նախագահի աթոռից Ռ.Քոչարյանի հեռանալուց հետո պրոիշխանական ճամբարում իրադրությունը պետք է էլ ավելի բարդանա։
Իշխանության ցանկացած հետագա սխալ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձերբակալությունը կամ նրա արտաքսումը երկրից կարող է վերջնականապես փակել թակարդը։ Իսկ դա կարող է միայն նշանակել, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները տանում են երկրի քաղաքական որակի կտրուկ փոփոխության։
Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետZhamanak.com
շաբաթ, մարտի 8-ին Zhamanak.com հրապարակել է հարցազրույց քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ: Հարցազրույցը ամբողջությամբ ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:
-Անկախ ձեր կարգավիճակից` դուք ակտիվորեն հետեւում եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպե՞ս կբնութագրեք մարտի 1-ին տեղի ունեցածը:
- Հակառակ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ ջանքերին, որ չարիքի վարչախումբը կազմաքանդվի առանց արյունի եւ առանց զոհերի, ցավոք` չստացվեց: Եվ տեղի ունեցավ բոլորիս համար ամենաանցանկալին: Գարնան առաջին օրը` մարտի 1-ը, զուգադիպեց այն դաժան օրերին, երբ 20 տարի առաջ, Սումգայիթում մոնղոլ-թաթարների հետնորդները սպանդի ենթարկեցին հայերին: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ Երեւանում զոհվածները հայերն էին, իսկ ոճրագործները` մոնղոլ-թաթարների հետնորդները: Մարտի 1-ը պատմության մեջ կմնա որպես ենիչերիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրագործած կոտորածի օր, որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի համար նահատակված նվիրյալների հիշատակի օր:
Իհարկե, հոգեվարքի մեջ գտնվող չարիքի իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկության դեպքում մարտի 1-ին վերջնականապես կտապալվեր, բայց Լեւոնն ամեն ինչ անում էր, որ արյուն չթափվի: Սակայն եղկելի սադրիչները ու նրանց ողորմելի տերերը դա արեցին: Նրանք մարտական փամփուշտներով կրակեցին ժողովրդի վրա ու սկսեցին անխնա կոտորել, որից հետո միայն ժողովուրդն անցավ ինքնապաշտպանության: Եվ եթե իշխանությունները կարծում են, թե իրենք պետք է կրակեն ժողովրդի վրա, իսկ ժողովուրդն ինքնապաշտպանության չդիմի, դա արդեն խաբկանք է: Թող Քոչարյանը մեկընդմիշտ մոռանա այն քստմնելի միտքը, թե ինքը միակ տղամարդն է այս երկրում: Եվ եթե մինչեւ այսօր կասկածներ կային, որ այս իշխանությունների մեղքով եղել են առեղծվածային սպանություններ, ապա մարտի 1-ի դեպքերը դրանք բացահայտ հիմնավորեցին: Իսկ հետագա օրերին իշխանավորներն իրենց անմարդկային դեմքն ու էությունը բացահայտեցին նաեւ նրանով, որ որեւէ ձեւով չցավակցեցին անգամ զոհվածների հարազատներին: Այսպիսի դեպք եթե տեղի ունենար որեւէ այլ պետությունում, անկախ դեպքի մեղավորներից, հաջորդ օրն իսկ համազգային սուգ կհայտարարվեր: Այս փաստը մեկ անգամ եւս հիմնավորում է, որ մենք չենք գտնվում նորմալ պետությունում, այլ կատարյալ ավազակապետությունում:
Այս ողբերգական դեպքերի հետագա շարունակությունն ու արյունահեղությունը կանխվեց միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերով եւ նրա հրահանգով, ի տարբերություն այն բարբաջանքների, թե իբր բանակային ուժերին գործի դնելու շնորհիվ իշխանությունները կարողացան զսպել իրավիճակը: Դա անամոթ, լկտի սուտ է: Մազից կախված սարսափահար իշխանությունները լավ գիտեին, որ դրանք գործի դնելու դեպքում բանակը կմիանա ժողովրդին, քանի որ բացի մի քանի ծախված, թալանչի եւ ստորաքարշ գեներալներից, բանակը հիմնականում ժողովրդի հետ է: Իրականում հետագա արյունահեղությունը կանխեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նա երբեք չի ցանկացել բռնությամբ կամ հեղաշրջմամբ իշխանության գնալ:
- Ու՞մ մեղքն եք տեսնում այս ամենում:
- Տեղի ունեցածը մեր ժողովրդի նկատմամբ վերջին 10 տարիներին իրագործված ամենօրյա հանցանքների գագաթնակետն էր: Եվ եթե մինչեւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները պահանջում էին, որ Սերժիկն ու Ռոբերտը հեռանան երկրից, ապա այսօր մենք ասում ենք, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել, որ նրանք չճողոպրեն, չհեռանան երկրից: Ընդամենը վերջին օրերն ապրող այս մեռնող իշխանության տապալումից հետո նրանք պետք է կանգնեն օրենքի ու դատարանի առաջ: Որեւէ մեկը մազաչափ անգամ թող չկասկածի, որ ինչպես քոչարյանասերժական կլանը, այնպես էլ նրանց կամակատար ենիչերիները խստագույնս պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ թույլ տված բոլոր ոճրագործությունների համար:
- Ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից դուրս գալու ելքը: Ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ ըստ Ձեզ:
- Մեր համոզմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլով ընտրված նախագահ է: Սակայն, միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը համապատասխան դիրքում պահելու համար անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ: Բայց այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Քոչարյանի եւ Սերժիկի հրաժարականից հետո միայն, քանի որ այս իշխանությունների օրոք ընտրություններ անցկացնելը ուղղակի անհեթեթություն է:
Վերջապես 1991-ից հետո թող մեր ժողովուրդը մեկ անգամ էլ տեսնի արդար ընտրություններ եւ վերականգնի իր կորսված հավատը մեր պետականության նկատմամբ: Եթե իրոք ցանկանում ենք ունենալ օրենքի գերակայության երկիր, ուրեմն պետք է գործի դնել վերը նշված տարբերակը, որն իրականացնելու համար մեր ժողովուրդն այսօր պատրաստ է: Եվ եթե քաղաքակիրթ աշխարհը հավատարիմ է իր դավանած արժեքներին ու սկզբունքներին, ապա նրանք նույնպես պետք է երաշխավոր լինեն այս տարբերակին:
- Ի՞նչ կոչով կդիմեք ժողովրդին, ընդդիմությանը կամ իշխանություններին:
- Այս չարագործ իշխանություններին հորդորում ենք իրավիճակը ճիշտ գնահատել եւ օր առաջ հրաժարական տալ: Բացի այդ, պետք է նրանք պատրաստ լինեն նաեւ դատարանի առաջ պատասխան տալ իրենց կատարած ոճրագործությունների համար: Եթե նրանք չհամակերպվեն այս պահանջների հետ, իրենք իրենց ձեռքով ընկնելու են տխրահռչակ Չաուշեսկուի օրը:
Իսկ ժողովրդին եւ ընդդիմությանը այսօր մենք միացնում ենք իրար, քանի որ կա ոչ թե ընդդիմություն, այլ համաժողովրդական շարժում, որի նպատակն է ազատագրել մեր երկիրը կեղեքիչներից ու բռնատիրությունից:Ազգային-ազատագրական շարժման յուրաքանչյուր անդամի մենք կոչ ենք անում լինել ավելի համախմբված ու վճռական, ավելի տոկուն ու համարձակ, անվերապահ հավատալ ու վստահել համաժողովրդական առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կատարել նրա բոլոր հրահանգներն ու առաջադրանքները:
Մեր հաղթանակն անկասելի եւ անխուսափելի է: Մեր հաղթանակը շատ մոտ է:
Սրբություն չունեն
Մարտի 3-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իր բնակարանից ԱԱԾ են տարել արցախյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանին:
Առաքելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Սա ազատամարտիկի համար, ըստ էության նշանակում է մահապատիժ, քանի որ նա լրջագույն առողջական խնդիրներ ունի, հեռացված է թոքերի մի մասը, ունի մաշկի պրոբլեմներ եւ այլն: Տեղեկություններ կան, որ Վլադիմիր Առաքելյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ:
Բոյկոտում են
Երեւանի Ավան համայնքի բնակիչները բոյկոտ են հայտարարել «Միլենա» տաքսի ծառայությանը:
Սույն ծառայության տերը Հանրապետական կուսակցության անդամ է եւ նախագահական ընտրություններից առաջ իր տաքսիներին փակցրած սպիտակ դրոշներով փորձում էր քարոզչություն անել Սերժ Սարգսյանի օգտին, իսկ արդեն փետրվարի 19-ին այս ծառայության մեքենաներով Ավան համայնքի բնակիչները տեղափոխվում էին ընտրատեղամասեր` Սերժիկի օգտին քվեարկելու համար: Ավանցիները համատարած սկսել են չօգտվել «Միլենայից» եւ նախընտրում են այլ ծառայություն:
Կոչ են արել վերացնել արտակարգ դրությունը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ:
Դրանում, մասնավորապես, նշվում է.«Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ` մենք խորապես վշտացած ենք մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգություններով եւ մեր անկեղծ կարեկցանքն ենք հայտնում այդ միջադեպերից բոլոր տուժածներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին գտնել այս ճգնաժամի խաղաղ լուծումը` հանուն կայուն ու ժողովրդավարական Հայաստանի»:
Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը նաեւ արտակարգ դրությունը վերացնելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին: «Այս դժվարին պահին օրենքի գերակայության ու իրավական մարմինների անկախության ապահովումը, ինչպես նաեւ իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը մամուլում անչափ կարեւոր են` հասարակական կարգ ու կանոնը վերահաստատելու համար:
Մենք համոզված ենք, որ քաղաքական երկխոսության մեջ ներգրավումն ու ազգն առաջ ուղղորդելու պատասխանատվության ցուցադրումը լավագույն ուղին են բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Մարտի 1-ը սպանդի օր էր
Մարտի 8-ին` կանանց միջազգային օրը, մի քանի տասնյակ սեւազգեստ կանայք հավաքվել էին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում:
Չնայած հայտարարված արտակարգ դրությանը` նրանք եկեղեցում մոմ վառելուց հետո երթով շարժվել են դեպի Լեոյի փողոց: Կանայք սեւ ժապավենով ծաղիկներ են կապել ծառերին:
«Այստեղ մարտի 1-ի գիշերը ժողովրդին ուղղակի ջարդեցին: Առնցվազն 8 զոհ ունենք, դա սպանդի օր էր: Հայ կնոջ համար այլեւս տոն գոյություն չունի, մինչեւ մեր վրայից չմաքրենք այդ անմեղ արյունը»,- ասում էին ակցիայի մասնակիցները եւ աշխարհի կանանց կոչ անելով նմանատիպ ակցիաներով միանալ իրենց:
Կրակ բոլոր ուղղություններով
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի համապատկերի վրա մի պահ կարծես թե երկրորդ պլան մղվեցին Ղարաբաղում տեղի ունեցած սահմանային բախումները:
Ամեն դեպքում, բոլորի համար էլ պարզ դարձավ, որ դրանք պետք է դիտարկվեն ընդհանուր կացության համատեքստում: Եվ մինչ փոխադարձվող մեղադրանքներում հակամարտող կողմերը վիճարկում էին այն հարցը, թե նրանցից որ մեկն էր նախահարձակ եղել, մի խնդրում ընդհանուր հայտարարն ակնհայտ էր: Երկուսի մոտ էլ հաստատուն էր այն համոզմունքը, որ փոխհրաձգություններն անմիջականորեն առնչվում էին մարտի 1-2-ի երևանյան իրադարձություններին` մի դեպքում որպես հետևանք, մեկ այլ դեպքում իբրև ծրագրված շարունակություն: Առաջնորդվելով կարծրացած այն տեսակետով, թե հակառակորդը միշտ կեղծում է փաստերը, և օգտվելով լրատվական ամլության ընձեռած հնարավորություններից, Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս նոր արկածախնդրությունը ևս «սաղացնել» հալած յուղի տեղ, իրենց ձեռնտու լույսի ներքո: Միայն թե այս անգամ և լույսն էր աղոտ, և յուղը` վատորակ:Ավելի պարզ լինելու համար սկսենք հարակից փաստերից և նոր միայն անդրադառնանք դրանց ընդհանուր միտումներին: Դիտարկենք ակնհայտ մի դրվագ` համոզվելու համար, թե իրականում ինչ արժեք կարող են ունենալ իշխանությունների խոսքերը և դրանց տակ ինչ ճշմարտություն է թաքնված: Խոսենք միջադեպքի ընթացքում թշնամու կրած կորուստների մասին: Մեծ բան չէր պահանջվում: Պետք էր ընդամենը հաղորդել չոր թվեր և փաստեր: Սակայն ի՞նչ ստացվեց: ԼՂՀ ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ հակառակորդն ունի 8 զոհ (ի դեպ, վերջին օրերին այս թիվը մի տեսակ չափանիշ է դարձել):
ԻՏԱՌ- ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում կատարելով հայաստանյան աղբյուրներին, հաղորդեց ադրբեջանցի երկու սպանված զինվորականների մասին: Ղարաբաղցի գեներալ Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, թե թշնամին մարտի դաշտում թողել է 11 դիակ:
Արտգործնախարարություն մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը խոսեց 8 զոհվածի և 7 վիրավորի մասին այն դեպքում, երբ նախօրեին իր շեֆը` Վ. Օսկանյանը հաստատել էր ընդամենը երկուսի սպանության փաստը: Սերժիկ Սարգսյանին կոնկրետ թվերն ընդհանրապես չբավարարեցին և Հայաստանիս խրոխտ զավակն իր ասուլիսում արդեն պատմում էր ճակատամարտի վայրում թափված բազում դիակների ու լալահառաչ վիրավորների մասին: Մի խոսքով, մի հսկա շիլաշփոթ:Սակայն բանը միայն դրանով չավարտվեց: Պաշտոնական Երևանն էլ ավելի ծիծաղելի դրության մեջ հայտնվեց, երբ Ադրբեջանը նույն կերպ պատասխանեց նրան` ի լուր աշխարհի հայտնելով, թե հայերն էլ ունեցել են 12 զոհ և 15 վիրավոր: Այս անգամ Երևանը մեջտեղ հրեց տրամաբանության իր ծանր հրետանին` ի դեմս պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի: Եվ փառապանծ զորավարը զոռ տվեց ուղեղին. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր զինծառայող, վերլուծելով միջադեպը, կարող է եզրակացնել, որ այս դեպքում էլ չի խախտվել դասական օրենքը. մեծ կորուստներ է կրել հարձակվող կողմը»,- ավետեց նա:Ի՞նչ է ստացվում: Նախարարն իր մտքի խորունկ ծալքերում երկյուղածորեն պահում-պահպանում է միջնադարյան մարտավարական դոգման, համոզված է, թե հարձակվողը միշտ տուժողն է, իսկ այդ մասին, արի ու տես, աշխարհն անտեղյակ է:
Պատկերացնու՞մ եք, որ եթե այդ մասին ժամանակին իմանային, ասենք, Միացյալ Նահանգներում, ապա նրանք հաստատ չէին հարձակվի ոչ Հարավսլավիայի, ոչ Իրաքի ու ոչ էլ Աֆղանստանի վրա: Եվ ինչպե՞ս ամերիկացիները հանդգնեցին այդքան քիչ զոհեր տալ, երբ Մ. Հարությունյանի դասական օրենքն այլ բան էր ասում....Շարունակությունը ոչ պակաս անհեթեթ կարող է ներկայանալ, եթե միևնույն տրամաբանությունը բումերանգի նման ետ թռչի: Այսինքն մեր կողմից մեծաթիվ զոհեր ունենալու հնարավորությունը հերքելու համար ասվածը կարող է դառնալ նույնի հաստատումը: Ուսադիրավոր պաշտոնյաները մոռանում են, որ հենց իրենց տեղեկատվության համաձայն, հայկական ուժերը նույն օրվա երկրորդ կեսին հակահարձակման են անցել` ետ գրավելով նախկին դիրքերը: Կնշանակի, որ եթե հարձակվել են, ուրեմն իսկապե՞ս շատ զոհեր են տվել...Բայց թողնենք այս կասկածներն ու առաջ անցնենք:Մի պահ ընդունենք, թե սահմանային միջադեպի հրահրողն իսկապես Ադրբեջանն էր: Այդ դեպքում էլ հարց է առաջանում` ինչու՞: Սոսկ այն բանի պատճառով, որ Հայաստանում իրավիճակը լարվա՞ծ է: Բայց չէ՞ որ, նախկինում ևս բազում լարված պահեր են եղել, ի վերջո եղել է 1999 թ հոկտեմբերի 27-ը, երբ շատ ավելի նպաստավոր պահ էր սահմանը խախտելու համար, միայն թե, չգիտես ինչու, նրանք այն ժամանակ ոչինչ չձեռնարկեցին: Իսկ ո՞ր պարագայում հակառակորդը կտրուկ գործողություների կդիմի: Երբ համոզված լինի, որ դիրքերը թույլ են պաշտպանված: Այդպես կարո՞ղ էր լինել: Որքան էլ տարօրինակ է, այս հանգամանքը չի հերքում նույնիսկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը` իր ասուլիսի ժամանակ խոստովանելով, թե «որոշ տեղերում սադրանք իրականացնելու հնարավորություն կա», ասել է թե` պաշտպանական բնագծերը խոցելի են: Հարց է ծագում. ինչու՞ են խոցելի և ինչու՞ հատկապես հիմա: Գուցե այն պատճառով, որ երևանյան փողոցներում պարապ-սարապ թրևող զինվորները հենց այդ դիրքերի՞ց են մայրաքաղաք եկել:Խիստ կասկածելի էր նաև Հայաստանի իշխանությունների տրամադրության այն փոփոխությունը, որ կատարվեց միջադեպին հաջորդած երկու-երեք օրերի ընթացքում: Առաջին օրը պաշտոնական Բաքվի հասցեին բարձրագոչ սպառնալիքներ ու մեղադրանքներ շռայլողները շփման գծում միջազգային դիտորդների հատնվելուց անմիջապես հետո հանկարծ կտրուկ փոխեցին ձայնի երանգը և սկսեցին շփոթմունքով կմկմալ այն մասին, թե իբր գիտե՞ք, բանն այլ կերպ է եղել, Բաքուն նույնիսկ տեղյակ էլ չէր դրանից, այլ պատահածն ընդամենը տեղային բնույթի լարվածություն էր, որի մեղավորը կարող էին լինել Ադրբեջանական 703-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնք այդ օրը նշում էին իրենց զորամիավորման տարելիցը, և այլն, և այլն... Նույնիսկ հեքիաթն այսքան զավեշտական ավարտ չի ունենում:
Սակայն մեր պատմածը, ցավոք, հեքիաթ չէ, այլ դառն իրականություն:Ղարաբաղյան սահմանի վրա այսօր էլ փոխհրաձգությունները շարունակվում են: Ադրբեջանցիները գնդակոծում են Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի ու Վայքի դիքերը, հայերը կրակի տակ են առել Աղդամի, Գերանբոյի, Թովուզի, Թարթառի ու Ֆիզուլու տարածքները: Եվ հիմա կարելի է անսխալ գուշակել, որ մոտ ժամանակներս դրանք կարող են ունենալ ամենաանսպասելի և լուրջ հետևանքները: Դժբախտաբար, այդպես ենթադրելու բոլոր հիմքերը կան: Վերջին ճիգերով իրենց իշխանության ավերակներից կառչած Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առանց աչք թարթելու կզոհաբերեն նույնիսկ ամենաթանկ բանը, կրակահերթեր կտեղան ինչպես երկրում, այնպես էլ սահմաններից դուրս, միայն թե ևս մի քանի օրով երկարաձգեն իրենց խայտառակ գոյությունը: Իսկ Ղարաբաղն այս պահին շատ հարմար խայծ է նրանց ձեռքում: Արտաքին թշնամու դեմ հասարակությանը համախմբելու էժանագին կոչերի ծածկույթի տակ, մեծ աղետի սպառնալիքով ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու մշտական փորձերով նրանք դեռ հույս ունեն դուրս մղել մեր ներսից բռնատիրության հանդեպ ունեցած ատելությունն ու գարշահոտությունը թարմությամբ փոխարինելու ձգտումը:Սրան զուգահեռ չեն զլանա նաև բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, թե նրա պատճառով խախտվեց այնքան մեծ ջանքերի գնով ձեռք բերված խաղաղությունն ու կայունությունը: Սակայն այդ ո՞ր միամիտն է, որ դեռ չգիտի կամ չի տեսնում ակնհայտը, չի կշտացել այն ապաշնորհության պտուղներից, որ ճաշակում է մեր երկիրն արդեն տասը տարի...
Ծանուցագիր չի ստացել
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանը որեւէ հրավեր կամ ծանուցագիր չի ստացել իրավապահ մարմիններից:
Մուսինյանը նաեւ նշել է, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է իր առանձնատանը, որը դեռեւս հսկվում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից: Մուսինյանը նաեւ չի բացառել, որ առաջիկայում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասուլիս հրավիրի: «Այս պահին մենք պետք է ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի ընդունած վճիռը, որից հետո, եթե դրա անհրաժեշտությունը լինի, առաջին նախագահը, իհարկե, ասուլիս կտա», - նշել է Արման Մուսինյանը:
արգելել են
Ըստ մեր տեղեկությունների, զինվորականներին, որոնք արդեն քանի օր է իրենց ծառայությունն անցկացնում են Երեւանի փողոցներում, արգելվել է հանդիպել հարազատների հետ:
Մենք արդեն տեղեկացրել ենք, որ առիթից օգտվելով` զինվորականների հարազատները այցելում են նրանց ու նաեւ ուտելիք տանում, քանի որ իրենց զինվորը նորմալ չի կերակրվում:
նաեւ այլ ալիքներով
Ուրբաթ օրվանից սկսած` Երեւանի ժամանակով ժամը 19:00-ից, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները հեռարձակվում են նաեւ կարճ ալիք հաճախականություններով:
«Ազատություն» ռադիոկայանի երեկոյան ծրագիրը, որը սկսվում է Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին եւ տեւում մեկ ժամ, այսուհետ կարելի է լսել նաեւ 31 մետր կարճ ալիքով` 9830 կիլոհերց հաճախականությամբ, եւ 25 մետր կարճ ալիքով` 11695 կիլոհերց հաճախականությամբ:
հասարակությանը հնարավոր չէ խաբել
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայաստանյան վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է, որ ներկա պայմաններում ճնշումները հասարակության վրա կարող են հանգեցնել նոր ցնցումների:
«Եթե փորձ արվի հասարակությանը ճնշել, միայն ճնշումներով փորձել լուծումներ գտնել, դա ոչ մի ապագա չի ունենա, եւ կարծում եմ, մենք ապագայում կտեսնենք նոր ցնցումներ»,- նշել է քաղաքագետը: Բոզոյանի կարծիքով, ըստ էության, այսօր հասարակությանը խաբել հնարավոր չէ: Նրա խոսքերով, հասարակությունն ավելի ակտիվացած է, հասարակությունն արդեն պահանջում է լուրջ լուծումներ, եւ իշխանությունը տեսել է դա:
հանդիպել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 8-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգտոնին և ԱՄՆ Դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Սթիվեն Բենքսին:
Ի շարունակություն նախորդ օրը կայացած հանդիպման, քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու հնարավոր ճանապարհները:
իրավունք չունեն անտարբեր մնալ
Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ «Բալկանյան քաղաքական ակումբը»` ի դեմս դրա նախագահ Գ. Դ. Ժելյու Ժելեւի, երեկ տարածել է հայտարարություն:
Դրանում, մասնավորապես, նշվում է. «Որպես «Բալկանյան քաղաքական ակումբի» նախագահ` ես ուզում եմ հայտնել այս ակումբի անդամների խորին մտահոգությոնը Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների անցանկալի զարգացումներով: Որպես կանոն` մեր ակումբը չի միջամտում այն երկրների ներքին քաղաքական խնդիրներին, որոնց հետ աշխատում է: Առավել ևս այն չի արտահայտում իր համակրություններն այս կամ այն քաղաքական ուժին և աջակցում որևէ կողմի: Սակայն խոսելով համատարած ընտրակեղծիքների արդյունքում առաջացած զանգվածային բողոքների մասին, որի արդյունքում հարյուր հազավոր մարդիկ դուրս եկան փողոց` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, անելով դա ոչ մեկ օր, այլ շաբաթներ շարունակ, երբ կառավարության պաշտոնյաները ձերբակալում էին ընդիմության առաջնորդներին և նույնիսկ թույլ էին տալիս իրենց փաստացի տնային կալանքի տակ պահել նախագահի թեկնածուի ուժեղագույն հավակնորդ պարոն Տեր-Պետրոսյանին, երբ նույն պաշտոնյաները խաղաղ ցուցարարների դեմ հանեցին անվտանգության ուժերը` կրակելու և սպանելու մարդկանց /համաձայն պաշտոնական տվյալների զոհերը 8-ն են, իսկ համաձայն ընդիմության տվյալների` 40, սա արդեն իսկ հարցականի տակ է դնում ժողովրդավարական կարգը երկրում և ինքնին ոչնչացնում ժողովրդավարությունը: Այս դեպքում անհնար է մեր ակումբի համար մնալ անտարբեր, քանզի Բալկաններում հաղորդակցման ենթակառուցվածքների արագացված ձևավորման առաքելությունից բացի, մեր ակումբի հիմնական նպատակների ու առաջնայնությունների թվում է աշխարհի բոլոր մայրցամաքներում տևական խաղաղության պահպանումը և անվտանգությունը, ժողովրդավարության կատարելագործումն ու զարգացումը: Ժողովրդավարությունը, միտված լինելով դարձնել մեր աշխարհն ավելի թափանցիկ և կանխատեսելի, ժամանակակից մարդկության անվտանգության, կայունության և բարեկեցության լավագույն երաշխիքն է: Այդ իսկ պատճառով, ժողովրդավարության հանդեպ ոտնձգության դեպքում, անկախ նրանից` որտեղ և ում կողմից է այն իրականացվում, ոչ միայն քաղաքական և պետական գործիչները այլ նաև հասարակ քաղաքացիներն իրավունք չունեն անտարբեր մնալու: Առավել ևս անտարբերության դրսևորման իրավունք չունեն ազգային, տարածաշրջանային ու մայրցամաքային այնպիսի հանրային ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն»:
Ստրուկ էիր, ստրուկ էլ մնայի՞ր
Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, որը Պետրոս Ղազարյանի շաբաթօրյա հաղորդման հյուրերից մեկն էր, վերջին ողբերգական իրադարձությունների առիթով հիշել էր Սողոմոն իմաստունին, երբ նա վճռում է կիսել երեխային, որպեսզի դրա համար կռվող երկու կանաց էլ հնարավոր լինի բաժին հանել:
Այդկերպ Սողոմոն իմաստունը պարզում է, թե ով է երեխայի իրական մայրը, քանի որ վերջինս գերադասում է հրաժարվել նրանից, քան թե մասնատված տեսնել: Արա Երնջակյանը պատմում էր այս ամենը, իսկ հեռուստադիտողը մտածում էր` տեսնես ի՞նչ եզրակացություն է անելու Երնջակյանը: Եւ նրա ասածը մոտավորապես հետեւյալն էր` եթե նախագահ դառնալու հավակնություններ ունեցող մարդը, այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, գիտի, որ իր քայլերը պատճառ են դառնալու, որպեսզի գոնե մեկ կաթիլ արյուն թափվի, ապա նա պետք է հրաժարվեր իր հավակնություններից: Արդյո՞ք դա չի նշանակում, որ «Առաջ, Հայաստան» գովաբ